Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայ­մա­­նավոր­ված է Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միու­թյանը անդա­­մակցու­թյան արդյունքում մաքսային տարանցման առանձնահատկու­թյունների սահ­ման­ման անհրաժեշտությամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են «Մաքսային տարանցում» մաքսային ընթա­ցա­կարգով ապրանքների ձևակերպման դեպքերը, որի համաձայն` ժամանման մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ինչպես նաև մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնա­հատ­կու­­թյուն­ները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուն­ների ազգային օրենսդրությամբ, ինչի նպատակով «Մաքսային կարգավորման մասին» Հայաս­տանի Հանրա­պետու­թյան օրենքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ կառավարու­թյանը վերապահվել է նշված առանձնա­հատկությունների սահմանման իրավասություն: Նշված նախագծի մշակումը նախատեսված է նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչա­պետի 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 439-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետով:
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հան­­­­­րա­­­­­պետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է մաքսային տարանցման ընթացակարգերի շարունակական պարզեց­մանը:
  4. Կարգավորման նպատակը և բնույթը. նախագծի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մար­մին իրականացվող տարանցման առանձնահատկությունների սահմանումն է:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. նախագ­իծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րա­րու­­­թյան կող­­մից:
  6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման ընթացակարգերի հստակեցում:

 

 

  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10050

Принт