ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունից, որի արդյունքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ՊՈԱԿ) կներառվի սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն ՊՈԱԿ-ն իրականացնում է ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներ՝ համաձայն կանոնադրության, որոնց թվին են դասվում ռադիոհաճախականային սպեկտրի հետ կապված այնպիսի կարևորագույն աշխատանքներ, ինչպիսիք են մաքրության ապահովումը և միջազգային գրանցումը: Արդյունքում ՀՀ բնակչությունը ստանում է որակյալ տեսալսողական և շարժական կապի ծառայություններ, իսկ օպերատորներին հատկացված հաճախականությունները համարվում են միջազգային գրանցում ունեցող:
ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, հնարավորություն է ստեղծվում նորագույն տեխնոլոգիաների համար հատկացնել սահմանափակ համարվող նոր հաճախականային շերտեր: 2021թ. ընթացքում ազատականացվել և ՀԾԿՀ է հանձվել 694-790 ՄՀց հաճախականային տիրույթից 60 ՄՀց-անոց կտոր, որը, գործող սակագների դեպքում, աճուրդային վաճառքից կամ հատկացումից հետո հնարավորություն կտա ՀՀ պետական բյուջե մուտքագրել միանվագ 1.5 միլլիարդ ՀՀ դրամ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով- 960 միլլիոն ՀՀ դրամ: 2022թ. կազմակերպության կողմից իրականացվել են հետազոտություններ, հաշվարկներ և միջազգային փորձի ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկություն է ներկայացվել ՀՀ հաճախականությունների կառավարման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ 2300-2400 ՄՀց հաճախականային տիրույթի ազատականացման և ՀԾԿՀ-ին տրամադրման համար: Այդ գործընթացի շնորհիվ նույնպես պլանավորվում են մուտքեր ՀՀ պետական բյուջե՝ միանվագ 2.5 միլլիարդ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով՝ 1.6 միլլիարդ ՀՀ դրամ: Նշված հաճախականային տիրույթները կարևոր դեր են ունենալու 5-րդ սերնդի կապի զարգացման համար (5G):
Վերը նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր սարքավորումներով աշխատանքներ իրականացնելու համար պահանջվում են մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Աշխատավարձի չափը բերում է մասնագետների արտահոսքի, որը դժվարեցնում և դանդաղեցնում է օրենքով նախատեսված գործառույթների կատարումը և նոր սարքավորումների տեղարդրումից հետո խնդիրներ կարող են առաջացնել որակյալ մասնագետների ներգարվման համար:
Աշխատակիցներին սոցիալական փաթեթի տրամադրումը լրացուցիչ խթան կհանդիսանա մոտիվացման և աշխատանքի արդյունավետության, աշխատանքի գրավչության բարձրացման և նոր որակյալ մասնագետների ներգրավման համար:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն որոշման նախագծով կապահովվի ՊՈԱԿ-ի աշխատակիցների առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախմբի ֆինանսավորման հարցը:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ չեն նախատեսվում:
4.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թվականից սկսած պետական բյուջեի ծախսերը կավելանան կազմակերպության 83 աշխատակիցների համար հաշվարկվող սոցիալական փաթեթի գումարի հաշվարկով՝ շուրջ 6.0 մլն դրամի չափով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.6 Աշխատանք և սոցիալական ծառայություն» մասի դրույթներից:
-
Обсуждалось
03.08.2022 - 18.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 3375
Принт