«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-257-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվել է հնարավորություն «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար: Այդ դրույթների կիրարկումն ապահովելու համար Կառավարությունը պետք է սահմանի մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը:
Միաժամանակ, մաքսային մարմինների կողմից գանձվող հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության սահմանման համար հիմք են ընդունվել այն նույն կարգավորումները, որոնք նախատեսված են մաքսային մարմինների կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար:
Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ` սահմանելով մաքսային մարմինների կողմից գանձվող հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով որոշումներ ընդունելու և չեղյալ ճանաչելու համար:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանումն է
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ (ՀՀ կառավարության 12.08.2021թ. N1323-Լ որոշման խմբագրությամբ) հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 2 նպատակի` Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում, 2.1.4 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է մաքսային գործառնությունների պարզեցմամբ` ապահովել մաքսային հսկողության առավել արագ և դյուրին իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է նախնական հայտարարագրման գործընթացն ավելի գրավիչ դարձնելու նպատակով մաքսային վճարների վճարման հետաձգման մեխանիզմի ներդրում (2.1.4 միջոցառման «գ» ենթակետ):
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում:
7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
8. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանումն է:
-
Обсуждалось
18.08.2022 - 02.09.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 3125
Принт