Проект не принят
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 21-ի N348-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի N 102 որոշման դրույթների ապահովման անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է սպիտակ շաքարի ներմուծման սակագնային քվոտա, որի կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022թ թվականի հունիսի 21-ի N102 որոշմամբ նշված ժամկետը երկարաձգվել է մինչև ս․ թ․ հոկտեմբերի 31-ը։
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել սակագնային քվոտայի կիրառման ժամկետի փոփոխություն անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 21-ի N348-Ն որոշման 1-ին կետում և որոշման հավելված N1-ով հաստատված՝ «Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման լիցենզիայի տրամադրման» Ընթացակարգի 28-րդ կետում «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինելով «հոկտեմբերի 31-ը» բառերով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
29.07.2022 - 16.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3213
Принт