Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխա­խո­տա­յին արտա­դրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետներ և համա­նման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների անհատ ձեռ­նար­կա­տեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­­թյուն­ներից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքերում առևտրային չափա­քա­նակներ սահ­մանելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխախոտային արտա­դրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկ­տրո­նային սիգարետներ և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքա­վո­րում­ների մասով անհատ ձեռ­նար­կատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրա­սիա­կան տնտե­­սական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներ­մու­ծելու դեպ­քերում առևտրային չափաքանակներ սահմանված չեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ անհատ ձեռ­նար­կատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից խնդրո առարկա ապրանքներն առանց հարկեր վճարելու անսահմանափակ քանա­կով կարող են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաս­տանի Հանրապետություն ներմուծվել, ինչը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազ­ման և անհավասար մրցակցային պայմանների ստեղծման:

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախա­րա­րության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում լրա­ցում­ներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 և ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտա­դրանքի գլանակները, հեղուկ քար­թ­րիջ­ները հարկել ակցիզային հար­կով: Այս պարագայում, նախագծով առաջարկվող սահ­մա­նա­չափերի բացակայության դեպ­քում հնա­րա­վո­րու­թյուն կստեղծվի անհատ ձեռ­նար­կա­տեր չհան­դիսացող ֆիզիկական անձանց կողմից, ակցիզային հարկ վճարելը շրջանցելով, անսահ­մա­նա­փակ քանա­կով Եվրա­սիա­կան տնտե­սական միության անդամ պետու­թյուններից Հայաստանի Հանրա­պե­տու­թյուն ներմուծել այդ ապրանքները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխա­խո­տա­յին արտա­դրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկ­տրո­նային սիգարետների և համա­նման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքա­վո­րում­ների՝ անհատ ձեռ­նար­կատեր չհան­դի­սացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուն­ներից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում սահմանել առևտրային չափա­քանակներ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռ­նար­կա­տեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխախոտային արտա­դրանքի գլա­նակ­ների, հեղուկ քարթրիջների, էլեկ­տրո­նային սիգարետների և համանման անհատական էլեկ­տրո­նային գոլորշիացնող սարքա­վո­րում­ների առևտրային չափաքանակներեն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանոնակարգել անհատ ձեռ­նար­կատեր չհանդիսացող ֆիզի­կա­կան անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաս­տանի Հանրապետություն ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծած­կագ­րե­րին դասվող՝ ծխախոտային արտա­դրանքի գլանակներ, հեղուկ քարթրիջներ, էլեկ­տրո­նային սիգարետներ և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքա­վո­րում­ներ ներմուծելու դեպքերում առևտրային չափաքանակներ նախատեսելու հետ կապված հարա­բերությունները:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» և 6.9-րդ՝ «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժին­նե­րով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առն­վազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
  • հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­­ձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ,
  • հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բար­ձրաց­ման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ:
  • Обсуждалось

    23.06.2022 - 08.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5159

Принт