Добавить в избранное

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին

   

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2022 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սնդիկի  մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի, «Սնդիկի  մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների` Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
  3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերահսկողություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերի կատարման նկատմամբ։
  4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
———-  N —Ն որոշման

ԿԱՐԳ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ երկրների տարածք ներքին փոխադրման կարգը։
  2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
  3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սնդիկի արտահանման մաքսային հայտարարագրին կից ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) գրավոր համաձայնությունը՝ սնդիկի արտահանման վերաբերյալ։
  4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի (minenv@env.am) հասցեով ուղարկում են հետևյալ էլեկտրոնային փաստաթղթերը կամ ստորագրված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները.                                                                                                                                                                                                           1)դիմում, որը պարունակում է.

ա. արտահանողի տվյալները (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, գտնվելու և գործունեության իրականացման վայրի հասցեն, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ պետական հաշվառման համարը),

բ. ապրանքի նշանակման վայրի (փոխադրման նպատակակետի) և տարանցիկ փոխադրման երկրների անվանումները,

գ. գնորդի և բեռնափոխադրողի տվյալները (երկիրը, կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեները, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն),

դ.  ապրանքի քանակը (ծավալը, զտաքաշը և քաշը տարայով),

ե. ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, տարայի և պիտակի նկարագիրը,

զ. նախատեսվող փոխադրման ժամանակահատվածը,

է. արտահանման նպատակը,

2)առևտրային փաստաթղթեր (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, այլ փաստաթղթեր),

3)բեռնափոխադրման պայմանագիր,

4)ապրանքի ծագման սերտիֆիկատ,

5)«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմ (այսուհետ՝ Կոնվենցիայի Կողմ) հանդիսացող երկիր արտահանման դեպքում՝ Կողմ հանդիսացող երկրի լիազոր մարմնի գրավոր համաձայնությունն առ այն, որ սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով ներմուծող Կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով,

6)Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքում՝ ներմուծող երկրի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար և ներմուծվող սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը Կոնվենցիայով թույլատրված է Կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով,

7)ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառի քաղաքականությունը մշակող մարմնի կողմից՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը,

8)երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը,

9)օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ տրանսպորտի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար լիազորված մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի  N 1372-Ն որոշմամբ սահմանված կարգով, վտանգավոր բեռների և դրանց օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին տրված  թույլտվությունը։

  1. Լիազոր մարմինը սնդիկի արտահանման վերաբերյալ համաձայնությունը կամ մերժումը կամ լրամշակման առաջարկը տրամադրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի և տվյալների թերի կամ ոչ արժանահավատ լինելու դեպքում՝ լիազոր մարմնի կողմից առաջարկվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները։
  3. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը, այդ թվում՝ փոխադրումը ԵԱՏՄ անդամ պետության տարածք, արգելվում է։
  4. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով սնդիկի արտահանման դեպքում ներկայացված դիմումը մերժվում է լիազոր մարմնի կողմից։
  5. Գրավոր համաձայնությունը կամ փաստաթղթերի փաթեթի լրակազմությունն ու տվյալների ճշգրտումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ գրությունը կամ մերժումը ներկայացվում է դիմումատուի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով։ Դիմումատուի գրավոր պահանջով դիմումի պատասխանը կարող է տրամադրվել նաև առձեռն՝ թղթային տարբերակով։
  6. Սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները Լիազոր մարմին ներկայացնելու անհնարինության դեպքում, դիմումատուն կարող է ներկայացնել նոր դիմում՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան։
  7. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը դիմումատուին տրամադրելուց կամ մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, պետական եկամուտների կոմիտեին, ոստիկանությանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
———-  N —Ն որոշման

ԿԱՐԳ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից ներքին փոխադրման կարգը։
  2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
  3. Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից փոխադրումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիա առկայության դեպքում։
  4. Միանգամյա լիցենզիա ստանալու համար սնդիկ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) Լիազոր մարմին են ներկայացնում լիցենզիայի տրամադրման էլեկտրոնային հայտ՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով:
  5. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիայի ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N4 հավելվածի 12-րդ կետով և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն լրացուցիչ Լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ էլեկտրոնային փաստաթղթերը կամ ստորագրված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները.                                                                                                1)Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկրի հավաստող գրությունն(երն) առ այն, որ ներմուծվող սնդիկը չի հանդիսանում Կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից՝ սնդիկի հիմնական արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ,                             2)ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառի քաղաքականությունը մշակող մարմնի կողմից՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը,                                                3)երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը,                                          4)օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում՝ տրանսպորտի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար լիազորված մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի  N1372-Ն որոշմամբ սահմանված կարգով, վտանգավոր բեռների և դրանց օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին տրված  թույլտվությունը։
  1. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը կամ փաստաթղթերը ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրավոր դիմում են արտահանող երկրի արդյունաբերության (հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն) և թափոնների կառավարման ոլորտներում լիազորված մարմիններին՝ մինչև տվյալ երկրից սնդիկի արտահանման գործընթաց սկսելը։
  2. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան տրամադրվում կամ տրամադրումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման N4 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան։
  3. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման N9 Հավելվածի Ձև N9 և Ձև N10 ձևանմուշներին համապատասխան։
  4. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, այդ թվում՝  ԵԱՏՄ անդամ պետության տարածքից, արգելվում է։
  5. Լիազոր մարմինը՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով սնդիկի ներմուծման դեպքում, սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է միանգամյա լիցենզիա տրամադրելու հայտը։
  6. Սնդիկի նկատմամբ չեն կիրառվում «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերը։
  7. Լիազոր մարմինը սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիա տրամադրելուց կամ մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, պետական եկամուտների կոմիտեին, ոստիկանությանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
  • Обсуждалось

    02.09.2022 - 17.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3130

Принт

Связанные документы / ссылки