Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» №465Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ հեռախոսակապի ծռայություններ մատուցող օպերատորները պետք է մինչև 2022 թվականի մարտի 1-ը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնեին նշված որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի տեխնիկական նախագծերը (նկարագրերը) և տվյալ համաձայնությունն (համաձայնեցման գործընթացն ավարտելու մասին օպերատորները տեղեկացվել էին 2022 թվականի հունիսի 3-ի) ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովեին չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկումը։

Նկատի ունենալով նշված համակարգի գործարկման աշխատանքների շրջանակում մատակարար կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման համար նախանշած ժամկետները՝ որոշ օպերատորներ խնդրել են չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկման ժամկետը հետաձգել մինչև ընթացիկ տարվա ավարտը։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով, առաջարկվում է հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կնպաստի հեռախոսակապի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) կանխարգելման համակարգերի արդյունավետ  ներդրմանը։  

  • Обсуждалось

    29.08.2022 - 14.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3557

Принт