ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ___________________ 2022 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվական մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» բառերը փոխարինել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» բառերով:
2) Որոշման հավելված N 1-ի Ձև 2-ի 2-րդ աղյուսակից հանել «Լսողական բժշկական սարք» բառերը:
3) Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 2-ի Ցանկ 2-ի 5-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
13.07.2022 - 28.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 3404
Принт