«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ1» կետով.
«զ1) բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ1» կետով.
«զ1) կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ վեց ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.
- 1-ի մասի «բ» կետը «ծրագրերի» բառից հետո լրացնել «և միջոցառումների» բառերով,
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ1» կետով .
«ժ1) բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու կարգի սահմանումը.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում:
-
Обсуждалось
25.08.2022 - 15.09.2022
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3344
Принт