ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 320-րդ հոդվածի 4-րդ մասում «համար» բառը փոխարինել «ընթացքում» բառով և մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «Տույժեր չեն հաշվարկվում նաև ստուգման ակտով կամ այլ վարչական ակտերով առաջադրված գումարների նկատմամբ՝ մինչև ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարության ներկայացման օրը  և վճարման 10-օրյա ժամկետի  ընթացքում։»։

Հոդված 2 Օրենսգրքի 337-րդ հոդվածի 10-րդ մասից հանել  «հետաքննության մարմնի կամ» բառերը:

Հոդված 3․ Օրենսգրքի 338-րդ հոդվածի 7-րդ մասից հանել  «հետաքննության մարմնի կամ» բառերը:

Հոդված 4 Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասում՝

  • 2-րդ կետում «հաջորդող օրվանից» բառերից հետո լրացնել «,բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի։» բառերը։

2) լրացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«4) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով ընդունված հարկային պարտավորություններ առաջադրող ստուգման ակտերն ուժի մեջ են մտնում քրեական վարույթով եզրափակիչ դատավարական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդ օրվանից։»։

Հոդված 5․ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (այդ թվում՝ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ բացառությամբ  հետևյալ դեպքերի՝

 1) Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (բացառությամբ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում  նշված ստուգման և այլ վարչական ակտերը վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն և ենթակա են կատարման հայտարարությունը ներկայացնելու  օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։

2) Քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման  արդյունքներով  կազմված ստուգման ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում  նշված ստուգման ակտերը ուժի մեջ են մտնում հայտարարության ներկայացման օրվանից, վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն և ենթակա են կատարման ուժի մեջ մտնելու  օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։»:

Հոդված 6 Օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քննիչի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և  ստուգման  արդյունքում կազմված ակտը ուժի մեջ մտնելուց հետո բողոքարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 7  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Обсуждалось

    30.08.2022 - 14.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2814

Принт

Связанные документы / ссылки