Проект не принят
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով)» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
-
Обсуждалось
29.07.2022 - 16.08.2022
-
Тип
Закон
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3216
Принт