ԳԵՂԱՄ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳԵՂԱՄ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Գեղամ Արծրունու Պետրոսյանը (ծնվ.՝ 06.05.1996 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլբենկյան փող. 24, 80) 2013թ․ անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ երկրորդ կուրսում փոխադրվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Մշտապես ցուցաբերել է գերազանց առաջադիմություն և բակալավրը ավարտել կարմիր դիպլոմով։ Մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացներին և չորրորդ կուրսի վերջում անցել է աշխատանքի որպես անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծող։ Բակալավրիատը ավարտելուց հետո 2017թ․ կրկին անվճար հիմունքներով ընդունվել է նույն ամբիոնի մագիստրատուրան, որը նույնպես սովորել է գերազանց առաջադիմությամբ: Մասնակցել է թվով 4 գիտական հոդվածների մշակմանը, որոնք տպագրվել և ինդեքսավորվել են ոլորտի առաջատար ամսագրերում և էլեկտրոնային գրադարաններում։ Հոդվածներից մի քանիսը անձամբ ներկայացրել է արտերկրում անցկացվող գիտաժողովների ընթացքում։ Գ. Պետրոսյանը ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։ 2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով (մասնագիտությամբ)։
Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։
Ակնկալվող արդյունքը.
«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Պետրոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
28.06.2022 - 14.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3400
Принт