«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի լրամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի հունիսի 9-ի N02/12.10/18575-2022 հանձնարարականի կատարմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Կոմիտե) 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ-20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 103-րդ կետի վերանայման խնդիրը (Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և «Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բարձրացված) քննարկվել է 2022 թվականի հունիսի 3-ին կայացած Կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում:
Մասնավորապես, օրակարգով քննարկման է ներկայացվել .
Բազմահարկ բնակելի շենքերում գիպսաստվարաթղթից միջնորմների կառուցման պարտադիր (նորմատիվ) պահանջի վերանայման խնդիրը, որի վերաբերյալ դեռևս 2021 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե ուղղված (2021թվականի մայիսի 31-ի NԵԼ 31052021-1, 2021թվականի նոյեմբերի 3-ի NԵԼ 03112021-1) գրություններով իր մտահոգությունն է հայտնել <Կառուցապատողների հայկական ասոցիացիա> հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով հանգամանալից պարզաբանում շինարարական արտադրության ոլորտում առկա խնդիրների և դրանց իրավական կարգավորումների անհրաժեշտության մասին:
Հաշվի առնելով բարձրացված խնդրի լուծման հրատապությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 2021-2022թթ խնդիրն ուսումնասիրել և աշխատանքային քննարկումներ է կազմակերպել ոլորտի շահագրգիռ կողմերի՝ <Կառուցապատողների հայկական ասոցիացիա> և <Հայաստանի շինարարների միություն> հասարակական կազմակերպությունների, <Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն> և <Հայնախագիծ> բաց բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի անդամների մասնակցությամբ: Արդյունքում, նշված կազմակերպությունների կողմից 2021-2022 թվականներին Կոմիտե են ներկայացվել նաև գրավոր դիրքորոշումներ՝ ներբնակարանային և միջբնակարանային միջնորմների կառուցման (բացի գիպսաստվարաթուղթը) ժամանակ այլընտրանքային շինանյութերի օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ:
2022 թվականի հունիսի 3-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացած Կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստի շրջանակներում կազմակերպվել է մասնագիտական քննարկում:
Նիստին մասնակցել են խորհրդի անդամները և «Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հրավիրված ներկայացուցիչ, ընկերության տնօրեն Մինաս Ժամակոչյանը: Քննարկման արդյունքներով, տեղական շինանյութերի արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշվել է ընդառաջել կառուցապատողների և արտադրողների կողմից ներկայացված առաջարկներին, սահմանել հատուկ տեխնոլոգիական լուծումներ ու չափորոշիչներ ներբնակարանային և միջբնակարանային միջնորմների, ձայնամեկուսացման, ջերմամեկուսացման, կրող կոնստրուկցիաների բեռնվածքների տեսակարար կշռի ապահովման համար և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի <Երկրաշարժադիմացկուն շինարարություն.Նախագծման նորմեր> N102-Ն հրամանում կատարել անհրաժեշտ փոփոխություն:
Ներկայումս լրացումների և փոփոխությունների նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) շրջանառվել է շահագրգիռ մարմիններ և վերջնամշակվել ըստ ներկայացված առաջարկությունների:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի հավելվածի 103-րդ կետում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են առավելագույնս պարզեցված և մատչելի բովանդակությամբ՝ ընդլայնելով նշված կարգավորման շրջանակները, որով սահմանվել են պահանջներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերում նախատեսվող՝ թեթև ծավալային կշռով շինարարական նյութերի կիրառմամբ միջնորմների կառուցման ընդհանուր պահանջներ՝ առանց սահմանափակելու դրանց կառուցման համար օգտագործվող թեթև շինարարական նյութերի տեսականին:
Միաժամանակ, որպես բացառություններ նախանշվել են առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերը, որտեղ միջնորմների կառուցման համար շինանյութի նախընտրելի տարբերակ է նշվել գիպսաստվարաթուղթը:
Ընդ որում՝ մասնակի տեխնիկական և բովանդակային բնույթի փոփոխություններ են կատարվել նաև Նախագծի ամբողջ տեքստում, որոնք վերաբերելի են Նախագծի հոդվածների և մասերի համարակալումներին, կառուցվածքին և ընդհանրական ձևակերպումներին՝ դրանք <Նորմատիվ իրավական ակտերի> մասին օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է շինարարական արտադրության անխափան գործունեություն՝ նորմատիվ պահանջների ապահովմամբ:
-
Обсуждалось
19.08.2022 - 03.09.2022
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3384
Принт