ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ և ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի (4-6 մասերի)՝ դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Վերջին տարիներին համաշխարհային շուկայում գունավոր մետաղների բորսայական գների արձանագրված աճը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։
Մասնավորապես, հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, պետությունը ընդերքի օգտագործման արդյունավետ կառավարման նպատակով սահմանում է լիցենզիաների տրամադրման ընթացակարգ։
Այդ իսկ նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։
Ուստի, հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը, (որը նախատեսում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում), ինչպես նաև նշված ապրանքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև՝ լիցենզիաների տրամադրման ընթացակարգ, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ երրորդ երկրներ վերը նշված ապրանքների արտահանման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ տրամադրվող լիցենզիայի ձևաչափը։
Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորոինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 100 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար՝ նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաներն այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանման դեպքում գանձվի պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով, այն է բազային տուրքի չափով (հազար դրամ)։
Սույն կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արտևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին։
Սույն գործընթացն արդեն իսկ իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 266-Ն որոշմամբ սահմանված կարոգով։ Սակայն հաշվի առնելով, որ նշված որոշումը գործում է վեց ամիս ժամկետով (իսկ նշված որոշման երկրաձգումը ևս 6 ամսով խնդրահարույց է դառնում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից, քանի որ վերջինս չի նախատեսում կարգավորում ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգման համար, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ)` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի տեսքով շրջանառում է արդեն իսկ գործող որոշման «կրկնօրինակը» (սակայն նոր վեցամսյա ժամկետով)՝ ինչը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված պահանջներին։ Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի գործող որոշման ժամկետի ավարտի հաջորդ օրվանից (2022 թվականի սեպտեմբերի 11-ից), գործողության ժամկետի ավարտ է համարվել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով (15.06.2022թ. N ՀՕ-150)՝ Օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած են չանաչվելու 2023 թվականի հունվարի 1-ից:
«Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության պարագայում բյուջեի մուտքերի ավելացում։
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Լիցենզավորման միջոցով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների արտահանման համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ («արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռում գունավոր մետաղների բարձր գնային միջակայքի պայմաններում իրականացնել պետական սեփականություն հանդիսացող ընդերքի շահագործումից ստացվող շահույթները բաշխել արդարացի։
7․ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
«Հայաստանի Հանրապետությունից պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից: