ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշման ընդունման համար Կառավարության լիազորող նորմը բացակայել է:
|
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման ընդունման համար Կառավարության կողմից բացակայել է լիազորող նորմ, իսկ հետագայում նշված որոշման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելը հնարավոր չէր լինելու, ուստի հիմք ընդունելով, որ 2022 թվականի մարտի 4-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 57-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արդեն իսկ գործող օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշման վերնագրում լրացում կատարել, իսկ ամբողջ տեքստում պետական մարմինների անվանումներն ուղղվել են:
|
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին: |
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Հիմնական նպատակը իրավական ատում հետագայում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար իրավական խոչընդոտ չունենալը: |
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
|
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: |
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի իրավական ակտի ընդունող մարմնի կողմից հետագայում այդ ակտում լրացումներ և փոփոխություններ կատարելուն:
|
|
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ |
||
|
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: |
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
||
|
Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին: |
|
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
||
|
Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:
|
|
|
ՏԵՂԵԿԱՆՔ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրից: |
|
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
-
Обсуждалось
05.08.2022 - 21.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 3697
Принт