«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գույքը և սարքավորումները ունեն արդիականացման կարիք։ Սույն որոշման նախագիծը բխում է Մարզահամերգային համալիրի տեխնիկական վերազինման և արդիականացման անհրաժեշտությունից: ՀՀ կառավարության 2020թ. փետրվարի 13-ի թիվ 170-Ն որոշման համաձայն՝ դրամաշնորհի շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել Adamson ֆիրմայի ձայնային սարքավորումներ: Նշված սարքավորումները ձեռք են բերվել Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի համար, իսկ սպորտային դահլիճում դեռևս օգտագործվում են 2006թ.-ին ձեռք բերված mayer saund ֆիրմայի ձայնային սարքավորումներ, որոնք տեխնիկապես անմխիթար վիճակում են և հետագա շահագործման համար խնդրահարույց։ Ավելին, ունենալով նշված սարքավորումների ամբողջական հավաքածուն՝ Մարզահամերգային համալիրը կարող է սեփական միջոցներով և աշխատուժով սպասարկել նաև պետական բնույթի միջոցառումներ` այդ սարքավորումները կազմակերպիչների կողմից վարձակալելու և հարևան երկրներից ներմուծելու փոխարեն: Adamson ֆիրմայի միակ ներկայացուցիչը Հայաստանում՝ «Բրիդջ» ՍՊԸ-ն նախնական բանակցությունների արդյունքում ներկայացրել է սարքավորումների ձեռքբերման գնային առաջարկ, որը կազմում է ընդհանուր 649,555.5 հազ.դրամ՝ 15 տոկոս զեղչով։ Արժութային շուկայի անկայունության հետևանքով գնային առաջարկը ուժի մեջ է մինչև 01.08.2022թ.։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից նախատեսվում է հարցում իրականացնել «Բրիդջ» ՍՊԸ-ից՝ 01.08.2022թ.-ից հետո սարքավորումների գնային առաջարկի վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է 649,555.5 հազ.դրամ գումար հատկացմնել՝ Adamson ֆիրմայի ձայնային սարքավորումները համանուն ֆիրմայի սարքավորումներով համալրելու նպատակով, որը նպատակահարմար է օգտագործել հանրապետության բոլոր կարևորագույն միջոցառումները (այդ թվում նաև՝ բացօթյա) սպասարկելու համար: ՀՀ վարչապետի 25.07.2022թ. թիվ 02/16.11/24114-2022 հանձնարարականով հանձնարարվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից համապատասխան Adamson ֆիրմայի ձայնային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով՝ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել գումար հատկացնելու վերաբերյալ իրավական ակտի նախագիծ: |
-
Обсуждалось
27.07.2022 - 14.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Использование и обслуживание государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3090
Принт