Մարիամ Պողիկյան
22.07.2022
Մի արեք բան, որը ճակատագրական կլինի մեր մշակույթի համար: Խմբերը տարբեր: 3 կազմակերպություններն էլ իրենց տեղն ու դերն ունեն մեր երկրի համար: Մի արեք:
В стадии разработки
65 - За
34 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2022 թվականի N ______Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ», «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 64-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1) «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.
3) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումն է.
4) «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝
ա. ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,
բ. հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,
գ. գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը և կատարողական արվեստի քարոզչությունը,
դ. ժողովրդական երաժշտության և պարարվեստի հանրային վարկանիշի բարձրացումը և միջազգայնացումը,
ե. ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը:
1) համերգային և գովազդային գործունեություն՝ կապված իր հիմնական գործուեության հետ.
2) հրատարակչական գործունեություն՝ համերգային ազդագրերի, ծրագրերի, բուկլետների պատրաստում.
3) համերգային և թատերական դահլիճներում իրականացվող գործունեություն.
4) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրաների ստեղծում և հրատարակում, համերգների կազմակերպում.
5) կազմակերպության գործունեությունից բխող արտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում.
6) ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում մասնագիտական առարկաների դասավանդում՝ մինչև մեկ տարի ժամանակով, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում:
7) hանրային սննդի կազմակերպում այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը,
1) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միաձուլվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Обсуждалось
07.07.2022 - 22.07.2022
Тип
Pешение
Область
Культура
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5043
Принт22.07.2022
Մի արեք բան, որը ճակատագրական կլինի մեր մշակույթի համար: Խմբերը տարբեր: 3 կազմակերպություններն էլ իրենց տեղն ու դերն ունեն մեր երկրի համար: Մի արեք: