Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը

                                                                  Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»   ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Անհրաժեշտությունը` Հանրապետության տարածքում զարգացնել աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի (այսուհետ՝ Մշակաբույսեր) սերմնաբուծությունն ու սերմարտադրությունը, որը հնարավորություն կընձեռի պետական ու մասնավոր սերմնաբուծական կազմակերպությունների միջոցով ավելացնել հանրապետության տարածքում արտադրված, բարձր որակ ապահովող սերմնանյութի արտադրության ծավալները, ինչպես նաև բուսաբուծական արտադրությանն ապահովել մշակաբույսերի սորտային ու ցանքային բարձրորակ և ագրոտնտեսական բարձր հատկություններով օժտված սերմնանյութով՝ երկրում ստեղծելով սերմարտադրության ընդհանուր շարունակական շղթա:

Կարստանա մշակաբույսերի սորտային կազմը, որը լայն հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին մշակաբույսերի  ճիշտ գոտիավորման և սորտերի ընտրության հարցում:

Ծրագրի իրականացման առաջին տարում Ռուսաստանի Դաշնությունից կներկրվի աշնանացան ցորենի 20 տոննա, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի 5-ական տոննա էլիտային բարձր բերքատու և հարմարվողականություն ցուցանիշներ ունեցող սորտերի սերմնանյութ: Սերմնանյութի ներկրումն իրականացվելու  է ընտրված մատակարար կազմակերպության կողմից՝ ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` բարձր  բերքի ստացման հիմնական  գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատա­րումն է: Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:

2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին`  «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եվ կորնգանի արտադրության զարգացման» ծրագրերը:

Կարգավորման նպատակը և բնույթը` Բարձր վերարտադրություն ապահովող հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի ու սիսեռի սերմնանյութի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմնանյութով ինքնաբավության մակարդակի բարձրացում, այդ մշակաբույսերի մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                                       Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»   ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»  ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    09.10.2017 - 25.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8844

Принт