Добавить в избранное
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
16 - За
-
30 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անի Մելիքսեթյան 01.07.2022 11:47:24 | 1. Արդյո՞ք բոլոր փաստաթղթերի առկայությունը տարակարգի 4 աստիճանի համար պարտադիր է և պետք է տարակարգի բոլոր աստիճանների շնորհման դեպքում հավասարազոր գնահատել: Նախագծից պարզ է դառնում, որ միայն պահանջվող փաստաթղթերից առաջինում՝ «Առարկայական գիտելիքների զարգացում», կա տարբերակիչ չափանիշ տարակարգի 4 աստիճանի վերաբերյալ՝ պայմանավորված կամավոր ատեստավորման մասնակցության արդյուքներով, մնացածում՝ բացակայում է: | Պահանջվող բոլոր փաստատթղթերը պարտադիր են։ Գնահատվում են համապատասխան սահմանված չափանիշներին։ Չափանիշները հաստատվելու են լրացուցիչ։ | |
2 | Անի Մելիքսեթյան 01.07.2022 11:47:24 | 2. Նախագծի 4-8-րդ կետերում առանձնահատուկ շեշտված է որևէ ուղղությամբ՝ «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրման», «21-րդ դարի հմտությունների մասին», «Ռեսուրսների կառավարման հմտությունների մասին», «Սովորողների կարիքների ճանաչման մասին», «Ուսումնառության գնահատման մեթոդաբանությունը իմանալու և կիրառել կարողանալու մասին» վերապատրաստման վկայականների առկաայությունը: Հարց՝ արդյոք ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման արդյունքում տրված վկայականը, որտեղ նա հավաքում է կրեդիտներ ըստ վերապատրաստման թեմատիկ պլանի, կարող է փոխարինել վերը նշված առանձին վկայականների համախմբին: Առաջրկվում է նախագծի հիմնավորման մեջ այս հարցերի հետ կապված ներկայացնել հակիրճ պարզաբանումներ: | Պարտադիր ատեստավորումից առաջ կազմակերպվող վերապատրաստումների կրեդիտները կարող են միայն որոշակի ուղղություններով փոխարինել ատեստավորման համար պահանջվող վերապատրաստումների կրեդիտներին։ Պարզաբանումը կտրվի լրացուցիչ մեթոդական ցուցումներով։ | |
3 | Անի Մելիքսեթյան 01.07.2022 11:47:24 | 3. Նախագծով նշվում է, որ ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Արդյոք ուսուցիչն այդ ընթացքում հնարավորություն ունի դիմելու տարակարգի հաջորդ աստիճաններից որևէ մեկին: Արդյո՞ք պահպանվում է տարակարգի աստիճանների անցման հաջորդականությունը. մինչև չապահովես նախորդը, չես կարող դիմել հաջորդին տրմաբանությամբ: Նախագծով, կարծես թե այս մասին ոչինչ չի ասվում: Առաջարկվում է այս հարցերի վերաբերյալ ավելացնել կարգավորող դրույթ: | Տարակարգի նոր մեխանիզմը առաջին հերթին աստիճանակարգության նախկին սկզբունքից հրաժարվելն է: Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել դրա համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման։ Տվյալ աստիճանի համար սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում, հանձնաժողովի եզրակացության արդյունքում կարող է ուսուցչին շնորհվել այն աստիճանը, որին բավարարում է: Ձեր կողմից ներկայացված առաջարկը կարգավորող դրույթ նախագծում առկա է: | |
4 | Ռուզաննա Խաչատրյան 02.07.2022 09:28:04 | Առաջարկում եմ պահպանել <<վերջին երեք տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալը,>> բնութագրիչը: Նման օլիմպիադաների մասնակցությունը խթանում է աշակերտների ուսման որակի բարձրացմանը, որի հետևում կանգնած է և՛ ուսուցիչը և՛ դպրոցը: | Ընդունվել է ի գիտություն: Բնութագրիչները սահմանելիս հաշվի կառնվեն այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն կրթության որակի ապահովման հետ: | |
5 | Ռուզաննա Խաչատրյան 02.07.2022 09:49:27 | Առաջարկում եմ պահպանել տարակարգի նախկին բնութագրիչներից «Իթվիննինգ» ծրագրին վերաբերող բնութագրիչը. վերջին երկու տարվա ընթացքում՝ ա. Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ բ. Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։>>: Իթվինինգում սովորողների կողմից իրականացված ծրագրերը նախագծային ուսուցման տարբերակներ են: Այդ նախագծերում հստակ ձևակերպվում են նպատակներիը, դրանց հասնելու մեթոդներն ու միջոցները և վերջնարդյունքները: | Ընդունվել է ի գիտություն: Բնութագրիչները կսահմանվեն այլ իրավական ակտով: | |
6 | Ռուզաննա Խաչատրյան 05.07.2022 20:02:10 | Առաջարկում եմ 1. դասավանդող ուսուցիչի համար սահմանել 20%, 2. ավագ ուսուցիչի համար 30%, 3. վերապատրաստող ուսուցիչի համար 40%, 4. հետազոտող ուսուցիչի համար 50% հավելավճար: Հաշվի առնելով ներկայումս տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը՝ առաջարկում եմ այդ սկզբունքը կիրառել նաև նրանց հավելավճարների վրա: | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
7 | Ռուզաննա Խաչատրյան 12.07.2022 00:11:32 | Առաջարկում եմ վերանայել մեկ ամսվա կտրվածքով օրվա դասի պլանի պահանջը։ Երկու շաբաթն էլ բավական է ուսուցչին գնահատելու համար: | Ըստ մանկավարժական պաշտոնների նկարագրերի վերաբերյալ մշակվող նոր նախագծի՝ օրվա դասի պլան գրելը ուսուցչի ամենօրյա պարտականությունն է դառնում, իսկ արդեն գրված դասի պլանը ներկայացնելը որևէ խնդիր չի առաջացնում: | |
8 | Ռուզաննա Խաչատրյան 12.07.2022 00:11:32 | Առաջարկում եմ բնութագրիչները սահմանելիս կարևորել «Հայկական կրթական ֆորումը», որտեղ ուսուցիչները և՛ մասնագիտական խորհրդատվական թեմաներով են հանդես գալիս և՛ կիսվում սեփական փորձով, մասնակցում տարբեր քննարկումների: | Ընդունվել է ի գիտություն: Բնութագրիչները սահմանելիս հաշվի կառնվեն այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն կրթության որակի ապահովման հետ: Բնութագրիչները կսահմանվեն այլ իրավական ակտով: | |
9 | Կարինե Բաղիյան 02.07.2022 12:06:30 | 4. ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ 2.Դասընթացների և դասերի պլանավորում՝ տվյալ ուսումնական տարվա համար դիմող ուսուցչի կողմից դասավանդվող ուսումնական առարկայի (առարկաների) դասավանդման թեմատիկ պլանը, ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր դասերի պլանները՝ իր դասավանդած բոլոր դասարանների համար։Խնդրում եմ հստակուոթյուն մտցնել նշված մասի վերաբերյալ։ 1) Դասի վարում՝ ատեստավորման համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված դասալսումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու դասի տեսագրություն։Ինչ ասել է բոլոր արձանագրություններ, նվազագույն քանակ կարելի է սահմանել։Հստակեցրեք խնդրեմ դիդակտիկական տարբեր նպատակները որոնք են։ 2) Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրում՝ ՏՀՏ-ի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, էլեկտրոնային գործիքների կիրառմամբ իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն։Այս ենթակետի հետ կապված հետևյալ պարզաբանումը տվեք խնդրեմ։ ԵՎ վկասյական է հարկավո՞ր, և տեսաձայնագրություն՞։ 3) 21-րդ դարի հմտությունների խթանում՝ 21-րդ դարի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, 21-րդ դարի հմտությունների զարգացման նպատակով իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն։ Այս ենթակետի հետ կապված հետևյալ պարզաբանումը տվեք խնդրեմ։ ԵՎ վկասյական է հարկավո՞ր, և տեսաձայնագրություն՞։ 4) Ռեսուրսների կառավարում՝ ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վերապատրաստման վկայական, սովորողների և ուսուցիչների կողմից ուսուցչի անանուն գնահատման արդյունքները։ Այս ենթակետի հետ կապված հետևյալ պարզաբանումը տվեք խնդրեմ։ ԵՎ վկասյական է հարկավո՞ր, և գնահատման արդյունքները։ 5) Սովորողների կարիքների ճանաչում՝ սովորողների կարիքների ճանաչման մասին վերապատրաստման վկայական, սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման արդյունքները։ Այս ենթակետի հետ կապված հետևյալ պարզաբանումը տվեք խնդրեմ։ ԵՎ վկասյական է հարկավո՞ր, և գնահատման արդյունքները։ 6) Ուսումնառության գնահատում՝ ուսումնառության գնահատման մեթոդաբանությունը իմանալու և կիրառել կարողանալու մասին վերապատրաստման վկայական,(Ի՞նչ վկայական է սա, եղել է արդյո՞ք նման վերապատրաստում) տվյալ ուսումնական առարկայից ուսուցչի դասավանդած դասարաններում գնահատման համապատասխանության մասին հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման (էլեկտրոնային մատյանի լրացման, թեմատիկ գրավոր աշխատանքների տարբերակների համապատասխանության, ուսումնական նախագծերի համապատասխանության, սովորողի բնութագրերի մասին) արդյունքները, դիմող ուսուցչի կողմից կազմված թեմատիկ գրավոր աշխատանքների, ուսումնական նախագծերի, սովորողի բնութագրերի առնվազն երկուական նմուշներ։ 10Կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացություն՝ կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացության մասին վերապատրաստման հավաստող վկայական, ,(Ի՞նչ վկայական է սա, եղել է արդյո՞ք նման վերապատրաստում) օրենքների, կարգերի և ուղեցույցների մշակման մասնակցության մասին տեղեկանք՝ առկայության դեպքում, գրավոր, կարծիք կամ առաջարկություններ հանրակրթության ոլորտը կարգավորող առնվազն մեկ իրավական ակտի վերաբերյալ։ | Ներկայացված առաջարկների մասով հայտնում ենք հետևյալը. 1. Դիմող ուսուցիչը պետք է ներկայացնի իր կողմից դասավանդվող ուսումնական առարկայի (առարկաների) դասավանդման թեմատիկ պլանը, ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր դասերի պլանները՝ իր դասավանդած բոլոր դասարանների համար։ 2. Խոսքը բոլոր արձանագրությունների մասին է։ Նախագծում նշված է ժամկետ, պետք է ներկայացնել այդ ժամանակամիջոցում ուսուցչի մոտ կատարված դասալսումների արձանագրությունները, որպեսզի կարծիքն ընդհանրական լինի: Դիդակտիկան մանկավարժություն գիտության մեջ գործածվող եզրույթ է։ Ներկայացված է Մանկավարժություն ԲՈՒՀ-ական դասագրքերում։ 3., 4., 5. Երբեմն ստացած վկայականները դեռևս ապացույց չեն այն բանի, որ տվյալ անձն ունի պրակտիկ կարողություններ, և այն հնարավոր է ստուգել տեսագրությունների, անանուն գնահատման արդյունքների միջոցով, որպեսզի հանձնաժողովի գնահատման համար լինեն չափելի ցուցանիշներ: Տարակարգի շնորհման նոր մեխանիզմը ենթադրում է մասնագիտական զարգացման արդյունքում ուսուցչի պրակտիկ կարողությունների, հմտությունների ինչպես նաև գործնական-կիրառական արձանագրումը, որի ազդեցությունը ակնհայտ կլինի կրթության կազմակերպման գործընթացում: 6. , 7. Ատեստավորումից առաջ, բոլոր բաղադրիչների համար լինելու են վերապատրաստումներ, որոնց ուսուցիչը հնարավորություն կունենա մասնակցել հինգ տարվա ընթացքում։ | |
10 | Կարինե Բաղիյան 06.07.2022 19:33:10 | Առաջարկում եմ որպես բնութագրիչ ընդգրկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը։ | Ընդունվել է ի գիտություն: Բնութագրիչները սահմանելիս հաշվի կառնվեն այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն կրթության որակի ապահովման հետ: Բնութագրիչները կսահմանվեն այլ իրավական ակտով: | |
11 | Կարինե Բաղիյան 11.07.2022 17:47:04 | Առաջարկում եմ վերանայել նախորդ ամսվա օրվա դասի պլանի պահանջը։Առաջարկում եմ մեկ ամսվա փոխարեն պահանջել մեկ շաբաթվա կտրվածքով յուրաքանչյուր առարկային հատկացված դասաժամերի քանակով օրվա դասի պլան։ | Ըստ մանկավարժական պաշտոնների նկարագրերի վերաբերյալ մշակվող նոր նախագծի՝ օրվա դասի պլան գրելը ուսուցչի ամենօրյա պարտականությունն է դառնում, իսկ արդեն գրված դասի պլանը ներկայացնելը որևէ խնդիր չի առաջացնում: | |
12 | Կարինե Բաղիյան 11.07.2022 17:47:04 | Առաջարկում եմ սահմանել օրվա դասի պլանի օրինակելի նմուշաձև։ | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
13 | Ռուբեն Այվազյան 09.07.2022 17:52:08 | Առաջարկում եմ՝ սկսել 20% ից մինչև 50%, քանի որ մանկավարժությունը, ինչպես գիտությունն է ՀՀ-ում, գտնվում է անկման մեջ: Եվ առաջարկում եմ, որ այս նախագիծը օրենքի ուժ ստանձնելուց հետո ևս տարածվի ՄԿՈՒ համակարգի վրա, քանի որ այնտեղ հանրակրթական բաժնում անում են նույն աշխատանքը, ինչը որ անում են դպրոցներում, կանխավ շնորհակալ եմ... | Առաջարկի առաջին մասի առնչությամբ հայտնում ենք, որ այն լրացուցիչ կքննարկվի: Հարկ է նշել, որ ՄԿՈՒ ոլորտը նույնպես բարեփոխումների փուլում է, որը կարգավորվում է համապատասխան իրավական ակտերով: | |
14 | Ռուբեն Այվազյան 09.07.2022 17:55:29 | Առաջարկում եմ, որ բարձրացումը իրականացվի տվյալ մասնագետի ամբողջ աշխատավարձի վրա, և ոչ թե միայն դասաժամերի վրա ազդի, կանխավ շնորհակալ եմ... | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
15 | Սյուզաննա Մանուկյան 11.07.2022 16:01:34 | Նախագծով առաջարկվող հանրկրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հետ կապված փոփոխություններում,առաջարկում եմ տարակարգի շնորհման հնարավորություն տալ նաև այն ուսուցիչներին,ովքեր դասավանդում են «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով»ծրագրի շրջանակում`պատվիրատու դպրոցներում: Նախապես շնորհակալություն: | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի: |