ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը՝

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակումը պայմա­նա­­վոր­ված է 2018թ-ից սկսած հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող հարկաբյուջետային կանոնների ներդրմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

Ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնների համակարգի հիմնական դրույթներն արտացոլվում են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6 և 7-րդ կե­տե­րում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 23-րդ հոդվածներում, մասնավորապես.

  • Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գե­րա­զանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը:
  • Եթե կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գե­րա­զան­ցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդ­յուն­քի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը չպետք է գե­րա­զան­ցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
  • Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տար­­վա պետա­կան բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կա­­րող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա հա­մա­խառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը:
  • Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կար­գով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատ­կա­ցումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահ­ման­ված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):
  • Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պե­տա­կան բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյու­ջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգե­րա­զանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տա­րե­կան հատ­կա­ցում­նե­րի ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգե­րա­զան­ցող չափով կրճա­տե­լու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղ­ղությունների կա­ռա­վա­­րության սահմանած համամասնություններով:

Կանոնների այս համակարգը, չնայած պարզությանը, սահմանափակ է և չի ապահովում հարկաբյուջետային քաղաքականության բավարար ճկունությունը արտաքին տնտեսական ցնցումներին արձագանքելու տեսանկյունից: Բացի այդ՝ վերջինս չի ապահովում բավարար ուղե­նիշ­ներ արդյունավետ հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականության համար, մաս­նա­վորապես, ծախսերի կամ այլ կանոնի միջոցով հնարավոր չէ արձագանքել տնտե­սա­կան ցիկ­լերին և գերակայություն տալ ընթացիկ կամ կապիտալ ծախսերին, ինչը ձևավորում է հար­կաբյուջետային կանոնի արդիականացման հրամայականը: Այսպես. չնայած ֆինան­սա­կան ճգնաժամից առաջ համեմատաբար երկարատև բարձր աճին՝ ՀՀ-ում բացասական առաջնային հաշվեկշիռը պահպանվեց: Ավելի հակացիկլային հար­կաբյուջետային քաղաքա­կա­նությունը տնտեսական բարձր աճի ժամանակաշրջանում ավելի բարձր առաջնային հաշ­վե­կշիռների հնարավորություն կտար, այսինքն՝ ամուր կապ կլի­ներ  հարկաբյուջետային հաշ­վեկշռի (կամ հարկաբյուջետային ազդակի) և իրական ՀՆԱ-ի աճի միջև: Այսինքն` հար­կա­բյուջետային կանոնի սահմանափակության պայմաններում հար­կաբյուջետային քա­ղա­քա­կանությունն արդյունավետ կայունացման գործիք չի եղել. լավ տնտեսական ժա­մա­նակ­նե­րում գերեկամուտները չեն խնայվել բավարար «բարձիկների» վե­րա­կանգնման կամ ստեղծ­ման համար: Արդյունքում ՀՀ տնտեսությունը խոցելի է եղել ար­տա­քին ցնցումների նկատ­մամբ, հարկաբյուջետային քաղաքականությունը պատմակա­նո­րեն պրոցիկլիկ է եղել, իսկ կապիտալ ծախսերի կշիռը փոքր է եղել համադրելի երկրների հա­­մեմատ:

Խիստ սահմանափակ է նաև Կառա­վա­րության գործողությունների թույլատրելի շրջա­նա­կը արտակարգ (օրինակ, պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ տնտե­սու­թ­յու­­նը խա­­ղաղ ժա­մա­նակաշրջանից պա­տերազմա­կան ժամա­նա­կաշրջանի փո­խադր­ման անհրա­ժեշ­տության առաջացման դեպ­քում) իրավիճակ­ներում պե­տա­կան բյուջեով նախա­տես­ված ուղղություններից բյու­ջե­տա­յին հատկացումները առավել հրա­­տապ ուղղությունների վե­րա­հասցեագրելու (վերա­բաշ­խե­լու), ինչպես նաև այդ իրա­վի­ճակ­ներում առաջացող խնդիր­նե­րի օպերատիվ լուծման նպա­տա­կով լրացուցիչ ֆի­նան­սա­կան միջոցներ հայթայթելու և տվյալ տարվա պետական բյուջեի մա­սին օրենքով սահ­ման­ված պակասուրդի չափը գերազանցելու հարցում, որը կա­րող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ նման իրավիճակներում օպերատիվ պետական կա­ռավարման համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագիծը չի նա­խա­տե­սում բյուջետավորման բնագավառում կառա­վա­րության կողմից արդեն իսկ իրա­կա­­նաց­վող բյու­ջետային բարեփոխումների քաղա­քա­կա­նու­թյան սկզբունքային փոփոխություն­ներ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանո­նա­կարգումներ:
4. Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծերի նպատակը` ՀՀ պե­տա­կան ֆի­նանս­­­ների կա­ռա­վար­ման բնագավառում հարկաբյուջետային քաղա­քա­կա­նու­թյան սկզբունք­նե­­­րի հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյու­­­­ջեի նախագծի կազմման և պետա­կան բյուջեի կատարման գործընթացներն առա­վել կա­նո­նակարգված և ճկուն դանձնելու համար:

Այդ նպատակին հասնելու համար, Նախագծերով առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահ­մանափակեն  առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերի մեծությամբ, ինչպես նաև ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնե­ն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հա­րա­բերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից:

Նախագծերով նախատեսվում է, որ վերը սահմանված սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պա­րա­գայում:

5. Ակնկալվող արդյունքը` Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգի և Նախագծերի ընդումամբ կամրապնդվեն և կընդլայնվեն բյու­ջե­տային գործ­ըն­թացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:

 

  • Обсуждалось

    09.10.2017 - 25.10.2017

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9544

Принт