Добавить в избранное

ԱՂԱՍԻ ԲԱԳՐԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ԱՂԱՍԻ ԲԱԳՐԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Աղասի Բագրատի Ղազարյանը (ծնվ.՝ 14.07.1995թ., հաշվառման հասցեն՝ Արագածոտնի մարզ,  գ. Կաթնաղբյուր, փող. 9, տուն 13) 2002-2013 թվականներին սովորել է Արագածոտնի մարզի գ. Կաթնաղբյուրի Մ. Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցում: 2013 թվականին Մաթեմատիկա առարկայից 20, իսկ Ֆիզիկա առարկայից 19.5 բալեր ապահովելով՝ ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա ամբիոնի մագիստրատուրան։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշման համաձայն ստացել է տարկետում և ուսումը շարունակել է նույն ամբիոնի ասպիրանտուրայում։ 22.06.2022-ին ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գրաֆների կողային ներկումներ նվազագույն քանակությամբ պալիտրաներով» թեմայով: Աղասի Ղազարյանը 2015 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ Աղասի Ղազարյանը 2015 թվականից աշխատում է «ՊիկսԱրտ» ՍՊԸ-ում և ներկայումս զբաղեցնում է ավագ ծրագրային ապահովման ինժիների պաշտոնը։ Նա «ՊիկսԱրտ»-ում առաջատար ու կարևոր աշխատակիցներից է և կատարում է հիմնարար ու կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանքներ։ Աղասի Ղազարյանը ընդգրկված է նաև ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում դասավանդելու և գիտական ու գիտամանկավարժական աշխատանքներում։ Աղասի Ղազարյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում՝ 01.09.2019-31.12.2019 «Ալգորիթմների Տեսություն»՝ գործնական դասընթացներ, 25.02.2020-31.05.2020 «Դիսկրետ Մաթեմատիկա - 2»՝ գործնական դասընթացներ, 01.09.2020-31.12.2020 «Մաթեմատիկական Տրամաբանություն»՝ գործնական դասընթացներ, 15.03.2021-31.05.2021 «Հանրահաշիվ - 2»՝ գործնական դասընթացներ։ 2022 թվականի հունիսի 22-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Աղասի Ղազարյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աղասի Ղազարյանը հրապարակել է 9 գիտական աշխատանք, որոնցից մեկը «Applied Discrete Mathematics» ամսագրում, որը ներառված է «Scopus» շտեմարանում։ Այս աշխատանքները նաև զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են՝ 2017 և 2018 թվականներին Երևանում կայացած «YSU SSS 4th International Scientific Conference» և «YSU SSS 5th International Scientific Conference» գիտաժողովները, 2019 թվականին Դոնի Ռոստովում կայացած «Modern Methods, Problems And Applications Of Operator Theory And Harmonic Analysis - IX» գիտաժողովը, 2019 թվականին Երևանում կայացած «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողով»-ը, 2020 թվականին կայացած «8th Polish Combinatorial Conference, Poland» գիտաժողովը, 2021 թվականին կայացած «Mathematics and IT: Research and Education (MITRE 2021, Moldova)» և «XV Годичная научная конференция РАУ» գիտաժողովները, 2022 թվականին կայացած «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա-50» գիտաժողովը, ինչպես նաև զեկուցվել են բազմաթիվ սեմինարների ընթացքում։

  1. Ակնկալվող արդյունքը.

«Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Ղազարյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

 

  • Обсуждалось

    11.07.2022 - 26.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3517

Принт

Предложения

Արամ Մխիթարյան

12.07.2022

տեստային հաղորդագրություն, խնդրում եմ անտեսել

Узнать больше