В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել Վարչապետի 13.06.2022թ․ թիվ 02/11.8/18492-2022 հանձնարարականի կատարումը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների համար գործող սակագների ժամկետ սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ կետով կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման սակագինը՝ միջնորդավճարը 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ, ժամանակահատվածի համար սահմանվել է՝ կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.38 տոկոսի չափով՝ Երևան քաղաքում, 1․66 տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային այլ բնակավայրերում, 1.56 տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում:
Նույն որոշման N 4 հավելվածի 14-րդ կետով կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման սակագինը՝ միջնորդավճարը 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ, ժամանակահատվածի համար սահմանվել է՝ գյուղական բնակավայրերում կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով։ Քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցվում են անվճար՝ պետոկան բյուջեից գումար չի հատկացվում։ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունների մատուցման համար վճարում է կենսաթոշակառուն՝ իր և Ազգային օպերտորի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով:
Նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների մասով։
«Հայփոստ» ՓԲԸ-ն 29.04.2022 թիվ ՀՓ/3003-22 գրությամբ դիմել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերը նշված սակագները վերանայելու (բարձրացնելու) առաջարկով։
Առաջարկի վերաբերյալ դիքորոշում ստանալու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 07.05.2022 թիվ ՄՆ//13339-2022 գրությամբ դիմել Ֆինանսների նախարարություն։
Ստացված Ֆինանսների նախարարությունից 30.05.2022 թիվ 1/8-3/9744-2022 գրությամբ ստացված կարծիքով Հայփոստի առաջարկությունը և այն ընդունելու դեպքում լրացուցիչ ծախսերի հաշվարկը ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։
Հաշվի առնելով վարչապետի 13.06.2022թ․ թիվ 02/11.8/18492-2022 հանձնարարականը՝ սակագների փոփոխությունները համարել ոչ նպատակահարմար, միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով, որ սակագինը Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 29.12.2015թ. թիվ 1566-Ն որոշումներով սահմանված է մինչև 30.12.22թ., մինչև 30.09.2022թ. վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2023 թվականի համար սակագներ սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ՝ փոխհամաձայնեցված բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշումներով սահմանված՝ կենսաթոշակների և նպաստների վճարման ծառայությունների համար՝ 2022 թվականի համար սահմանված սակագների կիրառման ժամկետ սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 30-ը՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի փոխարեն։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակների, կենսաթոշակների վճարման կարգով վճարողպետական նպաստների և այլ դրամական վճարների, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների համար գործող սակագների կիրառման ժամկետ կսահմանվի 2023 թվականի դեկտեմբերի 30‑ը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։
Ներկայացված նախագիծը նպատակ ունի ապահովել Վարչապետի 13.06.2022թ․ թիվ 02/11.8/18492-2022 հանձնարարականի կատարումը՝ կենսաթոշակների, կենսաթոշակների վճարման կարգով վճարողպետական նպաստների և այլ դրամական վճարների, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների համար գործող սակագների կիրառման ժամկետ սահմանելով 2023 թվականի դեկտեմբերի 30‑ը։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
07.09.2022 - 23.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 3132
Принт