ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի _______________ N_______-Ն
«ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Օրենքի Հոդված 9-ի 3-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կամավոր բժշկական ամլացման իրականացնելու կարգն ու պայմանները, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Բժշկական ամլացումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 425 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: