ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի մայիսի 5-ին և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունվել են, համապատասխանաբար, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 601-Ն որոշումն ընդունվել է մինչ սույն թվականի հուլիսի 1-ը գործող օրենսգրքերի կարգավորումներին համապատասխան, իսկ նոր օրենսգրքերով փոփոխության են ենթարկվել դատաբժշկական փորաքննության իրականացմանն առնչվող մի շարք ընթացակարգային նորմեր: Հետևաբար, հաշվի առնելով ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 601-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ)` ընթացակարգային միատեսակ և գործող կարգավորումներին համապատասխանող կարգավորումներ սահմանելու նպատակով:
Միաժամանակ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու ընթացքում գործնականում առաջացող խնդիրները լուծելու անհրաժեշտությունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 601-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը կհամապատասխանեցվի 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի համապատասխան կարգավորումներին, կլուծվեն դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում գործնականում առաջացած հարցերը, ինչպես նաև կվերացվեն գործող կարգում տեղ գտած տեխնիկական վրիպակները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և իրավաբանական վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 601-Ն որոշմամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներին, լուծել դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև վերացնել գործող կարգում տեղ գտած տեխնիկական վրիպակները:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
13.07.2022 - 28.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3494
Принт