В стадии разработки
ՀՀ կառավարության Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-Ն
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱԿԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017թ. –ի
N - Ն որոշման
ԿԱՐԳ
Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման
- Սույն կարգով սահմանվում են ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում այլ պետությունների քաղաքացիներին տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը:
- ՀՀ քաղաքացիները էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր ձեռք բերելու համար պետք է ստանան նույնականացման քարտ (PIN և PUK ծածկագրով)՝ դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, կամ ձեռք բերեն այլ տեսակի նյութական կրիչ՝ դիմելով տրամադրող համապատասխան կառույց: Քարտը կամ այլ տեսակի նյութական կրիչը ձեռք բերելիս պետէ է համոզվել, որ PIN/PUK թղթի վրա գրված Document Number թվերը համապատասխանում են նույնականացման քարտի կամ այլ տեսակի նյութական կրիչի համարին:
- ՀՀ-ում գործունեություն ծավալող այլ երկրների քաղաքացիները ՀՀ-ում էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր ձեռք բերելու համար պետք է ձեռք բերեն այլ տեսակի նյութական կրիչ՝ դիմելով տրամադրող համապատասխան կառույց: Այլ տեսակի նյութական կրիչը ձեռք բերելիս պետք է համոզվել, որ PIN/PUK թղթի վրա գրված Document Number թվերը համապատասխանում են այլ տեսակի նյութական կրիչի համարին:
- Ակտիվացնել նույնականացման քարտում կամ այլ տեսակի նյութական կրիչում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը՝ PIN և PUK ծածկագրերով: Երեք անգամ սխալ մուտքագրելու դեպքում PIN կոդը բլոկավորվում է և այլևս չի վերականգնվում:
- Այլ տեսակի նյութական կրիչում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի համար վճարել այն տրամադրող կազմակերպության կողմից սահմանված դրույքաչափ:
- Բանկային վճարում իրականացնելուց 1-2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով կամ այլ տեսակի նյութական կրիչով անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային թվային ստորագրության անձնական էջում՝ ստանալու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր:
-
Обсуждалось
10.10.2017 - 31.10.2017
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 8697
Принт