Добавить в избранное

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկիրավիճակըևիրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝նպատակ հետապնդելով կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը:

Հարկ է հավելել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Միաժամանակ, 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը,նյութական, մշակութային արժեքները,էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ:

Աղետների ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է անդրադառնալ գոյություն ունեցող մարտահրավերներին, նախապատրաստվել հաղթահարելու ապագա մարտահրավերները, իրականացնել աղետների ռիսկերի մշտադիտարկում, գնահատում և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Աղետների ռիսկերի նվազեցումը և բնակչության պաշտպանությունը ենթադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ներգրավումը աղետների ռիսկերի կառավարմանը:

Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով մանրակրկիտ ձևով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը,հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաև հետաղետային վերականգմանը:

Մինչ այժմ գործող օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է և ոչ լիարժեք,մինչդեռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված և օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցումը, արձագանքումը և այլ միջոցառումների իրականացումը:

Բացի այդ,գործող օրենքով կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային և տեղային բնույթի:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է նոր մոտեցում աղետների ռիսկի կառավարմանը, որով տրվում է հստակ իրավակարգավորումներ արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման,դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը։

Այսպիսով, նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ,Նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների  պատշաճ ապահովման գործընթացը:

Սահմանվում են նաև արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերը,այդ որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` որոշման ընդունման հիմք ծառայած հանգամանքները, անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որի տարածքում որոշվում է արտակարգ իրավիճակի մակարդակը, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը:

Առաջարկվող Նախագիծը նոր օրենքի տարբերակ է, որն հիմնովին տարբերվում է գործող օրենքից, այդ իսկ պատճառով այն հանդիսանում է նոր մշակված օրենքի նախագիծ, ոչ թե գործողի լրամշակված տարբերակ:

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձնահատկություններից են․

  1. Հասկացությունները ընդլայնվել են՝ ԱՌԿ և պլանավորման մասով, ինչպես նաև այն հասկացությունների, որոնք բացակայել են գործող օրենքից և կիրառելի են միջազգային հարթակում։
  2. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության սկզբունքները և նպատակներըլրացվել են համապատասխանեցնելով` Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին և այլ միջազգային պահանջների (հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներ և գենդերային հավասարություն և այլն)։

 

  1. Աղետների ռիսկի կառավարման միջոցառումները բաժանվել են ըստ ենթաբաղադրիչների՝
  • աղետների ռիսկի նվազեցման.
  • արտակարգ իրավիճակներին արձագանքման և վաղ վերականգնման.
  • հետաղետային վերականգնման:

           Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների լիազորությունները և գործառույթները բաշխվել են համաձայն աղետների ռիսկի կառավարման ենթաբաղադրիչների։

  1. Նախագծում ավելացվել են Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ենթաօրենսդրական դաշտի ապահովման համար՝ համաձայն Սահմանադրության այն պահանջի, որ ենթաօրենսդրական ակտերը պետք է բխեն օրենքից:
  2. Նախագծում ավելացվել են պետական մարմինների օրենսդիր, դատական իշխանություն և անկախ պետական մարմիններ) լիազորությունները, ինչ գործող օրենքից, պետական մարմինները, որպես սուբյեկտ, դուրս էին մնացել:
  3. Լրացվել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգը և կառավարումը բաժինը՝

           Սահմանվել են Արտակարգ իրավիճակների հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային հանձնաժողովների, ինչպես նաև աղետի ժամանակ գործող աղետի հետևանքների վերացման կառավարման և ազգային աջակցման միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծման (համաձայն միջազգային արձագանքման նորմերի), որոնց կառուցվածքն ու գործողությունների ընթացակարգերը սույն օրենքի նախագծի ընդունումից հետո կսահմանվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

  1. Սահմանվել են արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մարմինների և արձագանքման ուժերի աշխատանքային ռեժիմները՝ ամենօրյա գործունեության, բարձր պատրաստականության և արտակարգ:
  2. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումները (ներկայացվել է հավելվածի տեսքով) հստակ բաշխվել են պետական կառավարման համակարգի մարմինների միջև, ինչը գործող օրենքում բացակայել է և վերոնշյալ միջոցառումների պլանավորման և իրականացման տեսանկյունից առաջացրել խնդիրներ՝ դերակատարների բացակայության պատճառով։
  3. Նախագծով կանոնակարգվել են արտակարգ իրավիճակի դասակարգումն ըստ՝
  • հետևանքների ծավալների (հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ),
  • արձագանքման կառավարման(հանրապետական, մարզային, համայնքային և տեղային/օբյեկտային մակարդակներ):

           Նախագծով տրվել են հստակ իրավակարգավորումներ՝ արտակարգ իրավիճակի մակարդակ սահմանելու, դրանից բխող միջոցառումների և դրանց կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը:

  1. Նախագծով կանոնակարգվել են աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանավորման գործընթացը՝ բոլոր մակարդակների համար, ինչը բացակայել է գործող օրենքում։
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Հետևաբար, Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի նախագծեր չեն ստացել հետագա ընթացք և մի շարք ուղղությունների գործընթացը խաթարվել է, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, ներդրման ու կիրարկման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում հայեցակարգերի, ռազմավարությունների ընդունման: Ներկայումս աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր չունեն համապատասխան օրենսդրական նորմեր։ Հաշվի առնելով վերոնշյալ օրենսդրական պահանջները և առկա օրենսդրական բացերը նախագծով սահմանվել են օրենսդրական նորմեր՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման և ընդունման ուղղությամբ։
  1. Օրենքի պահանջները խախտելու համար սահմանվել են խախտելու համար համապատասխան պատասխանատվություններ հետևյալ ուղղություններով՝
  • պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման, հիմնանորոգման, վերանորոգման, նախապատրաստման, պատրաստականության բերման ապահովման․
  • աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման և կիրարկման․
  • ազդարարման համակարգերի ստեղծման, դրանց անխափան աշխատանքի ապահովման և աշխատողների ազդարարման․
  • աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցման, իրազեկման և ուսումնավարժությունների կազմակերպման գործընթացի ապահովման․
  • արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման մասին լիազորված մարմնին տեղեկացման․
  • անվտանգության անձնագրի (արտադրական վտանգավոր օբյեկտներ), անվտանգության վկայագրի (վտանգավոր արդյունաբերական օբյեկտ), անվտանգության հայտարարագրի (հիդրոտեխնիկական կառուցվածքների) մշակման, հաստատման և լիազոր մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը ներկայացման․
  • աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղություններով լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից չխոչընդոտման։

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, այդ իսկ պատճառով ներկայացվող նախագծով նախատեսվում անցումային դրույթներ ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ, որոնք առկա չեն«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետությանգործող օրենքում:

Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից առավել արդյունավետ են: Բացի այդ,նախագծով հստակեցվում և կանոնակարգվում է պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը:

Միաժամանակ ամրագրվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններիլիակատարներգրավվածությունըբոլոր մակարդակներում, ինչպես նաև հստակեցվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանցիրավասությունների շրջանակը:

Ակնկալվող փոփոխություններով կազմակերպությունները, ըստ իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներին:

Նախագծով նախատեսվում ենարտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման հիմքերըպայմաններն ու կարգը, արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման   բովանդակությունը, արտակարգ իրավիճակներում  իրականացվող միջոցառումները:

Նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել խոցելի խմբերին:

Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:

 

5.Միասնականօրենսդրականկարգավորումներ ապահովելու նպատակով՝  ներկայացվում է նաև «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»օրենքինախագիծը:Մասնավորապես՝«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում նախատեսվող լրացումներովառաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքից հանել արտակարգիրավիճակիհիմքհանդիսացողհամաճարակովպայմանավորվածկարանտինսահմանելուդեպքումբնակչությանպաշտպանությանառանձնահատկությունները սահմանող իրավակարգավորումները և դրանք սահմանել«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով, քանի որ Նախագծով կարգավորվում են ոչ միայն համաճարակով, այլ բոլոր երևույթներով (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով) պայմանավորված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Հակառակ պարագայում անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանել բոլոր երևույթներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, ինչը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անհնարին է։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  1. Լրացուցիչֆինանսականմիջոցներիանհրաժեշտությանևպետականբյուջեիեկամուտներում ու ծախսերումսպասվելիքփոփոխություններիմասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Обсуждалось

    21.07.2022 - 05.08.2022

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4966

Принт

Предложения

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.08.2022

2․Առաջարկվում է հոդված 9-ի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակչության պատսպարումն իրականացվում է ազդարարման միջոցով» բառերից հետո ավելացնել «, լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում օգտագործելով հաղորդագրություններ ուղարկելու տարբերակը » բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.08.2022

1․Առաջարկվում է հոդված 9-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակչության պատսպարումն իրականացվում է պաշտպանական կառույցներում» բառերից հետո ավելացնել «, որոնք պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերը։

Узнать больше