Добавить в избранное

В стадии разработки

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 3-րդ կետի բ) ենթակետից հանել «կատարված» բառը.
  • ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետի ժբ) և իբ) ենթակետերը.
  • 1-ին մասի 4-րդ կետի ա) և բ) ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա)

ապրանքային նշանի հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

հինգից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

 

        30

10

բ)

ապրանքային նշանի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

 

40

15».

  • 1-ին մասի 4-րդ կետի գ) ենթակետում «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուր առաջնային հայտով)» բառերը:
  • 1-ին մասի 4-րդ կետի ժա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

-«ժա)

ապրանքային նշանի գրանցման և վկայագիր տրամադրելու  

համար

 

30

 

հինգից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

10».

 

  • 1-ին մասի 4-րդ կետի իա) ենթակետում «զատելու» բառից հետո ավելացնել «և վկայագիր տրամադրելու» բառերը.

7) 1-ին մասի 4-րդ կետի իբ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իբ)

ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման դիմում ներկայացնելու համար

 

30       

 

8)  1-ին մասի 4-րդ կետի իդ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար

արագացված ընթացակարգով որոնում անցկացնելու համար

մեկ իրավատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար

   

 

 

 

 

20

60

 

60».

9) 1-ին մասի 4-րդ կետում ավելացնել իզ)-լթ) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«իզ)

Եվրասիական տնտեսական միության  ապրանքային և սպասարկման նշանների հայտ (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) ներկայացնելու համար

 

 

35

իէ)

Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար

51

իը)

Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար

 

 

15

իթ)

Որպես Միության ապրանքային (կոլեկտիվ) նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից - երեք դասերի համար)  (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

 

102

 

11

իլ)

Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար

 

25

լ)

Միության ապրանքային նշանի հայտը միության կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպելու համար

 

25

լա)

Միության կոլեկտիվ նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար

 

51

լբ)

Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար

 

51

լգ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտում փոփոխություն կատարելու համար

 

20

լդ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և նկատառումներ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար

 

 

 

15

լե)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար

 

76

լզ)

Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

 

25

լէ)

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցում

 

 

76

լը)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

180

լթ)

Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6-ամսյա ժամկետ տրամադրելու համար

 

 

 

76

լժ)

ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար բողոքարկման խորհուրդ դիմում ներկայացնելու համար

 

50».

 

10) 1-ին մասի 5-րդ կետում ավելացնել ժբ)-ժը) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.

«ժբ)

Միության ապրանքի ծագման տեղանվան  գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու և հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար

 

 

102

ժգ)

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման  հայտում փոփոխություն կատարելու համար

 

 

20

ժդ)

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար

 

102

ժե)

Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար

 

25

ժզ)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

180

ժէ)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացմանը լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար

 

 

76

ժը)

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միություն ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)

 

 

 

 

 

 

51».

11) 8-րդ կետի զ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «զ)

արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու և քննությունն ընդունելու համար

»20».

11) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

թ)

լիցենզիայի, ենթալիցենզիայի, իրավունքների փոխանցման (զիջման) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

 

 

 

50».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

 

  • Обсуждалось

    02.09.2022 - 18.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство Экономики РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4065

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.09.2022

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Անհրաժեշտ է շտապ կարգով դուրս գալ ԵՏՄ կազմից, քանզի դրա կազմում ընդգրկված պետությունները մեր հանրապետության նկատմամբ թշնամաբար են տրամադրված և առաջնորդվում են Ադրբեջանի հետ համագործակցության իրենց երկկողմանի շահերով, դրա շրջանակներում համագործակցությունը խոչընդոտում է մեր տնտեսական զարգացումը և մեզ հետ է պահում տնտեսական զարգացման միջազգային չափանիշներից ու թրենդներից, Ռուսաստանի նկատմամբ արդի և կանխատեսվող շարունակական պատժամիջոցները ուղղակիորեն ու անուղղակիորեն հարվածում են մեր տնտեսությանն ու տնտեսվարողներին:

Узнать больше