В стадии разработки
«Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից գործարքների կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2022 թվականի N ...... –Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1955-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 22-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից գործարքների կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ՝
1) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրվում են միայն այն պարտավորությունները, որոնք սահմանվել են պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման գործարքների մասին համապատասխան իրավական ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի հրամաններ) կամ առաջարկվել են մրցութային եղանակով (պետական գույքի մասնավորեցման կամ օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքերում) մրցույթի հաղթող ճանաչված մասնակից գնորդի, վարձակալի կամ փոխառուի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում.
2) որոշակի պարտավորությունների դիմաց պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման մասին իրավական ակտերում ամրագրվում են նաև վճարման ժամկետները, այդ թվում տարաժամկետ վճարման պայմանի դեպքում՝ ըստ տարիների վճարման ժամկետները և վճարման չափը, ներդրումների ծավալը և կատարման ժամկետը, ինչպես նաև ըստ տարիների ներդրումների կատարման ծավալը, սոցիալական երաշխիքները՝ նոր ստեղծվող կամ պահպանվող աշխատատեղերի թվաքանակը (ընդհանուր և ըստ տարիների) և աշխատողների նվազագույն կամ միջին աշխատավարձը, պարտավորությունները չկատարելու դեպքում կիրառվող տույժերի չափերը, գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու վերաբերյալ պահանջները.
3) պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով մասնավորեցման և օտարման պայմանագրի առարկան համարվում է գրավադրված, եթե պետական գույքը վաճառվում է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով, եթե մասնավորեցման կամ օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.
4) տարաժամկետ վճարման պայմանով պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրի առարկան համարվում է պարտադիր գրավադրված, եթե մասնավորեցման կամ օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.
5) պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկան չի համարվում գրավադրված, եթե որոշակի պարտավորությունների դիմաց պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոս և ավելի գնով, եթե մասնավորեցման կամ օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.
6) պայմանագրի պարտավորություններով ծանրաբեռնված մասնավորեցման և օտարման մասին իրավական ակտով կամ ներդրումային ծրագրով քանդման ենթակա համապատասխան անշարժ գույքի դեպքում գնորդը պարտավոր է ներկայացնել բանկային երաշխիք քանդման ենթակա գույքի գնահատված շուկայական արժեքի չափով կամ գրավի առարկա դարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող համարժեք այլ գույք, ինչպես նաև 3-րդ անձին պատկանող համարժեք գույք, վերջինիս համաձայնությամբ։
7) պետական գույքը գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով մասնավորեցվելու և օտարվելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը Կոմիտե է ներկայացնում պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք, եթե մասնավորեցման կամ օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.
8) ներդրումային պարտավորությունների դիմաց պետական գույքի հետ ոչ պետական գույքային փոխանակության դեպքում՝ փոխանակության պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե հավանական գնորդը Կոմիտե է ներկայացնում փոխանակության ենթակա պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.
9) ընկերության պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո, մինչև գնորդի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների սահմանված կարգի համաձայն կատարման ավարտը ընկերությունն իր ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսի չափով իրականացվող օտարման գործարքների դեպքում՝ պարտավոր է այդ մասին տեղեկացնել պայմանագրի կողմ հանդիսացող Կոմիտեին և ստանալ գրավոր համաձայնություն։
- Պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Կոմիտեի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պարտավորությունների կատարումը հաստատող այլ փաստաթղթերի հիման վրա՝ կատարվող ուսումնասիրությունների և տեղազննումների միջոցով։
- Սահմանել, որ շինարարության ոլորտում գույքի ներգրավմամբ ներդրումային ծրագրի իրականացման դեպքում ծրագրով նախատեսված ներդրումների կառուցվածքի արժեքային համամասնությունների մինչև 10 տոկոսի փոփոխությունները համարվում են ընդունելի, եթե գնորդը սահմանված ժամկետում կատարել է ներդրումների գծով ստանձնած պարտավորությունները և ներկայացրել է ավարտական ակտի և իրավունքի գրանցման վկայականի պատճեններ։
- Կոմիտեի նախագահին՝
1) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման մասին իրավական ակտերում ներառել դրույթներ՝ ըստ ներդրումային ծրագրի ներդրումների ընդհանուր ծավալի և կատարման միջանկյալ ու ավարտական ժամկետներում իրականացվող ներդրումների չափի, ներդրումների կատարման սկզբի և ներդրումների ամբողջական կատարման պայմանների մասին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ կիրառվող տուգանքների չափի, մասնավորեցվող և օտարվող գույքի դեպքում՝ գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու վերաբերյալ.
2) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում սահմանել, որ գնորդը, վարձակալը և փոխառուն առանց Կոմիտեի գրավոր համաձայնության չի կարող երրորդ անձի վաճառել կամ օգտագործմանը հանձնել պարտավորություններով ծանրաբեռնված գույքը։ Ընդ որում երրորդ անձին տվյալ գույքի վաճառքի կամ օգտագործման հանձնելու դեպքում կողմերի միջև կնքվում է եռակողմ համաձայնագիր, պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման մասին:
3) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրված պարտավորությունների առանձնահատկություններից ելնելով, Կոմիտեն կարող է ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումն ընդունելու և գրավադրումից հանելու աշխատանքները կատարելու համար:
4) գրավի պայմանագրում նախատեսել, որ գրավ դրված գույքը Կոմիտեի կողմից վաճառքի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը և նոր սեփականատերը իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ողջ պարտավորությունները։
- Սույն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 12-14-րդ և 18-21-րդ կետերի պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս չավարտված պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման, ինչպես նաև գրավադրման գործընթացի վրա։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 1955-Ն որոշումը, բացառությամբ որոշման 1-ին կետի, որը իր ուժը պահպանում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
- 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
- Սույն կարգով կանոնակարգվում են պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման պայմանագրերի (այսուհետ՝ Պայմանագրեր) կնքման, պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու գրավադրման պայմանները սահմանելու հետ կապված հարաբերությունները։
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) Պայմանագրերը համապատասխան կողմերի հետ կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան: Պայմանագրերի կնքման համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) անշարժ գույքի վերաբերյալ գրանցված սահմանափակումների մասին միասնական տեղեկանքը (եթե պայմանագրի առարկան անշարժ գույք է).
2) ընկերության բաժնետերերի ռեեստրից քաղվածք (եթե գնորդը բաժնետիրական ընկերություն է).
3) գնորդի, վարձակալի կամ փոխառուի Պայմանագիր կնքելու իրավասությունը հաստատող փաստաթղթեր (մասնավորապես, եթե պայմանագրի կողմը համայնքն է ապա՝ համայնքի ավագանու որոշում, համայնքի ղեկավար ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշում.
4) հիմնադիր փաստաթղթեր (կանոնադրություն և իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական).
5) իրավաբանական անձի դեպքում՝ ընկերության իրավասու մարմնի (հիմնադրի կամ խորհրդի) որոշում, հիմնադիր փասթաթղթեր (կանոնադրություն, իրավաբանական անձի պետական գրանցման վկայական) ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 25 տոկոսը գերազանցող գործարքների դեպքում՝ համապատասխան որոշում (եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ):
6) Պայմանագիրը լիազորված անձի կողմից ստորագրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պատշաճ ձևակերպված լիազորագիր (ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագիրը պարտադիր պետք է վավերացվի նոտարի կողմից)։
7) Պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով հաստատված։ Ընդ որում, ապոստիլը՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիա (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր է, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։):
8) գործարքների կնքման համար կողմերից կարող է նաև պահանջվել այլ փաստաթղթեր:
- Պետական գույքի հանձնում-ընդունումը կատարվում է պետական գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով, պայմանագրի ստորագրման պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում։
- Մասնավորեցման կամ օտարման մասին իրավական ակտերով պետական գույքը գրավադրման ենթակա լինելու դեպքում, գույքի գրավադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Սույն կարգի համաձայն գնորդի, վարձակալի և փոխառուի կողմից իրականացվող ներդրումներ համարվում են ներդրումային ծրագրին համապատասխան պայմանագրերում նախատեսված նոր շինարարության, գործող ձեռնարկությունների և անշարժ գույքի օբյեկտների ընդլայնման, անբաժանելի բարելավման, հիմնանորոգման, տեխնիկական վերազինման, մեքենա սարքավորումների, գործիքների և տնտեսական գույքի ձեռքբերման ու ծրագրային այլ ծախսերին ուղղված միջոցները, բացառությամբ օգտագործման պայմանագրերով նախատեսված ծրագրին համապատասխան բաժանելի բարելավումներին ուղղված միջոցները։
- Պետական սեփականություն համարվող բաժնետոմսերի հանձնում-ընդունումը կատարվում է պետական բաժնետոմսի հանձնման-ընդունման ակտի միջոցով, պայմանագրի ստորագրման պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Պայմանագիրը կնքելուց հետո գնորդը պարտավոր է պայմանագրին համապատասխան իրականացնել բաժնետերերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում՝ բաժնետոմսերի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում պայմանագիրը ստորագրելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին տրամադրել քաղվածքի պատճենը։
- Եթե պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա գնորդը, վարձակալը և փոխառուն պարտավոր են Պայմանագրերից ծագող իրավունքները գրանցել համապատասխան պետական լիազորված մարմնում՝ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին տրամադրել պայմանագրից ծագող իրավունքի (գրավի դեպքում՝ նաև գրավի իրավունքի) պետական գրանցման իրականացման փաստը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը:
- Կոմիտեն որպես գույքի նկատմամբ սահմանափակում կիրառող մարմին գնորդի վարձակալի փոխառուի հետ պայմանագրի կնքման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կադաստրի կոմիտե պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնված գույքի նկատմամբ սահմանափակում գրանցելու համար։
- Գնորդը, վարձակալը և փոխառուն պարտավոր են պայմանագրային պարտավորությունների շրջանակներում՝ ըստ սահմանված ժամկետների, Կոմիտե ներկայացնել վճարումների, ներդրումների, սոցիալական երաշխիքների, ինչպես նաև գործունեության ուղղվածության (պրոֆիլի) պահպանության պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունները՝ կցելով հաստատող փաստաթղթերը։
- Պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ գնորդը, վարձակալը և փոխառուն ներկայացնում են հաշվետվություններ, որոնցում պարտադիր պետք է ներառված լինի հետևյալ տեղեկատվությունը՝
1) եթե գնորդը, վարձակալը և փոխառուն իրավաբանական անձ է, ապա ներդրումների իրականացման դեպքում՝ համապատասխան կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների ու անշարժ գույքի անբաժանելի բարելավումների մասին տեղեկատվություն՝ կցելով դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման մեջ ներդրումների արտացոլումը հաստատող փաստաթղթերի, շինարարական աշխատանքների՝ ըստ փուլերի կամ ամբողջական ծավալով կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը (որը իր մեջ կարող է ներառվել կապալի պայմանագրի պատճեն) և այլ փաստաթղթեր: Անհրաժեշտ է օտարման և մասնավորեցման դեպքում ներկայացնել նաև ըստ ներդրումային ծրագրի ձեռք բերվող և տեղակայվող սարքավորումների և այլ շարժական գույքի ցանկը և արժեքները, ինչպես նաև սոցիալական երաշխիքների և այլ պարտավորությունների դեպքում՝ կազմակերպության նոր ստեղծվող կամ պահպանվող աշխատողների (հիմնական, պայմանագրային) թվի, կազմի, նվազագույն կամ միջին աշխատավարձի, աշխատաժամանակի և պայմանագրով նախատեսված այլ անհրաժեշտ պայմանների մասին հաշվետվություն, կցելով դրանց կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները (աշխատողների թվի վերաբերյալ տեղեկանք՝ տրամադրված Պետական եկամուտների կոմիտեի կողմից).
2) գնորդը, վարձակալը և փոխառուն, եթե ֆիզիկական անձ է անկախ ընդհանուր ներդրումների և անշարժ գույքի անբաժանելի բարելավումների արժեքից, եթե իրավաբանական անձ է 100 մլն դրամ և ավելի ներդրումների (այդ թվում անբաժանելի բարելավումների) իրականացնելու դեպքում Պայմանագրով նախատեսված միջանկյալ և ավարտական փուլի համար ստանձնած պարտավորությունների կատարման վերաբյալ պարտավոր է ներկայացնել նաև անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը.
3) շինարարության ոլորտում (մասնավորապես՝ շենքի քանդման, կառուցման և վերակառուցման դեպքում) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրով նախատեղված պարտավորությունների վերաբերյալ հաշվետվությանը պարտադիր կցվում են նաև շինարարության իրականացման թույլտվության պատճենը, շինարարության ավարտը փաստագրող ավարտական ակտի պատճենը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։
- Մասնավորեցման և օտարման մասին համապատասխան իրավական ակտերով անհրաժեշտության դեպքում ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբ կարող է սահմանվել պետական լիազորված մարմնի կողմից շինարարության իրականացման թույլտվություն տալու ժամկետը։
- Պետական գույքի գնորդը, վարձակալը և փոխառուն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց հետո պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե ներկայացնել սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկությունները՝ կցելով կատարումը հաստատող փաստաթղթերը, գնահատման հաշվետվությունը, ինչպես նաև Կոմիտեի պահանջով ներկայացնել պարտավորությունների կատարումն հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, պարզաբանումներ և տեղեկություններ։ Ընդ որում, պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում կարող է հաշվետվությունը ներկայացնել սույն կարգով սահմանված ժամկետից շուտ։
- Կոմիտեն սույն կարգի 12-րդ կետով սահմանված տեղեկությունները ստանալուց հետո պարտավոր է մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել ուսումնասիրություններ և տեղազննումներ ու կայացնել որոշում պարտավորությունների կատարումն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
- Կոմիտեն իրավունք ունի մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը ցանկացած ժամանակ պայմանագրի առարկա հանդիսացող տարածքում իրականացնել ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարել մշտադիտարկման աշխատանքներ (չխոչընդոտելով ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքները)։
- Գնորդի, վարձակալի և փոխառուի կողմից Պայմանագրով նախատեսված պարտավորությունը.
1) սահմանված ժամկետում Պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը, վարձակալը և փոխառուն 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 (քսան) տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալի չի գերազանցում 300 մլն դրամը, եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 15 տոկոսի չափով.
2) սահմանված ժամկետում Պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում Գնորդ-Գրավատուն 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալի չի գերազանցում 300 մլն դրամը, եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 10 տոկոսի չափով.
3) սահմանված ժամկետում` Պայմանագրով նախատեսված աշխատողների թվի մինչև 50 տոկոսն ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների քանակը` միաժամանակ աշխատանքով չապահոված յուրաքանչյուր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
4) սահմանված ժամկետում` Պայմանագրով նախատեսված աշխատողների քանակը 50 տոկոսից ավելի ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում Գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների քանակը` միաժամանակ աշխատանքով չապահոված յուրաքանչյուր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով.
5) սահմանված ժամկետում` Պայմանագրով նախատեսված նվազագույն կամ միջին աշխատավարձի պարտավորությունը մինչև 50 տոկոսն ապահովելու դեպքում՝ պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ սահմանված և չվճարված աշխատավարձի ընդհանուր գումարի 20 (քսան) տոկոսի չափով.
6) սահմանված ժամկետում` Պայմանագրով նախատեսված նվազագույն կամ միջին աշխատավարձի պարտավորության 50 և ավելի տոկոս ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում՝ պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով։
- Պարտավորություններից որևէ մեկը տուգանքով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում Կոմիտեն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան՝ գնորդին, վարձակալին և փոխառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։
- Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկայի նկատմամբ բռնագանձում կիրառելու, ինչպես նաև օգտագործման տրամադրման պայմանագրերը լուծվելու դեպքում վճարված և գնորդի, վարձակալի, փոխառուի ներդրված գումարներն ենթակա չեն վերադարձման։
- Կոմիտեն պայմանագրային պարտավորություններով նախատեսված յուրաքանչյուր պարտավորության կատարման վերաբերյալ տեղում ուսումնասիրության և տեղազննության արդյունքներն ամփոփելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է տեղեկանք՝ պարտավորությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։
- Կոմիտեն պարտավորությունների կատարումն ընդունելու և գրավադրումից հանելու համար հիմք ընդունելով գնորդի կողմից ներկայացված ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ անկախ գնահատողի գնահատման հաշվետվությունը և/կամ ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերը, պարտադիր իրականացնում է տեղազննություն, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև գնորդի գրավոր կարծիքը։
- Կոմիտեի նախագահի հրամանով 300 մլն դրամ և ավել ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելու համար ստեղծվում է հանձնաժողով։
- Կոմիտեն սույն կարգի համաձայն պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելուց հետո քայլեր է ձեռնարկում պայմանագրի առարկա հանդիսացող գույքը գրավադրումից կամ սահմանափակումից հանելու վերաբերյալ և այդ մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմնին և կողմին։
-
Обсуждалось
29.08.2022 - 15.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3139
Принт