В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (ՀՕ-185) 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 61. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնող լիազոր մարմինները
- Պետության և համայնքների սեփականության պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են.
1) համայնքների վարչական սահմաններում՝ համայնքների ղեկավարները, բացառությամբ՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի և պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) ու օտարման առաջարկվող պետական հողամասերի,
2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) և կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքում՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներով սահմանված կարգով, պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ սույն օրենսգրքով, մասնավորեցման և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ՝ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում՝ բնապահպանական, անտառային հողերի, ընդերքի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաև այդ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերը.»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «(բացառությամբ չկառուցապատված առանձին հողամասի)» բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «օտարում» բառից հետո լրացնել հետևյալ «(բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) և կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի)» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
24.06.2022 - 11.07.2022
-
Тип
Закон
-
Область
Приватизация государственного имущества, Отчуждение государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3773
Принт