Добавить в избранное

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ >> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ >>

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

           ք. Երևան, Վ. Սարգսյան 10, Պիացցա Գրանդե շենք 108 տարածքում գտնվող <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերությունն /այսուհետ՝ Ընկերություն/ ստեղծվել է <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերության միանձնյա հիմնադրի 2012 թվականի օգոստոսի 21-ի N 01/2012 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից գրանցում է ստացել 2012 թվականի օգոստոսի 23-ին:

          Ընկերության կանոնադրության համաձայն համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, բաժնետիրական ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

         Ընկերության բաժնետիրոջ՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը /այժմ՝                                Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե/:

       <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերությունն ունի 100% պետական բաժնեմաս և ստեղծվել է կոնկրետ տնտեսական գործունեություն ծավալելու՝ ք. Երևան, Վ. Սարգսյան N3 և N3/3 հասցեների վարչական շենքերի կառուցման նպատակով:

         Ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1738-Ա և 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N1492-Ա որոշումների, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին գույքի հանձնման–ընդունման ակտերով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ենթակայության <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերությանն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի, Վ.Սարգսյան N3/3 հասցեում գտնվող անշարժ գույքը և սարքավորումները:

         Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքն արդեն կառուցվել է և հանձնվել է շահագործման, կանոնադրությամբ նախատեսված խնդիրն իրականացված է, հետևաբար նպատակահարմար է <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերության պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները նույնպես փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին:

          Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրության համաձայն /այսուհետ՝ կոմիտե/ կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են վերապահվել պետական բաժնետոմսերի և բաժնեմասերի տիրապետման իրավասություն: Իսկ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նպատակներից են՝ պետական գույքի կառավարման (այդ թվում՝ հաշվառման, մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) գործընթացի արդյունավետության մակարդակի շարունակական բարձրացումը, պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը:

 

2Առաջարկվող կարգավորման բնույթը.

     Որոշման նախագծով առաջարկվում է <<ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ>> փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին:

 

3. Ակնկալվող արդյունքը.

         Որոշման նախագծով ակնկալվում է ապահովել պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի, գույքի հանրային օգտակարության բարձրացումը:

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում փոփոխություններ չեն սպասվում:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Կապ ռազմավարական փաստաթղթերի հետ առկա չէ:

 

7. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

         <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1675 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

  • Обсуждалось

    15.07.2022 - 30.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3372

Принт