«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
3 - За
-
1 - Против
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և բացթողումներ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց:
Հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2021 թվականի փետրվարին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոնի գրասենյակի կողմից իրականացված օրենքի իրավական վերլուծության փորձագիտական եզրակացությամբ առաջարկվել էր վերանայել և համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում, ինչը քննարկման առարկա է դարձել օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի հունվարի 24-ի թիվ 66-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, որի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության, «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, «Հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան ներկայացուցիչները:
Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը:
- Առաջարկվող կարգավորումների բնույթ․
Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
- Սահմանվել են «ռադիոհաճախականություն», «պաշտոնական հաղորդագրություն», «ապակոդավորման միջոց» հասկացությունները, վերանայվել և խմբագրվել են «Ցանցային օպերատոր», «Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» և «էթիկայի կանոնագիր» հասկացությունները:
- Հստակեցվել է տեսալսողական հաղորդումներում արգելված կոչեր տարածելու պահանջը:
- Վերանայվել է հեղինակային իրավունքի պաշտպանության համար դիմում ներկայացնելու, ինչպես նաև Հեռարձակողների և օպերատորների կողմից Կարգավորող պետական մարմնին ներկայացվող հասույթի չափի մասին տեղեկատվության պայմանները:
- Խմբագրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների նշանակման կարգը, Խորհրդի անդամների նշանակման և վճարովի աշխատանքից ազատվելու պայմանի նպատակով հստակեցվել է գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի սահմանումը:
- Վերանայվել է Խորհրդի գործունեության հրապարակման կարգը և իրավասությունները:
- Ավելացվել է նոր դրույթ՝ Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման մասին հաշվետվությունը Խորհրդին ներկայացնելու պահանջի մասին:
- Վերանայվել է Հանրային հեռարձակողի կողմից Խորհրդին ներկայացվող նախորդ տարվա գործունեության (ծրագրային և ֆինանսական) հաղորդման պահանջը:
- Վերանայվել են Կարգավորող պետական մարմնի լիազորությունները:
- Խմբագրվել է հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորներին տարածման իրավունքով անվճար տրամադրման պայմանը:
- Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի և ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումի ներկայացմանը:
- Վերանայվել է ցանցային օպերատորի կողմից իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի կամ դրանց փոփոխության մասին տեղեկատվությունը Կարգավորող պետական մարմնին ներկայացնելու պահանջը:
- Վերանայվել է լիցենզավորման վավերապայմանները,
- Վերանայվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությանը ներկայացվող պահանջները,
- Վերանայվել է հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանը:
Իրականացվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին», «Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հնարավորինս կհաստակեցվեն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առկա անճշտությունները և բացթողումները, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կարգավորումների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններից և տարընկալումներից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային այլ ռազմավարություններից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարաման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
21.07.2022 - 05.08.2022
-
Тип
Закон
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 4208
Принт