Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

            No         -Ն                                                                                        «_______»  _____________2022

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

  1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից:»:

  2) 10-րդ կետում «ներդրված գումարները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին)» բառերը:

   3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:»:

   4) 16-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:»:

   5) 16-րդ կետից հետո լրացնել՝ նոր 16.1-ին, 16.2-րդ և 16.3-րդ կետերով.

«16.1. Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է մասնակցել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը  ու  դրա էլեկտրոնային տարբերակը:

16.2. Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության  մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար։ 

16.3. Դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացների, այդ թվում՝ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի օգտագործման, հոնորարի, գույքային իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են մրցույթների արդյունքների հիման վրա, կողմերի միջև կնքվող պայմանագրով՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքի և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:»:

   6) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԿԱՀ) ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):

 26. Պատվերի հիման վրա՝ պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը:»:

   7) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Տպագրության համար  դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:»:

   8) 27-րդ կետում «անցկացվում է» բառը փոխարինել «կարող է անցկացվել» բառերով:

   9) 43-րդ և 44-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով:

 44. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կողմից, տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:»:

 

ՎԱՀՐԱՄ  ԴՈՒՄԱՆՅԱՆ

  • Обсуждалось

    08.08.2022 - 23.08.2022

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3362

Принт