Добавить в избранное

Проект не принят

Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման մասին

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահ­մա­նա­դրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթ­ների համա­ձայն՝ Սահ­մանադրու­թյան և օրենքների հիման վրա և դրանց իրականա­ցումն ապահովելու նպատակով Սահ­մա­նա­դրու­թյամբ նախա­տեսված մար­մինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդու­նելու ենթա­օրենս­դրա­կան նորմատիվ իրավա­կան ակտեր:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն­քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթա­օրենս­դրա­կան նորմա­տիվ իրավական ակտն ունե­նում է նախա­բան, որում նշվում է օրենսդրական իրավա­կան ակտի հոդվածը կամ մասը, որը ներ­առում է Սահմանադրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազո­րող նորմեր։

 

3Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի փաթեթով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ վերջինիս ընդունելու իրավական հիմքը սահ­մա­նող՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրեն­քներում լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում։

Հարկ է նշել, որ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվող լրացման արդյունքում՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772 որոշման առաջին կետով հաստատված կարգով։

Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել կամ հավանության արժանացնել զարգացման և այլ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, պետական օժանդակության և աջակցության գործիքներ, ծրագրեր, միջոցառումներ։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    22.06.2022 - 08.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3333

Принт