Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 28.06.2022 13:25:13 Տարեց կամ հաշմանդամ անձանց սոցիալական նպաստը ընդամենը 18.000 դրամ է,խոսքս Անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մասին է(ընտանեկան, սոցիալական նպաստ) Սոցիալական նպաստ ստացողներից շատերը միայնակ կենսաթոշակառու են,ու իրենց ստացած թոշակից ու այդ սոցիալական նպաստից(18.000) բացի,այլ եկամուտ չունեն Առաջարկում եմ 1.ավելացնել սոցիալական նպաստը,գոնե հասցնել նվազագույն չափին(28.600) 2.անապահով միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ վճարումների գծով զեղչ տրամադրել Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության նախագծով անդրադարձ է կատարվում ընտանիքի կեսամակարդակի բարձրացմանն ուղղված դրամական աջակցության ծավալներին և դրանց, ընդհանուր առմամբ, աղքատության գծից ցածր լինելուն: Այս իսկ պատճառով Ռազմավարությունը երեք գերակա ուղղություններից մեկն է սահմանում սոցիալական աջակցության չափի և ծածկույթի ընդլայնումը, դրանց շրջանակներում տրամադրվող սոցիալական ծառայությունների տեսականու բազմազանության ավելացումը, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության զգալի բարձրացումը։ Աղքատ բնակչության միայն 33.3%-ն է ընդգրկված ընտանեկան նպաստների ծրագրում, կան թիրախավորման սխալներ, ինչպես նաև նպաստի չափի ու համարժեքության խնդիրներ։ Այդ պատճառով մշակվում է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգ՝ միտված նպաստների հասցեականության ու արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նպաստների և տնտեսական ակտիվացման ծրագրերի զուգակցմանը, որով նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն) հասցեականությունը եկամտային հիմքով աղքատության մեջ ապրող ընտանիքների համար 50%-ից հասցնել 90%-ի։ Մինչև նոր համակարգի գործարկումը նախատեսվում է նաև պարբերաբար բարձրացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները, որոնց համար սահմանվել են բնական գազի, էլեկտրական էներգիայի, նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների նվազ սակագներ: Ընդ որում, մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների նվազ սակագների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ նվազ սակագնի իրավունքը տարածվում է 2022թ. հունվարից ծագած իրավահարաբերությունների վրա: Միաժամանակ, կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավումը խթանելու նպատակով Ռազմավարությունը որգեդրել է «ակտիվ ծերացման» սկզբունքը, ինչի գործարկումը հնարավորություն է տալու տարեցների սոցիալ-տնտեսական ներառման միջոցով ուղղակիորեն բարձրացնել նաև վերջիններիս կենսամակարդակը։
2 Զինա Էլոյան 02.07.2022 01:46:30 Բարեվ ձեզ: Ես կցանկանայի անդրադառնալ <<ընտանիքի բարեկեցության ապահովում>> կետին: Ընտանիքը առանց տանիք բարեկեցիկ չի կարող լինել: Խնդրում եմ ընդունեք այնպիսի օրենք, ըստ որի բոլոր վարձով ապրող ընտանիք ները կարողանան ձեռք բերել հիպոթեք: ընդունվել է օրենք, ըստ որի երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն է տրամադրվում, սակայն այդ օրենքից մեծամասնությունը չի կարող օգտվել, քանի որ բանկը մերժում է: Անձամբ ես ունեմ 3 բալիկ, ապրում եմ վարձով եվ չեմ օգտվում պետական ոչ մի աջակցությունից: Ամսեկան մի հիպոթեքի գին տալիս ենք վարձ չիմանալով մինչեւ երբ: խնդրում եմ հարցին տալ խելամիտ լուծում: շնորհակալություն: Առաջարկն ընդունվել է ի գիտություն, «ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ կետի 4.6-րդ ենթակետի 4-րդ պարբերության համաձայն՝ մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքների և խոցելի այլ խմբերի մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18- N 1902-Լ որոշման N1 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսվում է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Բնակարանով ապահովելու միասնական սոցիալական ռազմավարությունը և հնգամյա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (ժամկետը՝ 2023թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ): Միաժամանակ, Ռազմավարության նպատակ 2-ը ևս ամրագրում է սոցիալական և մատչելի բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման հանձնառությունը։ Ուստի, Ձեր առաջարկը կդիտարկվի այդ համատեքստում։
3 Զինա Էլոյան 09.07.2022 02:15:08 Բարեվ ձեզ. եթե հնարավոր է վերանայեք 3 րդ երեխային տրվող նպաստը: Ցանկալի է կատարել փոփոխություն եվ գումար հատկացնել բոլոր 3 րդ երեխաներին. ոչ միայն 2022 թ. ծնվածների: Թեկուզ ոչ 50000 այլ ավելի քիչ, բայց բոլորին. շնորհակալություն Առաջարկը չի ընդունվել։ Միջոցառման նպաստակը ոչ թե 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելն է, այլ ծնելիությունը խթանելը։ Սովորաբար ծնելիությունը խթանող միջոցառումներն իրականացվում են համապատասխան իրավական ակտը հրապարակվելուց 6-9 ամիս հետո, որպեսզի ընտանիքը պլանավորի երեխայի ծնունդը։ Խնդրո առարկա միջոցառման դեպքում դրա իրականացման վերաբերյալ Կառավարությունը հայտարարել էր դեռևս 2021 թվականի գարնանը, այդ իսկ պատճառով այն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից և տարածվել է այդ օրվանից հետո ծնված երեխաների ընտանիքների վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու խնդրի լուծումներին անդրադարձ կկատարվի «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի և Ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում։
4 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.07.2022 14:27:05 Նախագծի Հավելված 1-ով ներկայացված ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) Բաժին 4-ում որպես Ռազմավարական նպատակ 2-ից բխող Մասնավոր նպատակ 3 սահմանված է հետևյալը․ Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ /կետ 81/: Նկարարգված գործողություններում բացակայում են կանանց համար անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովմանն ուղղված քայլերը, մասնավորապես, նախատեսված չեն քայլեր բացահայտելու համար այն խոչընդոտները, որոնց կանայք բախվում են աշխատավայրում և արձագանքելու այնպիսի էական խոչընդոտի, ինչպիսին աշխատավայրում սեռական ոտնձգությունն է: Առաջարկում ենք Ռազմավարության կետ 81-ը լրացնել հետևյալ գործողություններով․ • Ուսումնասիրությունների, հետազոտությունների միջոցով բացահայտել կանանց արժանապատիվ աշխատանքին խոչընդոտող գործոններն ու քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, • Ներդնել աշխատավայրում սեռական ոտնձգությունները կանխարգելող և դրանց արձագանքող գործուն մեխանիզմներ՝ կանանց արժանապատիվ աշխատանքն ապահովելու նպատակով: Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարության շրջանակներում նախատեսվում է հետևյալ բովանդակությամբ ծրագրի իրականացումը՝ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Պետությունը պարզեցնելու է աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգը, վերանայելու է աշխատանքային պայմանագրի կնքման և բովանդակության մեջ ներառվող պարտադիր պայմանների շրջանակը, ամրագրելու է ամենամյա արձակուրդի իրավունքի իրացման համար գործուն մեխանիզմներ, հստակեցնելու է կոլեկտիվ բանակցությունների վարման ընթացակարգերը՝ զուգահեռաբար համապատասխանեցնելով ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին։ Վերանայվելու են սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև արհմիությունների դերի բարձրացման նպատակով՝ արհմիությունների լիազորությունները, մշակվելու են աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողների պաշտպանվածությանը վերաբերող կարգավորումներ»։ Այդուհանդերձ, առաջարկը կքննարկվի Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում։
5 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.07.2022 14:27:05 Ռազմավարության բաժին 6-ում որպես Մասնավոր նպատակ 2 սահմանված է հետևյալը․ Զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունությունը ճգնաժամային իրավիճակներում և արագ արձագանքման կարողությունը /կետ 110/: Նկարագրված գործողություններում բացակայում են գենդերային ասպեկտը և միջգերատեսչական համագործակցության իրավական հիմքերը ստեղծելու անհրաժեշտությունը, ինչի բացակայությունը/անհրաժեշտությունը ակնառու կերպով երևաց 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուստի առաջարկում ենք Ռազմավարության կետ 110-ը ավելացնել հետևյալ գործողություններով․ • Ապահովել կանանց ու երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ խմբերի կարիքների արձագանքման նվազագույն չափորոշիչների կիրառումը ճգնաժամային իրավիճակներում: • Ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կներառի պետական և ոչ պետական/հասարակական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր կիրականացնեն արտակարգ իրավիճակներում հորիզոնական և ուղղահայաց արձագանքն ապահովող պլանը և համապատասխան ընթացակարգերը։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տեղահանվել է շուրջ 90.000 մարդ, որոնց զգալի մասը եղել են կանայք ու երեխաներ: Պետության կողմից տրամադրված արձագանքը եղել է տարերային և շատ հաճախ չի արձագանքել կանանց և աղջիկների այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սեռական և վերարտադրողական առողջության կարիքները, բռնությունից պաշտպանությունը, կրթությունից դուրս մնալը և այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են եղել գենդերային առանձնահատկություններով : Նվազագույն չափորոշիչների մշակումը և կիրառումը թույլ կտա արձագանքել ճգնաժամերի ընթացքում գենդերային հիմնախնդիրներին: Պատերազմի ժամանակ նաև առկա էր միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաև պետական սեկտոր-ՀԿ համակարգված համագործակցության պակաս, ինչի արդյունքում առկա էին ծառայությունների վերածածկեր: Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարության 4-րդ նպատակում պարբերաբար հղում է կատարվում միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությանը, որը վերաբերելի է ոչ միայն մատնանշված, այլև բազմաթիվ այլ ծրագրերի։ Ռազմավարության Բաժին 1-ում ներկայացված են այն գերատեսչությունները, որոնք ևս սոցիալական պաշտպանության համակարգի դերակատար են։ Վերոնշյալից բխում է, որ ցանկացած միջոցառման հիմքում դրված է արդյունավետ համագործակցության առկայությունը։ Ինչ վերաբերում է առաջարկվող համակարգի գենդերազգայուն չլինելուն, ապա դարձյալ շեշտենք, որ Ռազմավարության ձևաչափը չի նախատեսում միջոցառումների մանրամասն նկարագրություն, իսկ ծրագիրն էլ չի թիրախավորում հասարակության միայն մի խմբին, ուստի ընդհանրական նկարագրության մեջ նպատակահարմար չէ կանանց ու երեխաների առանձնացումը։ Համակարգի մշակման փուլում (որը ենթադրում է բազմաշահառու քննարկումներ) ներկայացվող առաջարկը կհնչեցվի ԱՍՀՆ-ի կողմից։
6 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 13.07.2022 14:27:05 Ռազմավարության բաժին 6-ում որպես Մասնավոր նպատակ 2-ի շրջանակներում սահմանված է սոցիալական շտապօգնության համակարգի ներդրումը /կետ 110/: Տվյալ ձևակերպումը հստակ և չափելի չէ, իսկ ակնկալվող արդյունքային ցուցիչների մեջ բացակայում են նշյալ գործողությունն ապահովող դրույթներ: Հետևաբար առաջարկում ենք վերաշարադրել Ռազմավարության կետ 110-ի 3-րդ ենթակետը հետևյալ կերպ․ Ապահովել կանանց ու երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ խմբերի կարիքների արձագանքմանը միտված սոցիալական շտապօգնության մոդել միասնական սոցիալական ծառայությունների (կամ այլ դերակատարի) կողմից: Տվյալ ձևակերպումը թույլ կտա դարձնել գործողություններն առավել հասցեական, իսկ դերակատարի հստակեցումն՝ ավելի թիրախային: Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարության խմբագրված տարբերակում տրված է հետևյալ ձևակերպումը՝ «Ներդրվելու է սոցիալական շտապօգնության համակարգ՝ միտված անհատական մակարդակում ճգնաժամային իրավիճակի արձագանքմանը և կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը»։ Ռազմավարության ձևաչափը չի նախատեսում միջոցառման մակարդակի նկարագրություն։ Միաժամանակ, առաջարկվող ձևակերպումը ևս հստակություն չի ապահովում։ Ավելին՝ ծրագրի շահառու դառնալու համար տարիքի կամ սեռի պահանջներ չեն ներկայացվում, այլ շեշտվում է միայն արտակարգ և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում գտնվելը։ Հետևապես, բնակչության խմբերին տարանջատելը չի բխում առաջարկվող տրամաբանությունից։
7 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 14.07.2022 19:39:17 Ռազմավարության նախագծի տարիքային խմբերի բաժանման մեջ (էջ 6), առկա է ոչ իրավունքահեն ձևակերպում. երեխաների տարիքային միջակայքը նշվում է -9-ից-5 տարեկան: Նշվածի հետ կապված, առաջարկում ենք վերաշարադրել դրույթը, նշելով՝ 0-5 տարեկաններ, քանի որ նախածննդյան շրջանում ընդունված եզրույթն է պտուղ և ոչ թե երեխա: Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
8 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 14.07.2022 17:44:45 ԿԱՐԾԻՔ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկման եվ գնահատման ծրագիրը եվ ֆինանսական շրջանակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 28.06.2022 թվականին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկման եվ գնահատման ծրագիրը եվ ֆինանսական շրջանակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը /հետայսու տեքստում՝ Նախագիծ, հղումը՝ https://www.e-draft.am/projects/4491/: Հաշվի առնելով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի /հետայսու՝ նաև Կազմակերպություն/ կողմից մշտապես քաղաքացիներին տրամադրվող իրավախորհրդատվության ընթացքում բացահայտված համակարգային խնդիրները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության, ինչպես նաև մասնավոր ոլորտում աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված, որոնք, ինչպես և այլ խնդիրներ վերհանվել են նաև Կազմակերպության կողմից 2021-2022 թվականներին իրականացված՝ աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրությամբ, միևնույն ժամանակ հիմքում ընդունելով ՀՀ կառավարության 2015 թ. հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշման հավելվածը , որով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ Ռազմավարությունում հստակ մատնանշվում են իրականացվելիք գործողությունները (այդ թվում` ընդունվելիք նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ և լրացումներ, ենթակառուցվածքային փոփոխությունների կատարումը, անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը (անհրաժեշտության դեպքում) և այլն)՝ ստորև ներկայացնում ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կարծիքը Նախագծի վերաբերյալ. 1. Նախագծի 3-րդ բաժնում («Երեխաներ») նշված է, որ Ռազմավարության առաջին նպատակն է երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ապահովումը։ Որպես մասնավոր նպատակ (1) նախատեսվում է բոլոր երեխաների համար ապահովել տարիքին և կարիքին համապատասխան զարգացման հավասար հնարավորություն: Այս բաժնի մասնավոր նպատակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետությունը նախատեսում է նշված նպատակին հասնելու համար շարունակել երեխաների խնամքի ու զարգացման համար պետության կողմից երաշխավորվող նպաստների տրամադրումը, սոցիալական համակարգի միջոցով ապահովել կյանքի ԿԴԻՀ ռիսկային գոտում գտնվող, ինչպես նաև արդեն ԿԴԻՀ երեխաների վաղ հայտնաբերումը։ Տրամադրվելու են կանխարգելիչ և վաղ միջամտություններ` խոցելիության և անապահովության խորացումը կանխելու նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կրթությունից դուրս մնացած, ՀՀ օրենսդրությամբ երեխաների համար արգելված աշխատանքներում ներգրավված, տեղահանված ընտանիքների երեխաներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ինչպես երևում է, աջակցության մասով շեշտը դրվում է արդեն իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց նպաստի տրամադրման վրա: Այս առումով հարկ է նշել, որ պետությունը 2020-2022 թվականներին թերացել է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցություն տրամադրելու հարցում, ինչպես, օրինակ, շաքարային դիաբետ ունեցող երեխաների նկատմամբ չի սահմանվել հաշմանդամություն, ինչի արդյունքում վերջիններս չեն կարողացել ստանալ նպաստ, օգտվել անվճար բուժօգնությունից, դեղորայքից և այլ առավելություններից այն դեպքում, երբ վերջիններիս ընտանիքների համար նման խնամքը ֆինանսական մեծ բեռ է հանդիսացել : Նշվածի մասին տեղեկացրել ենք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը/ տե՛ս, օրինակ, Ե/45-30.05.2022 գրությունը, որն ուղարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 30․05․2022թ․-ին: ՀՀ սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Իսկ սոցիալական պետության իմաստը հանգում է նրան, որ պետությունը, ի դեմս տարբեր գերատեսչությունների, պետք է լինի քաղաքացիների կողքին ու հնարավորինս ճկուն քաղաքականությամբ օգնի կարիքների ու խնդիրների լուծմանը, և ոչ թե հակառակը՝ բարդեցված և/կամ անհիմն գործընթացներով լրացուցիչ խոչընդոտներ ստեղծի, և սա պետք է վարչարարության կենտրոնական սկզբունք լինի։ Ուստի կարծում ենք՝ անհրաժեշտ է Ռազմավարության մակարդակով որպես սկզբունք և նպատակ առանձնացնել այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնց պարագայում խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ պարզեցված ընթացակարգով հնարավոր կլինի սահմանել հաշմանդամություն, վերջիններս չեն ծանրաբեռնվի ավելորդ վարչարարությամբ: Մյուս կողմից՝ հնարավորություն սահմանվի նույնիսկ այն դեպքում, երբ երեխաները չեն բավարարում այն շեմը, որի պարագայում վերջիններիս նկատմամբ հնարավոր կլինի սահմանել հաշմանդամություն, սակայն իրապես ունեն պետության աջակցության կարիքը՝ դեղորայքի, անվճար բուժօգնության, հատուկ սննդակարգի և այլ հարցերի առնչությամբ, պետությունը տրամադրի նշված աջակցությունը կամ արտոնությունները: Առաջարկը չի ընդունվել։ Ձեր կողմից հղում կատարված արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել։ Փոխարենը գործում է ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1508-Լ որոշմամբ հաստատված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգը», որով սահմանվում է՝ «Ռազմավարական փաստաթղթերը պետք է պարունակեն փաստաթղթում նշված նպատակներին հասնելու ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը՝ հիմնավորելով այդ գործողությունների հստակ կապը նախատեսվող արդյունքների հետ»։ Սույն Ռազմավարությամբ մասնավոր նպատակներին հասնելու համար նկարագրված են բյուջետային ծրագրեր և դրանց հակիրճ բովանդակությունը՝ իբրև նպատակին հասնելու ճանապարհ։
9 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 14.07.2022 17:46:53 2. Նախագծի բաժին 4-ում («Երիտասարդներ ու աշխատանքային միջին տարիքի անձինք») նշված են ոլորտի հիմնախնդիրները։ Որպես հիմնախնդիրների խմբավորում առանձնացված են արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովման օրենսդրական և գործառնական բացերը: • Հիմնախնդիրների 3-րդ կետում, նշված է, որ 18 տարեկանից բարձր բնակչության 18.8%-ն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում, պարենային անապահովվածությունը 21.4% է (ՊՀԿ, 2021), իսկ գործազրկության մակարդակը 2020 թ.-ին կազմել է 18%։ Հաշմանդամություն ունեցող անձինք այս պայմաններում առավել խոցելի են, քանի որ առկա է ինչպես անհրաժեշտ ծառայությունների, այնպես էլ աշխատատեղերի հասանելիության անհավասարություն։ Հայաստանում աշխատուժից դուրս բնակչության մասնաբաժնում հաշմանդամություն ունեցող անձինք 2020 թ.-ին կազմել են 69.4%: Որպես մասնավոր նպատակ (1) նախատեսվում է աշխատուժի ընդլայնումը և բնակչության տնտեսական ակտիվացումը՝ մշակվելու են զբաղվածության նպատակային ծրագրեր՝ թիրախավորելով հատկապես կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երիտասարդներին։ Առաջարկում ենք հստակեցնել՝ թե ինչ խումբ նպատակային ծրագրեր է նախատեսվում իրականացնել, արդյոք դրանք լինելու են օրենսդրական, գործադիր մարմինների մակարդակում և այլն։ Կարծում ենք՝ նշված խմբերին աշխատանքի ներգրավելու համար գործատուներին խթանելու նպատակով անհրաժեշտ են պետական մակարդակով որոշակի միջոցառումներ, այդ թվում՝ սուբսիդիաներ, արտոնություններ գործատուներին, ինչպես արվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար, մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում էր ամսական որոշակի աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում էին գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվելու էր /Որոշման հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/12/2067_1.pdf/։ ▪ Մասնավոր նպատակ 2-ով նախատեսվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների, սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովման նպատակով ընդլայնվելու են համայնքահենք ծառայությունները, այդ թվում՝ համայնքային փոքր տների և անկախ կյանքի կենտրոնների ստեղծմամբ, ինչպես նաև անձնական օգնականի ծառայության տրամադրմամբ։ Այս կետում հստակեցման և բացահայտման կարիք ունի անձնական օգնականի ծառայության էությունը: ▪ Հիմնախնդիրների 5-րդ կետում նշվում է, որ կարևոր է կանանց ու տղամարդկանց համար աշխատաշուկայում ներառվելու հավասար պայմանների ստեղծումը՝ այդ թվում՝ հավասարակշռելով սեռերի միջև ընտանեկան պարտականություններով պայմանավորված՝ չվարձատրվող աշխատանք կատարելու իրողությունը: Միևնույն ժամանակ մասնավոր նպատակ 1-ում սահմանված է, որ ապահովվելու են իրավական և միջավայրային նպաստավոր պայմաններ՝ աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասար իրացման համար, այդ թվում՝ երեխայի խնամքի կամ ընտանիքի այլ անդամի խնամքի կազմակերպման ճկուն մոդելների կիրառմամբ։ Այս առումով հստակ չէ, թե ինչ մոդելներ է ձեռնարկում ներդնել պետությունը՝ աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասար իրացման համար, ինչը, ի թիվս այլնի, բարդացնում է հետագայում Ռազմավարության գործողությունների ծրագրի մշակումը, դրա կատարելիությունը որոշելը։ ▪ Հիմնախնդիրների 7-րդ կետում առանձնացվել է այն, որ թեպետ վերջին տարիներին արձանագրվել է որոշ առաջընթաց ոչ ֆորմալ զբաղվածության կրճատման ուղղությամբ, սակայն պաշտոնական վիճակագրության կողմից 2020 թ.-ի համար հաշվարկված 35.2% ցուցանիշը շարունակում է բարձր լինել: Սակայն Ռազմավարությամբ չի բացահայտվում, թե ինչ քայլեր է ձեռնարկում կատարել պետությունը՝ ոչ ֆորմալ զբաղվածությունը կրճատելու նպատակով: Միևնույն ժամանակ՝ 13-րդ կետով Կառավարության մակարդակով հավասարեցվել են ծառայությունների մատուցման և աշխատանքային պայմանագրերը (նշված է, որ աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի վերաբերյալ արված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում աշխատողների 18.1%-ը չունի գործատուի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր), ինչը շփոթություն է առաջացնում պետության՝ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքի, փաստացի աշխատանքային հարաբերությունների և դրանց՝ աշխատանքային հարաբերությունների դաշտ տեղափոխելու միտումների հարցում: ▪ Հիմնախնդիրների 8-րդ կետում որպես հիմնախնդիր է ներկայացված աշխատանքի ցածր արտադրողականությունը և որպես ենթակետ նշված է, որ աշխատավայրերում վերապատրաստումներ տեղի չեն ունենում: Կրկին, բացակայում են այս կետի լուծման ուղղությամբ պետության կողմից նախատեսվող քայլերը կամ մասնավոր նպատակները, որպեսզի նաև հստակ լինի, թե արդյոք պետությունը նախատեսում է որոշակի քայլեր ձեռնարկել աշխատատեղերում վերապատրսատումների անցկացման կամ դրանց ֆինանսավորման/ ֆիզիկապես կազմակերպման ուղղությամբ: ▪ Հիմնախնդիրների 10-րդ կետում շեշտված է, որ Հայաստանում առկա չէ տնտեսական ու առողջական ռիսկերից աշխատողներին ապահովագրող գործուն հանգամանք: 12-րդ կետում նշվում է, որ անհրաժեշտություն կա մեծացնելու ինչպես եկամտային հարկով չպայմանավորված սոցիալական աջակցության թիրախայնությունը, չափն ու ծածկույթը, այնպես էլ էապես բարելավելու ու զարգացնելու եկամտային հարկով պայմանավորված սոցիալական պաշտպանության մեխանիզմները, որոնք առավել կարևոր դեր են խաղում ցնցումների ու ճգնաժամային իրավիճակների ժամանակ: Միևնույն ժամանակ թե՛ նպատակների, թե՛ ակնկալվող արդյունքների դաշտերում բացակայում է որևէ տեղեկություն առ այն՝ արդյոք պետությունը 2022-2026 թվականներին ՀՀ-ում ներդնել աշխատողների ապահովագրության որևէ մոդել, ուստի նշվածը վերանայման և հստակեցման կարիք ունի։ ▪ Մասնավոր նպատակ 2-ով նշվում է, որ ներդնելու է հիվանդությունից, գործազրկությունից, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ու այլ ռիսկերի կառավարման նպատակով եկամտահարկի վճարմամբ պայմանավորված առավել արդյունավետ գործիքներ։ Մյուս կողմից նշված Բաժնի ակնկալվող արդյունքային ցուցիչներ հատվածում նշված է՝ ներդնել գործազրկության ապահովագրական մոդել: Այս մասով՝ անհստակ է և նախորդող տեքստում չի մանրամասնվել, թե ինչն է հանգեցրել նման արդյունքի ուղղությամբ միջոցառումների մշակմանը կամ ինչ է գործազրկության ապահովագրական ինչ մոդել է այն իրենից ենթադրում։ Միևնույն ժամանակ գործազրկության ապահովագրական մոդելի ներդրումը ներկայացվում է որպես արդյունք, այլ ոչ գործողություն, այս մասով բացակայում է նաև, թե ինչ ակնկալվող արդյունքի է ցանկանում հասնել պետությունը գործազրկության ապահովագրական մոդելի ներդրմամբ։ ▪ Հիմնախնդիրների 10-րդ կետում նշվում է, որ հիմնախնդիրների մեկ այլ ուղղություն են արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման իրավական հիմքերն ու պրակտիկան։ Առկա օրենսդրությունն ունի որոշ անհամապատասխանություններ ՀՀ-ի կողմից վավերացված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կողմից ամրագրված պահանջների հետ։ Մասնավորապես՝ բարելավման կարիք ունեն աշխատանքային հարաբերությունները կարգավորող մեխանիզմները, և հստակեցման կարիք ունեն աշխատանքային պայմաններին, պայմանագրերին, երեխայի աշխատանքին վերաբերող մի շարք դրույթներ։ Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի վերաբերյալ արված ուսումասիրության (Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ, 2022) արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում աշխատողների 18.1%-ը չունի գործատուի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, պայմանագիր ունեցողների 19․1%-ը ծանոթ չէ պայմանագրի բովանդակությանը, իսկ վտանգավոր ազդեցությունների պայմաններում աշխատողների 79.2%-ը չի ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար հավելում։ Բաժնի «ակնկալվող արդյունքային ցուցիչներ» հատվածի զուգահեռ դիտարկումը ցույց է տալիս, որ այստեղ ևս թիրախավորված են աշխատանքային իրավահարաբերությունների կոնկրետ՝ 1-2 խնդիր՝ այսպես՝ նախատեսվում է գրանցել աշխատանքային պայմաններից աշխատողների գոհունակության մակարդակի աճ (առանձնացված դիտարկվելու են հաշմանդամություն ունեցող անձինք, մանկահասակ երեխաների ծնողները, դիտարկվելու են նաև արժանապատիվ աշխատանքը բնորոշող որոշ գործոններ, ինչպիսիք են աշխատանքային ժամերը, միջավայրի անվտանգությունը, աշխատանքի գինը, կայունությունը և հավասար հնարավորություններն ու վերաբերմունքը) առնվազն 30%-ով։ Այս կետի առնչությամբ հարկ է նշել, որ - Նախ՝ աշխատանքային ժամերի, միջավայրի անվտանգության հարցերի մասով Ռազմավարության նախագծի նշված Բաժնում չեն երևում առանձնացված խնդիրները, հիմնախնդիրները, այդ ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը։ - Բացի այդ, Ռազմավարությունը այն փաստաթուղթն է, որտեղ պետք է նկարագրվեն տվյալ պահին առկա խնդիրները, այնուհետ՝ այն խնդիրները, որոնց կարգավորման նպատակով նախատեսվում է նոր քաղաքականության մշակում և իրականացում։ Այս առումով գտնում ենք, որ աշխատանքային իրավունքների ոլորտում արձանագրված խնդիրները սպառիչ չեն, ինչպես, օրինակ Ռազմավարությունը չի արձանագրում որպես խնդիրներ օրինակ՝ գործատուների կողմից անհատական իրավական ակտ կազմելու կանոններին չհետևելը, աշխատակիցների հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը աշխատանքային պայմանագրի փոխարեն (օգտվելով իր աշխատողի նկատմամբ ունեցած դիրքից կամ այն հանգամանքից, որ աշխատողը չի տարբերակում դրանք/, չնորմավորված ռեժիմով, հերթափոխով աշխատող անձանց ընդմիջման և հանգստի իրավունքի ապահովումը, արտաժամյա աշխատանքի տարբերակումը աշխատանքի գումարային հաշվարկից և մի շարք այլ խնդիրներ) առավել մանրամասն՝ տե՛ս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հետազոտությունը՝ Աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն. Աշխատանքային իրավունքի խնդիրներ թեմայով /, մյուս կողմից Ռազմավարության նախագծի ընթերցումից պարզ չէ, թե ինչու են առաջ քաշվել կոնկրետ վերը նշված խնդիրները և ոչ այլ հարցեր, ինչը ևս անհրաժեշտ է հստակեցնել։ 1. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Զբաղվածության ոլորտում կատարվող բարեփոխումների մանրամասն նկարագրերը տրվելու են մշակվող Զբաղվածության ռազմավարության շրջանակներում։ Ներկայացված առաջարկները կդիտարկվեն այդ համատեքստում։ 2. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Զբաղվածության ոլորտում կատարվող բարեփոխումների մանրամասն նկարագրերը տրվելու են մշակվող Զբաղվածության ռազմավարության շրջանակներում։ 3.Ընդունվել է ի գիտություն։ Զբաղվածության ոլորտում կատարվող բարեփոխումների մանրամասն նկարագրերը տրվելու են մշակվող Զբաղվածության ռազմավարության շրջանակներում։ 4. Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարական նպատակի 2-ի Կառուցվածքային և ցիկլիկ գործազրկության նվազեցման ծրագրում ներկայացված է, որ արտադրողականության և մրցունակության աճ գրանցելու համար նախատեսվում է ընդլայնել կարողությունների շարունակական զարգացման հնարավորությունները լայն խմբերի համար։ Ինչպես բազմիցս նշվել է, սույն Ռազմավարությունը չի նախատեսում բոլոր ուղղություններով միջոցառումների նկարագրություն, ուստի մանրամասները ներկայացված են լինելու Զբաղվածության ռազմավարության մեջ։ 5. Առաջարկը չի ընդունվել։ Ռազմավարական նպատակի 2-ի 2.2. Սոցիալական երաշխիքների ծրագիրը նախատեսում է՝ «Ներդնելու են հիվանդությունից, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ու այլ ռիսկերի կառավարման նպատակով եկամտահարկի վճարմամբ պայմանավորված առավել արդյունավետ գործիքներ։ Մշակվելու և ներդրվելու է գործազրկության ապահովագրական համակարգ։ Հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ շարունակաբար վերանայվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափը»։ Դարձյալ շեշտում ենք, որ սույն Ռազմավարությամբ գործողություններ ներկայացված չեն, և ամենաստորին մակարդակը Ծրագրի մակարդակով է։ Գործազրկության ապահովագրության մոդելին առավել մանրամասն անդրադարձ է կատարվելու Զբաղվածության ռազմավարության շրջանակներում։ Ինչ վերաբերում է արդյունքին, ապա ծրագրի անունն էլ վկայում է, որ նպատակը սոցիալական երաշխիքների ապահովումն է, սոցիալական պաշտպանության իրավունքի իրացումը։ 6. Առաջարկը չի ընդունվել։ Սույն Ռազմավարությունն անրդադառնում է այն խնդիրներին, որոնք գերակա է համարում առաջիկա 5 տարիների համար։ Տրամաբանական է, որ սոցիալական պաշտպանության համակարգին առնչվող բոլոր խնդիրները չեն կարող արձանագրվել միաժամանակ։ Հայտնում ենք նաև, որ Ռազմավարության խմբագրված տարբերակով դուրս են մնացել մի շարք ձևակերպումներ, և իբրև բազմաշահառու խմբի հետ քննարկման արդյունք՝ առավել կարևոր են համարվել այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել Ռազմավարության մեջ։
10 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 14.07.2022 17:47:19 ▪ Մասնավոր նպատակ 3-ով նախատեսվում է, որ պետությունը պարզեցնելու է աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգը: Թեև ենթադրվում է, որ ռազմավարական նպատակների իրագործման համար նախատեսվող գործողությունների ծրագրում են նկարագրվելու այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ռազմավարական նպատակներին հասնելու համար, սակայն ինքնին Ռազմավարության նախագծում նման մտքի նախատեսումը, առանց մանրամասնելու, թե ինչ է այն իրենից ենթադրում՝ հետագայում անճշտությունների և ռազմավարությունից հնարավոր շեղումների տեղիք է տալիս: Ուստի առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ մեխանիզմներով է նախատեսվում աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգը փոփոխել/ պարզեցնել: ▪ Մասնավոր նպատակ 3-ով, թիվս այլնի, նախատեսվում է բարելավել պետական հատվածի աշխատողների աշխատանքային պայմանները: Կրկին, չի երևում դատողությունների ընթացքը և պատճառահետևանքային կապը առ այն, թե ինչ հիմնախնդիրներ են առկա պետական հատվածում աշխատանքային հարաբերություններում, որոնք ունեն առավել ուշադրության կարիք և թե ինչ եղանակներով է նախատեսվում բարելավել պետական հատվածի աշխատողների աշխատանքային պայմանները: Ուստի առաջարկում ենք այս մասով ևս լրամշակել Նախագիծը։ ▪ Մասնավոր նպատակ 3-ով նախատեսվում է նաև ամենամյա արձակուրդի իրավունքի իրացման համար ամրագրել գործուն մեխանիզմներ, հստակեցնել կոլեկտիվ բանակցությունների վարման ընթացակարգերը, ընդլայնել երեխա ունեցող աշխատողների իրավունքները (ավելի կարճ ժամերով աշխատելու հնարավորության նախատեսում, իրենց կարգավիճակով պայմանավորված տրամադրվող ընդմիջումների օգտագործման ճկուն մեխանիզմների սահմանում և այլն), ընդլայնել աշխատանքն ընտանեկան պարտականությունների հետ համատեղելուն միտված միջոցառումները։ Ինչպես նշվեց վերևում, անհրաժեշտ է հստակեցնել և ընդլայնել աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրների /այդ թվում օրենսդրական և իրավակիրառ/ ցանկը, ինչպես նաև նշել, թե որոնք են թիրախավորվում 2022-2026 թվականներին և որոնց լուծման ուղղությամբ է քայլեր ձեռնարկելու պետությունը նշված ժամանակահատվածում։ Այս առումով կարծում ենք, որ աշխատանքային իրավունքների իրացման հնարավորությունների և արժանապատիվ աշխատանքի պայմանների համատեքստում անհրաժեշտ է կատարել նաև այլ միջոցառումներ, ինչպես - որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքման պայմանների հստակեցում, աշխատանքից անօրինական ազատման դեպքում վնասի հատուցման համարժեք մեխանիզմի սահմանում, աշխատանքային օրենսդրությամբ սահմանելու գործատուի պարտականությունը՝ անհատական իրավական ակտ կայացնելու, որը կբավարարի իրավաչափության, հիմնավորվածության և համաչափության վավերապայմաններին, աշխատանքային հարաբերությունների փաստացի բացակայության ապացուցման բեռը օրենսդրությամբ փաստացի աշխատանքը օգտագործողի կամ, նույնն է, գործատուի վրա դնելը, ինչը կխրախուսի աշխատողին դատական կարգով աշխատանքային հարաբերությունների ճանաչման միջոցով իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը և այլ միջոցառումներ։ - Բացի օրենսդրական միջոցառումներից, անհրաժեշտ է նաև Ռազմավարությամբ ամրագրել և իրականացնել իրազեկման միջոցառումներ, ինչպես բարձրացնել աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, հատկապես մարզերում և կանանց շրջանում, այդ թվում՝ աշխատանքից ազատման դեպքում առկա երաշխիքների, վճարների ու հատուցումների վերաբերյալ, աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի կողմից, իր լիազորություններն իրականացնելիս, մշակել աշխատանքից ազատման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հրամանների, ծանուցումների պարտադիր վավերապայմանների վերաբերյալ օրինակելի ձևեր՝ գործատուի պրակտիկան օրենսդրությանը և դատական պրակտիկային համապատասխանեցնելու համար և այլն ։ ▪ Հիմնախնդիրների 15-րդ կետում նշվում է, որ գործատու-աշխատող հարաբերություններում աշխատանքային վեճերը ներկայումս լուծվում են դատական կարգով, որը ծախսատար և ժամանակատար է։ 2021 թ․-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխատանքային իրավունքների հավանական խախտման դեպքում աշխատողների միայն 8.4%-ը կդիմի դատարան (Պրիզմա, ԵՀՀ, ԴԱՏԱ, 2021)։ Ուստի, առկա է աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտություն։ Որպես մասնավոր նպատակ 2 Պետությունը նախատեսում է նաև վերանայել և իրականացնել սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմները, արհմիությունների դերի բարձրացման նպատակով վերանայել արհմիությունների լիազորությունները, մշակել աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողների պաշտպանվածությանը վերաբերող կարգավորումներ, վերանայել աշխատանքային պայմանագրի կնքման և բովանդակության մեջ ներառվող պարտադիր պայմանների շրջանակը, Այս համատեքստում առաջարկվում է ․ - Ռազմավարությամբ նախատեսել նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության սահմանների, վերջինիս գործառույթների և լիազորությունների վերանայում՝ նշված մարմնի առավել արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով: Այսպես՝ 2021 թվականի հուլիսից Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին լիազորվեց իրականացնել վերահսկողություն գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն: Սակայն մինչ այժմ անհստակ է այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ իրավասու է որոշումներ կայացնել Տեսչական մարմինը, անհստակ է նաև, թե ինչպիսի կարգադրագրեր կարող է արձակել տեսչական մարմինը և թե ինչպես է տարբերակվում տեսչական մարմնին և դատարանին գործերի ենթակայությունը: - Հաշվի առնելով դատական գործընթացների ծախսատարությունը, միևնույն ժանանակ աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ առաջարկում ենք նախատեսել հանրային պաշտպանների կողմից աշխատանքային վեճերով մասնագիտացումը՝ ավելացնելով հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը և համապատասխան վերապատրաստումները. 3. Նախագծի Բաժին 5-ում /« Տարեցներ»/ առկա են բազմաթիվ խնդիրներ տարեցներին տրամադրվող ծառայությունների մատչելիության, հասանելիության, հասցեականության և որակի հետ։ Որպես մասնավոր նպատակ 1 նախատեսվում է տարեցների համար ապահովել սոցիալ-տնտեսապես, մտավոր և ֆիզիկապես ակտիվ ապրելակերպը շարունակելու հնարավորություններ, մասնավոր նպատակ 2՝ տարեցներին ապահովել արդար և համաչափ կենսաթոշակով և կարիքահենք սոցիալական աջակցությամբ ու խնամքով։ Նշվածի համատեքստում հարկ է նշել, որ Կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունը հաճախ հաշվի չի առնում աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը՝ անձի աշխատանքային ստաժի վերաբերյալ, և չի նշանակում տարիքային աշխատանքային կենսաթոշակ այն պատճառաբանությամբ, որ աշխատանքային գրքույկում առկա տվյալները չեն հաստատվել արխիվային տեղեկանքով կամ սոցիալական վճարներ կատարելու վերաբերյալ ապացույցով, այն դեպքում, երբ Դատարանը մի շարք գործերով արձանագրել է Նախարարության ոչ պատշաճ վարչարարությունն այս խումբ գործերով: Հաճախ Նախարարությունը չի հաստատում անձի աշխատանքային ստաժը գրքույկում առկա ջնջումների կամ անհամապատասխանությունների պատճառով։ Արդյունքում անձինք ստիպված են եղել դիմել վարչական կամ ընդհանուր իրավասության դատարաններ՝ իրենց իրավունքների վերականգնման նպատակով։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, դատարանները այս խումբ գործերով պետական տուրքի գանձնման և պետական տուրքի վճարումից ազատված լինելու հարցում միանման մոտեցում չեն ցուցաբերում։ Հաշվի առնելով, որ թեև այս խնդրի լուծման առնչությամբ ներկայացված հայցերը և դիմումները մեծապես բավարարվում են դատարանների կողմից, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործելակերպն ու վարչարարությունը հանգեցնում են նյութական, ժամանակային և մարդկային ռեսուրսների վատնման քաղաքացիների համար, ինչը հակասում է առնվազն սույն Նախագծի Բաժին 3-ի նպատակներին՝ Նախարարությանն առաջարկում ենք վերանայել իր քաղաքականությունը այս հարցում։ - Հաշվի առնելով, որ Ծառայության կողմից քաղաքացիներին ձևական պահանջներով ծանրաբեռնելու արդյունքում քաղաքացիները ծախսում են նյութական ռեսուրսներ՝ դատարան դիմելու համար, մյուս կողմից Դատարանը, արդեն ձևավորված պրակտիկայի համաձայն, պարզեցված կարգով հաստատում է վերը նշած իրավաբանական փաստերը, անհրաժեշտ է ապահովել առավել պարզ մեխանիզմներ՝ ստաժի հաստատման համար հենց առաջինը Նախարարության կողմից։ - Բացի այդ, նախատեսել արտադատական մեխանիզմներ այս խումբ փաստերի՝ այլ ընթացակարգով հաստատման համար /օրինակ՝ նոտարներին նման գործառույթ վերապահելով/՝ ապահովելու քաղաքացիների սոցիալական իրավունքների առավել արագ վերականգնումը, միևնույն ժամանակ՝ ավելորդ չծանրաբեռնելու դատարանին: - Անհրաժեշտ է նաև հաշվի առնելով աշխատանքային ստաժի հաստատման համար դիմած քաղաքացիների՝ խոցելի խմբին պատկանելու հանգամանքը՝ օրենսդրությամբ ազատել վերջիններիս այս խումբ գործերով պետական տուրք վճարելու պարտականությունից։ 1. Առաջ արկը չի ընդունվել։ Ռազմավարության ձևաչափը չի նախատեսում միջոցառումների մակարդակի նկարագրություն։ Անհասկանալի է նաև անճշտությունների կամ շեղումների առաջացման ռիսկի վերաբերյալ մտահոգությունը։ Ռազմավարության ընդունումից հետո հաջորդ տարին նախատեսվում է անցումային տարի, որի ժամանակ յուրաքանչյուր ծրագրով մանրամասն նկարագրվելու են նախատեսվող գործողությունները։ Այդ քննարկումներում ուրախ կլինենք Ձեր մասնակցության համար՝ քննարկելու առկա մտահոգությունները։ 2. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության վերջին խմբագրված տարբերակում դրույթը հանվել է, քանի որ պետական հատվածի աշխատողների աշխատանքային պայմանների բարելավումը և հանրային կառավարման համակարգի այլ բարեփոխումներ նախատեսվում է իրականացնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում։ 3. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության մշակման աշխատանքներում բարձրացված հարցերը չեն սահմանվել իբրև գերակայություն, ուստի տեղ չեն գտել փաստաթղթում։ Այդուհանդերձ, հետագա քննարկումների ժամանակ ԱՍՀՆ-ն պատրաստ է շահագրգիռ կողմերի հետ դիտարկել ներկայացված առաջարկները։ 4. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարական նպատակ 4-ի 1.6. Սոցիալական քաղաքականությունների հաղորդակցման և համակարգման ծրագրով նախատեսվում է Ռազմավարության ընդունումից հետո մշակել նախատեսվող բարեփոխումների, ոլորտի քաղաքականության հաղորդակցման ծրագիր։ Բարձրացված հարցը կքննարկվի այդ համատեքստում։ 5. Առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։ Այսինքն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ միայն պետական վերահսկողություն և վերջինիս աշխատանքային վեճերի լուծման իրավասություն վերապահված չէ: Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման համաձայն՝ մինչև 2023թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել «աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի փաթեթի ներկայացում Վարչապետի աշխատակազմ միջոցառումը»։ Աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման նպատակն է ապահովել աշխատանքային իրավունքների պաշտպանությունն առանց դատական գործընթացների՝ հնարավորինս կարճ ժամկետներում և առանց հավելյալ ծախսերի։ Միաժամանակ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով ներկայումս առաջարկվում է որպես իրավաբանական ոլորտի բարեփոխումների գործողություն ամրագրել նաև հանրային պաշտպանների թվի ավելացումը: 6. Առաջարկը չի ընդունվել։ Կենսաթոշակը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով։ Մասնավորապես «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ։ 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, բացի վերը նշված փաստաթղթերից, աշխատանքային ստաժը հաստատվում է սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթով։ Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով: Ընդ որում, Օրենքի 32-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթը սահմանվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արձանագրված սոցիալ-տնտեսական իրողությունները։ Մասնավորապես, անկախության առաջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների և ձեռնարկությունների մի մասը հայտնի պատճառներով փաստացի գործունեություն չեն ծավալել, սակայն աշխատանքային գրքույկներում առկա են համապատասխան գրառումներ (աշխատանքից ազատվելու մասին գրառումները կատարվել են ավելի ուշ)։ Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ այդ կազմակերպություններից շատերի կնիքները դեռևս գտնվում են շրջանառության մեջ, ինչը էապես ավելացնում է կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանքային ստաժը հաշվարկելու ռիսկերը՝ խախտելով սոցիալական արդարության սկզբունքը։ Ըստ այդմ, վերը նշված ռիսկերը կառավարելու նպատակով 1992 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար Օրենքով սոցիալական վճարներ կատարելը (ավելի ուշ՝ նաև աշխատավարձ ստանալը) հաստատող փաստաթուղթը սահմանվել է որպես աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ։ Աշխատանքային ստաժը պատշաճ փաստաթղթերով հաստատված չլինելու (փաստաթղթերի բացակայության կամ ոչ պատշաճ լրացված լինելու) դեպքում օրենսդրությամբ (ՀՀ կառավարության 05.05.2011թ․ թիվ 665-Ն որոշում) հստակ սահմանված են կենսաթոշակ մարմնի կողմից իրականացվելիք գործողությունները։ Ըստ այդմ, աշխատանքային ստաժը հաստատելուն ուղղված՝ կենսաթոշակ նշանակող մարմնի գործողությունները չեն կրում ձևական բնույթ։ Հարկ է նկատել, որ խնդիրն առկա է կենսաթշակային ապահովության ոլորտում և հստակ համահունչ է նպատակ 3-ին՝ տարեցներին ապահովել արդար և համաչափ կենսաթոշակով։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 14.07.2022 21:11:13 1․Առաջարկվում է մասնավոր նպատակ 2-ի, 60-րդ կետի 2-րդ ենթակետի «հանրային իրազեկման նախաձեռնություններ» բառերից հետո ավելացնել «ներգրավվելով հասարակական կազմակերպություններին» բառերը Առաջարկն ընդունվել է։ Միտքը շարադրվել է հետևյալ կերպ՝ «Շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ իրականացնելու է հանրային իրազեկման նախաձեռնություններ»։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 14.07.2022 21:12:14 2․ Առաջարկվում է մասնավոր նպատակ 2-ի, 60-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Իրականացնելու են դրական ծնողավարության թիրախային դասընթացներ՝ միտված ընտանիքների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելամանը, ընտանիքի՝ բնականոն կյանքին վերադառնալուն։» Ձևակերպման փոփոխության հիմավորումն այն է, որ անհրաժեշտ է չսահմանափակվել միայն ԿԴԻՀ երեխաների և ցերեկային կենտրոն հաճախող երեխաների ընտանիքների համար ծնողավարության դասընթացների իրականացմամբ, այլ բոլոր՝ ռիսկային համարվող խմբերի երեխաների ընտանիքների համար ընտանիքների կյանքի դժվարին իրավիճակները կանխարգելելու նպատակով։ Առաջարկն ընդունվել է։ Ռազմավարական նպատակ 1-ի 1.3. Երեխաների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ծրագրով Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ նախատեսված է հետևյալ դրույթը՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ հանրային ընկալումները գնահատելուց հետո մշակելու և իրականացնելու է հանրային իրազեկման միջոցառումներ՝ խթանելու դրական ծնողավարության պրակտիկան, բարձրացնելու երեխայի առողջ զարգացման համար պահանջվող գիտելիքի տարածումը»։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 14.07.2022 21:13:08 3․ Առաջարկվում է մասնավոր նպատակ 3-ի, 80-րդ կետի 7-րդ ենթակետի «ճկուն մեխանիզմների սահմանում» բառերից հետո ավելացնել «հեռավար աշխատելու հնարավորություն» բառերը։ COVID-19-ի համավարակն ապացուցեց, որ հեռավար աշխատանքը նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան աշխատավայրում աշխատելը, հեռավար աշխատանքը արդյունավետ է նաև հաշմանդամություն ունեցող որոշ անձանց համար, ովքեր միևնույն ժամանակ երեխա ունեցող անձիք են, ունեն հավելյալ դժվարություններ և այլն, ուստի այդ անձանց համար կարող է հանդիսանալ խելամիտ հարմարեցման տեսակ՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված սահմանման «խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն»։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, աշխատանքային պայմանների ճկունության առավել մանրամասն սահմանմանը անդրադարձ կկատարվի Զբաղվածության ռազմավարության շրջանակներում՝ համապատասխան փաստական հենք ունենալու պարագայում։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 14.07.2022 21:13:37 4․ Առաջարկվում է ակնկալվող արդյունավետ ցուցիչների 82 կետում սահմանել առանձին ցուցիչ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացման և աղքատության կրճատման նպատակով։ Ցուցիչի սահմանումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դիտարկել ռազմավարության իրականացման ներառականությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների տեսանկյունից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն, բոլոր ցուցանիշները տրամադրվելու են սեռատարիքային բացվածքով և առանձին հավաքագրվելու են հաշմանդամություն ունեցող անձանց համար ցուցանիշները՝ դրանք ևս թիրախավորելով։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Առաջարկում ենք հրաժարվել ռազմավարության՝ կենսափուլերի սկզբունքի հիման վրա կառուցվածքից՝ հաշվի առնելով, որ այն արդյունավետ է զարգացած և հաշմանդամության և այլ փոքրամասնական խմբերի առումով զգայուն ենթակառուցվածքներ ունեցող երկրներում։ Այս մոտեցման պատճառով հաշմանդամության հարցերը բավարար արտացոլված չեն նախագծում և չեն արտահայտում հասարակության իրական սոցիալական կարիքները և առկա խնդիրների համամասնությունը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ նախագծում կիրառվում է «կյանքի կենսափուլեր» եզրը, ինչը լեզվաբանական առումով տեղին չէ։ Հավելված 1-ի 45-րդ կետով նախատեսված խաչվող թեմաները բավարար չափով տեղ չեն գտել նախագծի հավելվածներում, իսկ որոշ թեմաներ (օր.՝ ազգային փոքրամասնություններ, կլիմայական փոփոխություններ) առհասարակ բացակայում են նախագծից։ Առաջարկը չի ընդունվել։ Մարդու կենսափուլերի սկզբունքով ռազմավարական նպատակների շարադրումը հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ծնունդից մինչև մահը առկա բոլոր ռիսկերին, կարիքներին ու դրանց բավարարմանն ուղղված ծառայություններին ու քաղաքականություններին։ Սեռի կամ ֆունկցիոնալության հիմքով բաշխումը, իր հերթին, հիմք է դնում դիսկրետ և ոչ համալիր ծառայությունների մատուցման։ Ուստի, հանրության բոլոր խմբերը ներառված են առաջարկվող բոլոր ծրագրերում։ Միաժամանակ, առկա է հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորող առանձին բյուջետային ծրագիր։ Ինչ վերաբերում է միջավայրային գործոններին, ապա օրինակ՝ կլիմայական փոփոխությունները դիտարկվելու են արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի մեջ՝ իբրև ռիսկի գործոն, և մշակվելու են դրան արձագանքման միջոցառումներ։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացնել ամբողջական նախագիծը, այդ թվում՝ հավելված 4-ը, որով սահմանվելու է ռազմավարության ֆինանսական շրջանակը։ Առաջարկն ընդունվել է: Ամբողջական նախագիծը կշրջանառվի e-draft.am կայքում:
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 1-ին սյունակում որպես խնդիր է ներկայացված մինչև հինգ տարեկան երեխաների՝ «տարիքին համապատասխան ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»-ը։ Առաջարկում ենք հղում անել կոնկրետ հետազոտությունների, որտեղ նշված հարցը ներկայացված է որպես հիմնախնդիր և մեթոդաբանությամբ հստակեցված է, թե ինչն է դիտարկվել որպես «ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման նորմերից շեղում»։ Հակառակ դեպքում խնդրում ենք առաջնորդվել իրավական որոշկիության սկզբունքով և հանել այդ նախադասությունը։ Առաջարկը չի ընդունվել: Նշված հղումը տրված է Հավելված 3-ում՝ ՄԳ ծրագրում:
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 2-րդ սյունակում հստակեցնել «անապահովության պայմաններում երեխաների խնամք» և «աԱնապահովության պայմաններում ծնողների խնամք» եզրերը կամ հանել։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ կատարվել է վերաձևակերպում հետևյալ կերպ՝ «Անապահովության պայմաններում խնամառուների խնամքի դժվարություններ»։
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 3-րդ սյունակում խմբագրել «աշխատանքի և վարկերի անհավասար հասանելիություն» ձևակերպումը կամ հանել «և վարկերի» բառերը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ռազմավարության խմբագրված տարբերակում արդեն իսկ կատարվել է վերաձևակերպում հետևյալ կերպ՝ «Աշխատանքի և ֆինանսական այլ աղբյուրների անբավարար հասանելիություն»։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 11-րդ կետին հաջորդող աղյուսակ 1-ի 4-րդ տողում «հաշմանդամություն» բառը փոխել «հաշմանդամության հիմքով խտրականություն» կամ «հաշմանդամության հիմքով անհավասարություն» բառերով՝ առաջնորդվելով հաշմանդամության՝ մարդու իրավունքների մոտեցմամբ։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 42-րդ կետից հանել «հակասոցիալական վարք դրսևորած անձինք» եզրը՝ առաջնորդվելով նախագծով ամրագրված մարդակենտրոնության սկզբունքով և եզրի՝ սոցիալական քաղաքականության ժամանակակից մոտեցումներին դեմ լինելու հիմնավորմամբ։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 55-րդ կետի առաջին նախադասությունը ենթակա է պարզաբանման կամ խմբագրման։ Արդյոք սույն կետով որպես հիմնախնդի՞ր է նշվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկման անարդյունավետությունը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ:
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 59-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կյանքի» բառը։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 59-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «, կրթության կազմակերպման առավելագույն անհատականացումը» բառերը։ Անհրաժեշտ է բացառել ռազմավարության շրջանակներից դուրս հարցերի քննարկումը, քանի որ կրթության կազմակերպման անհատականացումը չի կարող համարվել աշխատանքի կամ սոցիալական քաղաքականության հիմնահարց։ Առաջարկն ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.07.2022 21:28:38 Հավելված 1-ի 59-րդ կետից հանել 6-րդ ենթակետը և գործողությունը նախատեսել արտակարգ իրավիճակների ոլորտի ռազմավարությամբ։ Առաջարկը չի ընդունվել, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակների արձագանքումը պետք է ապահովվի նաև սոցիալական պաշտպանության համակարգի գործող մեխանիզմների շրջանակներում։ Բացի այդ՝ տվյալ գործառույթը ԱՍՀՆ պարտավորություն է։