Խաչիկ Հակոբյան
27.06.2022
Ես դեմ եմ տվյալ նախագծին
В стадии разработки
8 - За
305 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նախականխումը, հայտնաբերումն իրականացվում է նաև տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով։
Դեռևս 13.06.2011թ. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման)» «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» ծածկագրով պայմանագիրը:
ՀՀ ոստիկանությունը և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև՝ ՍՊԸ) 15.02.2017թ., հիմք ընդունելով ՀՀ կառավարության 26.01.2017թ. N 90-Ա որոշումը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգը՝ կնքել են N 02/17 համաձայնագիրը N ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 ծածկագրով պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման /գնման/ և դրանց սպասարկման /ծառայությունների մատուցման/, որով որպես պատճառված վնասի (բաց թողնված օգուտի) հատուցում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներից «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին վճարվել է 2.500.000.000 դրամ:
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 15.02.2017թ. կնքել են գույքի հավատարմագրային կառավարման ԲԸԱՀԾՁԲ-03/2017 ծածկագրով պայմանագիրը, որի համաձայն՝ Կառավարման հիմնադիրը (Հայաստանի Հանրապետությունը) ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել է Հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվել է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ Կառավարման հիմնադրի:
Վերը նշված պայմանագրի համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ իրականացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության (այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների) պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման (այդ թվում՝ իրավախախտումների հայտնաբերման) համար նախատեսված համակարգերի կառավարում, շահագործում և տեխնիկական սպասարկում, ներառյալ՝ հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական ակտերի (որոշում) նախագծեր կազմելու և վարչական ակտ (որոշում) կայացնող վարչական մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու միջոցով դրանց անխափան աշխատանքի ապահովում:
Արդյունքում՝ Կառավարման հիմնադիրը, որպես Հավատարմագրային կառավարչի ծախսերի հատուցում և վարձատրություն, համաձայն 15.02.2017թ. կնքված պայմանագրի, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին հատուցել է հավատարմագրային կառավարման ընթացքում նրա կրած ծախսերը՝ վերոհիշյալ համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերի չափով (ընկերությանը 2020 թ. հատուցվել է 2.576.610.472 ՀՀ դրամ, իսկ 2021 թ.՝ 2.335.431.663 ՀՀ դրամ), ինչպես նաև՝ վարձատրել է նշված համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և վերոհիշյալ ծախսերի հատուցման գումարների տարբերության 10 %-ի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները (ընկերությունը 2020թ. վարձատրվել է 486.100.000 ՀՀ դրամի, իսկ 2021թ.՝ 715.199.900 ՀՀ դրամի չափով):
Նկատի ունենալով, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը (5 տարի) լրացել է 15.02.2022թ.՝ Ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի կողմից դեռևս 19.01.2022թ. հայտարարվել է հավատարմագրային կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով ճանապարհային ոստիկանության համար տեսախցիկներ, նկարահանող սարքեր և տեղադրման-մոնտաժման ծառայություններ երկփուլ մրցույթի միջոցով գնում կատարելու ընթացակարգ, որին մասնակցելու նպատակով հայտ են ներկայացրել 6 կազմակերպություն։ Սակայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 67-րդ կետի դրույթների հիմքով դադարեցվել են կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը բավարար գնահատելու մասին որոշումները և պարտավորեցվել է Պատվիրատուին՝ գնահատող հանձնաժողովին, կրկին իրականացնել հայտերի գնահատում։ Նշված աշխատանքները կատարելու նպատակով 21.03.2022թ. գնման ընթացակարգը կասեցվել է:
Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ տեսախցիկներն աշխատում են հունգարական STP ծրագրով, որը չի ինտեգրվում ներկայումս շուկայում առկա տեխնիկածրագրային լուծումների հետ:
Վերը նշված ծախսերի հատուցումը, գնման գործընթացի կասեցումն ու հնարավոր չեղարկումը, ինչպես նաև երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի առավել արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային և ողջամիտ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության ենթակայությամբ ստեղծել Պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի իրավախախտումների վերահսկման գործընթացի կառավարումը։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6․7-րդ և 6․10-րդ կետերով։ Նշված ծրագրի 6․7-րդ կետով նախատեսված է պետական գույքի արդյունավետ կառավարում, իսկ 6․10-րդ կետով կարևորվում է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծել «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը տեխնիկական միջոցների օգտագործմամբ նպաստելու է իրավախախտումների նախականխմանը, հայտանբերմանը, իրականացնելու է իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ։ Իսկ հայտնաբերված իրավախախտումների արդյունքում գանձված տուգանքն ամբողջությամբ ուղղվելու է պետական բյուջե։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:
5. Ակնկալվող արդյունքը
«Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի գործունեության ընթացքում ստացված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իրականացվելու է կազմակերպությանն անհատույց օգտագորման իրավունքով ամրագրված պետական գույքի արդյունավետ կառավարում։
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Обсуждалось
24.06.2022 - 09.07.2022
Тип
Pешение
Область
Безопасность дорожного движения
Министерство
Полиция
Просмотры 6432
Принт27.06.2022
Ես դեմ եմ տվյալ նախագծին