Արթուր Ղազարյան
12.09.2022
3-րդ կետից հետո գալիս է 5-րդ կետը։ Ու ի դեպ, կառավարությունը ինչ է անելու, եթե մոտակա մեկ երկու ամսում դոլարը շեշտակի արժեվորվի՞՞՞ Դուք ինչպես եք կանխատեսում մոտակա 4 ամիսների փոխարժեքը, եթե դա ԿԲ-ի գործառույթն է
40 - За
6 - Против
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի -ի N -Լ որոշման
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
1) իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը),
2) Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
5․ Շահառուին աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով, իսկ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-L որոշման համաձայն շահառու ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ամիսների համար աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։
6․ Աջակցությունը ստանալու նպատակով Շահառուն Նախարարություն է ներկայացնում՝
1) Աջակցություն ստանալու համար դիմում՝ համաձայն սույն Որոշման Հավելված 2-ի,
2) 2022 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի,
3) աշխատողներին եկամուտների վճարումը հավաստող փաստաթղթեր։
7․ Նախարարությունը, սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, դիմումով նշված ամսվա առաջին օրվա դրությամբ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն հարկային գործակալի համապատասխան ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով։
8․ Աջակցության տրամադրման համար յուրաքանչյուր ամիսը սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու առումով դիտարկվում է առանձին, սակայն դիմումը կարող է ներկայացվել մեկից ավել ամիսների համար: Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 31-ը:
9․ Սույն կարգի 5-րդ կետով սահմանված Աջակցության գումարները Շահառուին փոխանցելու նպատակով Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները․
1) Շահառուի անվանումը/անունը և ՀՎՀՀ-ն,
2) բանկի անվանումը և հաշվի համարը,
3) Աջակցության գումարի չափը։
Հավելված 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի -ի N -Լ որոշման
ԴԻՄՈՒՄ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|||||||
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ |
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
Քաղաքային հեռախոս (Բջջային հեռախոս) +(374)00000000/ |
|
Էլեկտրոնային փոստի հասցե |
|
Դիմումի ներկայացման ամսաթիվ |
|
Խնդրում եմ 2022 թվականի ____________________________________ամսվա (ամիսների) համար տրամադրել Կառավարության սահմանած աջակցությունը:
Բանկը, որին փոխանցվելու է աջակցության գումարը |
Հաշվի համարը, որին փոխանցվելու է աջակցության |
|
|
Պաշտոնատար անձ |
___________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Обсуждалось
12.09.2022 - 27.09.2022
Тип
Pешение
Область
Информационные технологии
Министерство
Министерство экономики
27.09.2022 15:06
core.base.label.address_ru
Просмотры 10538
Принт12.09.2022
3-րդ կետից հետո գալիս է 5-րդ կետը։ Ու ի դեպ, կառավարությունը ինչ է անելու, եթե մոտակա մեկ երկու ամսում դոլարը շեշտակի արժեվորվի՞՞՞ Դուք ինչպես եք կանխատեսում մոտակա 4 ամիսների փոխարժեքը, եթե դա ԿԲ-ի գործառույթն է