«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 283-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր փաթեթ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի ԹԻՎ N 283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
2019 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի նպատակն էր՝ ապահովել մշտական օթևանով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց։
Որոշմամբ հաստատված բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) 2020-2021 թվականների ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակներում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ, որոնցից 205-ը, 2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ (փաստացի ծախսը կազմել է շուրջ 2.8 մլրդ․ դրամ)։ 2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց թիվ 283-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում), որով սահմանվեց մարզերում ծրագրի իրականացման ընթացակարգը։
Որոշման 2-րդ կետով սահմանվում է ծրագրի իրականացման շրջանակներում շահառուներին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը, ըստ որի՝ բնակարանի գնման վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է համաձայն աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին անձանց թվով հասանելիք բնակարանի սենյակների թվով՝ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի 2021 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում տվյալ մարզկենտրոնում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով՝ 1 քառ. մետրի համար։
Սակայն մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների 2022 թվականի սկզբից մինչև հուլիսի 1-ը իրականացված վերահաշվառման գործընթացի արդյունքները, անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություն կատարել որոշմամբ հաստատված չափանիշի մեջ։
Մասնավորապես՝
- Մարզերում իրականացված շահառու ընտանիքների վերահաշվառման աշխատանքների արդյունքները թույլ են տալիս ունենալ շահառու ընտանիքների հստակ բաշխվածությունն ըստ համայնքների, ինչը հնարավորություն է ընձեռում աջակցության չափը հաշվարկել ոչ թե ըստ տվյալ մարզկենտրոնում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների, այլև տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված գներով: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր շահառու ընտանիքի համար հաշվարկել իր համայնքում բնակարան գնելու առավել իրատեսական գումարը։
Եթե տվյալ համայնքում քաղաքային բնակավայր առկա չէ, աջակցության չափը առաջարկվում է որոշել տվյալ մարզի համար Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված այլ քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների միջինացված արժեքով։
- 2022 թվականի հուլիսի 26-ին Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները՝ 1 քառ. մետրի համար, ուստի առաջարկվում է աջակցության չափը հաշվարկելիս, հիմք ընդունել թարմացված թվերը։
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է՝ մարզերում իրականացված շահառու ընտանիքների վերահաշվառման աշխատանքների հիման վրա լրամշակել մարզերում ԲԳՎ-ների միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցության չափը։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։
- Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Նախագծի մշակման համար ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նշված ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը
2019 թվականին ընդունվել է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովումը բնակարանի գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման միջոցով։
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշմամբ սահմանվել է՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 1,492,400.0 հազ. դրամ ուղղել Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների ձեռքբերման միջոցով:
ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 866-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացվել է 1,869,895 հազ. դրամ Միգրացիոն ծառայության կողմից 2019-2020 թվականներին իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների ձեռքբերման միջոցով:
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 697-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Միգրացիոն ծառայության կողմից 2020-2021 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների ձեռքբերման միջոցով և ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու ծրագիրը Երևան քաղաքում:
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 283-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, բնակարանային խնդրի լուծմանը։
ՀՀ մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար Միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին 194 բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու համար կպահանջվի շուրջ 1.6 մլրդ. դրամ գումար, որը նախատեսվում է հատկացնել երկու աղբյուրից.
- Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդված:
- 2019-2021 թվականներին նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված գումարներից չօգտագործված մնացորդային գումարներ:
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21 -ի N 1666-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
Նոտարների դեպոզիտային հաշիվներին չօգտագործված մնացորդային գումարներց, որոնք առաջացել են մարված ԲԳՎ-ներին համապատասխան չափով, ներառվել են 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց ՀՀ մարզերում մշտական օթևանով ապահպովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկներում, չեն նախատեսվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ բյուջեից նույն նպատակով հավելյալ ֆինանսավորման պահանջը բացառելու համար:
Որոշման ընդունումով նախատեսվում է նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2023 թվականի փետրվարի 13-ի (հատկացված ԲԳՎ-ներից վերջինի ավարտի ժամկետ) դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները վերադարձնել Միգրացիոն ծառայությանը, որից հետո հետո հնգօրյա ժամկետում ծառայությունը մարզային նոտարների անվամբ բացված դեպոզիտային հաշիվներին փոխանցում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշմամբ, 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց ՀՀ մարզերում մշտական օթևանով ապահպովելու համար անհրաժեշտ հաշվարկված ֆինանսական միջոցների չափից Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից մարզային նոտարների անվամբ բացված դեպոզիտային հաշիվներին փոխանցված գումարի տարբերությունը:
Վերոնշյալից հետևում է, որ 2022 թվականի փետրվարի 13-ի դրությամբ բազմաթիվ բնակարանի գնման վկայագրերի ժամկետներ (ԲԳՎ-ն տրվում է 1 տարի ժամկետով)՝ դեռևս մարված չեն լինելու, ուստի ԲԳՎ ստացած անձանց թեև վերապահվել է ԲԳՎ-ի իրացման իրավունք, սակայն վերջիններս հնարավորություն չեն ունենալու սահմանված ժամկետում իրացնել ԲԳՎ-ով իրենց տրամադրված գումարները:
Հետևապես անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և արդյունքում՝ փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց ապահովել ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու հնարավորությունը, ինչպես նաև լուծելու 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը ՀՀ մարզերում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 20-ի Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 801-Լ որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգում ձևակերպված յոթերորդ «Միգրացիոն քաղաքականության ռազմավարական նպատակներն ու ուղղությունները» մասից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
- Ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

Обсуждалось
15.08.2022 - 31.08.2022
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2994
Принт