Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
27.08.2022
Բացի այդ, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն․ Փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Իրավաբանությամբ զբաղվող անձինք հիմնարար դեր են խաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Պետությունները պարտավոր են երաշխավորել, որ այդ անձինք կարողանան իրենց մասնագիտությունն իրականացնել առանց անհարկի սահմանափակումների (https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc5036-protection-lawyers-against-undue-interference-free-and): Խորհրդարանական Վեհաժողովի՝ «Փաստաբանների սկզբունքների և երաշխիքների մասին» 2348 բանաձևի 6 կետի համաձայն․ Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ապահովել իրավաբանի մասնագիտության արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ 6․1 արգելելով պետության միջամտությունը իրավաբանի մասնագիտությանը և հստակորեն բացահայտելով այն կոնկրետ գործողությունները, որոնք արգելված միջամտություն են. 6․2 ներպետական օրենսդրական դաշտի ստեղծում, որը երաշխավորում է իրավաբանի աշխատանքի արդյունավետությունը, անկախությունը և անվտանգությունը, մասնավորապես՝ 6․2․1 ապահովելով, որ ազգային օրենսդրությունը և իրավապահ պրակտիկան բարելավեն իրավաբանների աշխատանքի պայմանները և երաշխիքները՝ լիովին համապատասխանելով ՄԱԿ-ի Իրավաբանների դերի հիմնական սկզբունքներին (1990 թ.), Նախարարների կոմիտեի հանձնարարականին համապատասխան. (2000)21 և Ասամբլեայի 2154 (2017) բանաձևը կալանավորներին իրավաբանների հասանելիությունն ապահովելու մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ իր լիազորություններն իրականացնելիս՝ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալիս, անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության կարգավորումը ուղղված է փաստաբանի աշխատանքի արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի հատուկ կարգավիճակով։ Առաջարկվող սահմանափակումը անհիմն է, անհարկի միջամտություն է փաստաբանի գործունեությանը, նվազեցնում է փաստաբանի աշխատանքի արդյունավետությունը և հակասում է վերը վկայակոչված միջազգային իրավական կարգավորումներին, ուստի առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից։