В стадии разработки
«Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի անալոգների շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-Ի N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 725-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի _______-ի N _______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐԺԵՔ ՆՅՈՒԹԵՐԻ (ԱՆԱԼՈԳՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, հԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 թվականի նոյեմբերի 27-ի n 1714-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 թվականի մայիսի 13-ի n 725-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի հանմաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1 Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2 Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները՝ համաձայն N 2 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և անօրինական շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 725-Ն որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«___» ___ 2022թ.
ք. Երևան
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
____ __-ի N _____ -Նորոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐԺԵՔ ՆՅՈՒԹԵՐԻ (ԱՆԱԼՈԳՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ ոստիկանության պետ հանձնաժողովի նախագահ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ անվտանգության խորհուրդ գրասենյակի ղեկավար
ՀՀ ոստիկանություն պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ գլխավոր դատախազություն գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ քննչական կոմիտե նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
____ __-ի N _____ -Ն որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐԺԵՔ ՆՅՈՒԹԵՐԻ (ԱՆԱԼՈԳՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման, դրանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև այդ գործում Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների ու կազմակերպությունների համագործակցության հետ կապված հարցերը:
- Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Հանձնաժողովը, ելնելով իր աշխատանքների գործառական ուղղվածությունից, մշակում է միջոցառումների գերատեսչական ծրագրեր, ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-54-րդ հոդվածներով` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 10-ը կազմում ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր, որի կատարման մասին մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգումը և ապօրինի շրջանառության կանխարգելումը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեության համակարգումը, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառության կանխմանն ու նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդակելը,
3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով ակտիվ պայքար ծավալելու համար աշխատանքների իրականացումը,
4) անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառության կանխարգելման ու թմրամոլության կանխման հարցերով նպատակային քարոզչական աշխատանքի կազմակերպումը,
5) համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնարկում, ներառյալ՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը և ներպետական իրավակիրառ պրակտիկայում ներդնելը:
- Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման աշխատանքները,
2) միջոցառումներ է իրականացնում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման բոլոր փուլերում կանխարգելիչ, բժշկական, վերականգնողական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված քարոզչության և այդ բնագավառում հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ պետական լիազորված մարմինների ու կազմակերպությունների ջանքերի համախմբման և համակարգման համար,
3) կազմակերպում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով հանրապետական, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային գիտագործնական խորհրդաժողովներ, հանդիպումներ, մասնակցում է օտարերկրյա պետություններում անցկացվող համանման միջոցառումներին,
4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համապատասխան պայմանագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ,
5) քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և ընդունում համապատասխան որոշումներ,
6) քննարկում է անչափահասների ու երիտասարդության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման ու կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը և ընդունում համապատասխան որոշումներ,
7) միջոցներ է ձեռնարկում համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքարի նպատակով անհրաժեշտ գործիքակազմի, ներառյալ՝ միջազգային փորձի ուսումնասիրության և ներպետական իրավակիրառ պրակտիկայում ներդնելու ուղղությամբ,
8) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ ու լրացումներ է կատարում դրանցում, լսում հանձնաժողովի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին,
9) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ,
10) ուսումնասիրում ու տարածում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքի դրական փորձը:
- Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից պահանջելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:
- Հանձնաժողովն իրավասու է անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ ներկայացնելու առաջարկություններ իրենց իրավասությունների սահմաններում կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգմանն ու ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող աշխատանքների վերաբերյալ:
- Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է ժամանակավոր աշխատանքային խմբեր:
- Հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան իրավասու մարմիններ ներկայացնելու միջնորդություններ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
- Հանձնաժողովն իր գործունեությամբ և ընդունված որոշումներով չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր6 ամիսը մեկ անգամ:
- Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
- Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամներն իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:
- Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:
- Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
- Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:
- Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,
2) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը,
3) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,
4) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,
5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նրա գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը,
6) ներկայացնում է հանձնաժողովը պետական մարմիններում, կազմակերպություններում և միջազգային հարաբերություններում,
7) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
- Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման աշխատանքներին,
2) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման գործում,
3) ծավալում են քարոզչական աշխատանք թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ:
Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում պարտավոր է դրա մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:
- Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
- ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
- Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո նրա գործունեության հետ կապված բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
-
Обсуждалось
02.09.2022 - 17.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков
-
Министерство
Полиция
Просмотры 3551
Принт