Добавить в избранное

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ   «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին:

Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսոըհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ:

  • Обсуждалось

    02.09.2022 - 18.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство Экономики РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4524

Принт