ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի (ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման և ՀՀ վարչապետի 17.06.2022 ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 704-Ա որոշման հավելվածի 1-ին կետի կատարման ապահովմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Համաձայնագրի 10-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ համաձայնագրի իրագործումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև սույն համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան:
Հայասատանի Հանրապետությունում լիազոր մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իրավասու մարմինը՝ Միասնական սոցիալական ծառայությունը։
Կարգով նախատեսվում է կարգավորել համաձայնագրի անդամ պետությունների լիազոր և իրավասու մարմինների փոխհամագործակցությունը Համաձայնագրի կիրառման գործընթացում։
Տնտեսական հանձնաժողովի կողմից Կարգն ընդունվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից և նրա գործողությունը տարածվում է այդ օրվանից հետո ձեռք բերված ստաժի վրա՝ համաձայնագրով կենսաթոշակ է նշանակվում 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված ստաժի համար։ Համաձայնագրի գործողությունը տարածվում է միայն աշխատանքային կենսաթշակների վրա։
Ըստ Համաձայնագրի 7-րդ հոդվածի՝ կենսաթոշակի իրավունքը ծագում է անդամ պետության տարածքում առնվազն 12 լրիվ ամսվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում։
Սա նշանակում է, որ համաձայնագրի համաձայն կենսաթոշակի նշանակման համար քաղաքացիները կարող են դիմել 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նախորդ մեկ տարվա աշխատանքային ստաժի համար։
Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10 դիմում։ Հայկական կենսաթոշակի համար դիմումներ չեն ստացվել:
Համաձայնագրի շրջանակներում անդամ պետություններից յուրաքանչյուրը կենսաթոշակ է նշանակում և վճարում իր տարածքրում ձեռք բերված ստաժի համար, իր օրենսդրությամբ սահմանված կարգով։ Օրինակ՝ քաղաքացին աշխատանքային գործունեություն է իրականացրել ՀՀ-ում՝ 10 տարի, ՌԴ-ում՝ 5 տարի։ Անկախ բնակության վայրից՝ 10 տարվա համար կվճարի ՀՀ-ն, 5 տարվա համար՝ ՌԴ-ն։
Հարկ է նշել, որ Համաձայնագրի մի շարք դրույթներ չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից։ Մասնավորապես, Համաձայնագրի շրջանակներում հարկ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակել անձի՝ անկախ նրա Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցում հաշվառված լինելու հանգամանքից և վճարել Հայաստանի Հանրապետության սահմաներից դուրս։ Ընդ որում, այդ դեպքում վճարվելու է (արտահանվելու է) կենսաթոշակի միայն աշխատանքային մասը, հիմնական կենսաթոշակը՝ 18000 դրամը չի վճարվելու։
Ըստ այդմ, համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի նշանակումն ու վճարումը կազմակերպելու համար հարկ է, որ ներպետական օրենդրությամբ սահմանվեն այդ գործընթացի առանձնահատկությունները։
«Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքով Կառավարությանը վերապահվել են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ կարգերը, առանձնահատակությունները սահմանելու իրավասությունները:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշումը (այսւոհետ՝ Որոշում) լրացնել նոր՝ N 17 հավելվածով, որով կսահմանվեն Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։
Մասնավորապես, Համաձայնագրին համապատասխան՝
- կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը՝ Համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ` շտեմարան) միջոցով: Սահմանվել են նաև շտեմարան ներառվող տվյալները,
- կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դիմումները՝ «Դիմում-հարցաթերթ» ֆորմուլյարի միջոցով, քաղաքացիները կարող են ներկայացնել ծառայության ցանկացած տարածքային կենտրոն,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ այսուհետ՝ հայկական կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվի է առնվում Համաձայնագրի անդամ պետությունում ձեռքբերված ստաժը, եթե ՀՀ տարածքում ձեռք բերված ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունք ունենալու համար ներկայումս հաշվի է առնվում ԱՊՀ համաձայնագրի մասնակից պետությունների տարածքում մինչև 01.01.2017 ձեռքբերված ստաժը,
- կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Համաձայնագրի անդամ պետության տարածքում ներկայումս ՀՀ տարածքից դուրս չի վճարվում, իսկ ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի գործն ուղարկվում է մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակի վճարումը այդ մասնակից պետությունում շարունակելու համար։
Միաժամանակ նախագծով առաջարկվում է կատարել իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների բազայում առկա տեղեկատվությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակառուների թիվը 03.08.2022 թվականի դրությամբ կազմում է 100, որից 54-ը նշանակվել է մինչև 01.01.2018թ, 5-ը՝ 2018թ․, 9-ը՝ 2019թ․, 17-ը՝ 2020թ․, 9-ը՝ 2021թ․, 6-ը՝ 2022թ անցած ժամանակահատվածում)։ Ըստ այդմ, կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում վարչարարությունը նվազեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակները ևս նշանակվի Միասնական սոցիալական ծառայության կողմից։
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանելու այն դեպքերը, երբ 1992թ․ հունվարի 1-ից հետո աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։ Որոշման N 1 հավելվածի 14.5-րդ կետով այս լիազորության շրջանակներում սահմանվել է, որ մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ը աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում (առանց ենթակա կազմակերպությունների)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին ենթակա դպրոցները, գրադարանները, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակները (տեղամասերը, տնտեսությունները) հիմնականում աշխատել են անընդմեջ, նախագծով առաջարկվում է նշված ժամանակահատվածի աշխատանքային ստաժն առանց սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հաշվարկել նաև այս կազմակերպություններում աշխատած անձանց համար։
Նույն՝ անընդմեջ աշխատելու հիմնավորմամբ, նախագծով առաջարկվում է առանց սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հաշվարկել նաև 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում (մինչև անձնավորված հաշվառման ներդրումը) քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, Որոշման NN 6, 7 հավելվածներում նշված կազմակերպություններում (որտեղ պաշտոններ զբաղեցրած անձինք ձեռք են բերում մասնակի կենսաթոշակի իրավունք) աշխատած անձանց աշխատանքային ստաժը՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից։
Ռուսաստանի Դաշնության բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև 1994 թվականի փետրվարի 24-ին կնքված վարչական համաձայնագրի (կնքվել է ըստ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի) 9-րդ հոդվածի համաձայն՝ Որոշման N 1 հավելվածի 34-րդ կետով սահմանված է կենսաթոշակի նշանակման ժամկետ այն դեպքի համար, երբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում նշանակված է եղել կենսաթոշակ։
Նախագծով առաջարկվում է նույնաբովանդակ կարգավորում նախատեսել նաև այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ նշանակված չի եղել։
Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ անձը դիմում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար և մահվան պետական գրանցումը օբյկտիվորեն ուշ կատարելու պատճառով բաց են թողնում իրավունքի իրացման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները։
Նախագծով առաջարկվում է այդ ժամկետները հաշվարկել մահվան պետական գրանցման օրվանից։
Քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի թիվը կրճատելու և կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու ընթացակարգերը պարզեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելիս աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պայմանը կիրառել, եթե այն թվայնացված չէ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի դեպքում՝ մահվան վկայականը պսահանջվում է, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքի կիրարկումը, կլուծվեն նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։
Ներկայացված նախագիծը նպատակ ունի ապահովել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքի կիրարկումը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ։
5. Տեղեկանք
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, իսկ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը հնարավոր է ավելանան՝ Համաձայնագրին համապատասխան՝ աշխատողի (ընտանիքի անդամի) կենսաթոշակային ապահովության իրավունքն իրացնելու համար Համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման համար։ Ծախսերի չափը հնարավոր կլինի գնահատել համապատասխան գործընթացների արդյունքում։
-
Обсуждалось
26.08.2022 - 12.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 3536
Принт