Добавить в избранное

В стадии разработки

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ  ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

   

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի N 23 որոշմամբ հաստատված եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների մասով ազատականացման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ներդաշնակեցնել ԵՏՄ անդամ երկրների տվյալ ոլորտի օրենսդրությունը, մասնավորապես  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման 1-ին կետով սահմանված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ներդաշնակության ապահովումը՝ կարգավորելով օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի (այսուհետ՝ պետական ռեեստր) ստեղծման և վարման հարցերը։ Օրենքում կատարվել են համապատասխան լրացումներ՝ Կառավարությանը վերապահելով ռեեստրի վարման կարգի մասին որոշում ընդունելու լիազորություն։

Նախագծի ընդունումը կապահովի հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերը՝ նպատակաուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը և հիդրոօդերևութաբանական անվտանգությունը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիդրոօդերեվութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի ստեղծմամբ հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները ռեեստրում գրանցվելու միջոցով կհամարվեն Օրենքի իմաստով տեղեկատվություն արտադրողներ, կգործեն Օրենքի պահանջներին համապատասխան՝ սպառողներին մատուցելով որակյալ ծառայություն և տեղեկատվություն։ Լիազոր մարմինն էլ իր հերթին սպառողներին կապահովի  Օրենքի 21-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունը։ Միաժամանակ կապահովվի  ԵՏՄ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների մասով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման և օդերևութաբանության ու եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ռեեստրի 2023 թվականի հունվարի մեկից գործարկման պահանջները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդաշնակեցում ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարությունների հետ:

  • Обсуждалось

    19.08.2022 - 03.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Международные отношения, Энергетика и природные ресурсы, Экономика, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации, Информационные технологии

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3607

Принт