«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին ենթակա պետական կառավարման մարմինների աշխատակազմերում».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ինքնավար մարմինների աշխատակազմերում».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ, 7.2-րդ և 7.3-րդ կետերով.
«7.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում.
7.2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակազմում.
7.3. Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի աշխատակազմում.».
4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա մարմինների աշխատակազմերում.»:
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
16.10.2017 - 05.11.2017
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 9896
Принт