Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի <<պայմանագրերի>> բառից հետո լրացնել <<, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի>> բառերը, իսկ 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ և 1.2-րդ մասեր.

<

1.2. Առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան թույլտվության միջպետական ավտոբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանային անցակետերի հատումն արգելվում է:>>:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով <>:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում <<միայն>> բառից հետո լրացնել <<լիցենզավորված և>> բառերը, իսկ <<բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը>> բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի <<իրականացվում են>> բառերից հետո լրացնել <<լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա,>> բառերը, իսկ 3.1-րդ մասի <<Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք՝ <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագիրը պետք է լինի վարորդի մոտ:>> բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ մասերով.

<

  1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.4.1-րդ կետը շարադրելհետևյալխմբագրությամբ.

 

<

տարածքում  կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման             

համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

 

յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով>>

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-իՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

 

<<6.

Միջպետական և Հայաստանի Հանրապետության

տարածքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

-

-

-

-

Ո

-

->>

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 137.2–րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

<

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 137.7 հոդվածի 3-րդ մասի

<<Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով>> բառերը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    08.10.2017 - 27.10.2017

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9250

Принт