Добавить в избранное

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռուբեն Հարությունյան 06.07.2022 17:23:19 Հաճախ տնտեսության բնական գործունեությունը չխաթարելու համար նպատակահարմար է ոչ թե ազատել վարժական հավաքներից, այլ տրամադրել տարկետում, քանի որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածը տնտեսվարող սուբյեկտների, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների համար կարող է համընկնել գործունեության որևէ ժամանակաշրջանի հետ, որը վերջիններիս համար կարող է ունենալ էական բացասական հետևանքներ։ Օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար, երբ վարժական հավաքները կարող են համընկնել սեզոնային աշխատանքների հետ կամ ուսանող ու այլ կրթական հաստատությունների (օրինակ` ՀՀ Արդարադատության ակադեմիա, ՀՀ Փաստաբանական դպրոց, Հայաստանի դիվանագիտական դպրոց և այլն) ունկնդիրների դեպքում, որոնց եռամսյա վարժական հավաքներում ուսումնական շրջանում ընդգրկվելու դեպքում փաստացի 1 ամբողջ տարի ընդհատվում է ուսումնական պրոցեսը և այլն։ (Ի դեպ գործող կարգավորումներով 1 տարի անց նրանք գործնականում կարող են նորից կանչվել եռամսյա վարժական հավաքների (տես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 59-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Առաջարկում եմ վարժական հավաքներից ազատումից զատ հնարավորություն տալ 15 օրացուցային օրը գերազանցող վարժական հավաքների կանչվելու դեպքում պահեստազորայիններին հնարավորություն տալ ստանալ 1 տարի ժամկետով տարկետում՝ վարժական հավաքներին մասնակցությունը 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական փոխարինելու տեսքով։ Տարկետումը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու տեսքով իրականացնելը նպատակահարմար է նաև այն պատճառով, որ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն, որը յուրաքանչյուր տարվա համար կարող է տարբերվել, ինչը գործնականում հնարավորություն չի տալիս տարկետում տրամադրել ըստ վարժական հավաքների, մինչդեռ պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինումը զինված ուժերին հնարավորություն կտա համապատասխան կերպով իրականացնել պլանավորում, ներառյալ տարկետման հետ կապված։ Հարկ է ընդգծել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն «․․․Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով,․․․», հետևաբար առաջարկվող 3 ամիս ժամկետը չի հակասում և համապատասխանում է գործող օրենսդրությանը։ Միաժամանակ նախագծի վերաբերյալ առաջարկվում են լրացումներ, որոնք բխում են տարկետման առաջարկից, ներառյալ պայմանագրի կնքման, ծառայությունից արձակման, սահմանային տարիքի, պաշտոնի նշանակման, արձակուրդի, կոչումների շնորհման, ծառայության սկզբի և ավարտի, բժշկական փորձաքննության, նախագծով առաջարկվող դեպքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող պահեստազորայինների համար պայմանագրային զինծառայողներին վերաբերող մի շարք դրույթների կիրառելի չլինելու և մի շարք այլ լրացումերի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում եմ նախագծի վերաբերյալ իմ կողմից առաջարկվող լրացումները ներառող խմբագրությունը․ ՀՀ օրենքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Գ) ենթակետ․ «գ) վարժական հավաքներին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած քաղաքացիների համար»․։ Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասում «իրականացվող ծառայությունը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարժական հավաքը եռամսյա պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինված ծառայությունը։» բառերը։ Հոդված 3․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ներկայանալու օրը․» բառերից հետո լրացնել «։ Վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները»։ Հոդված 4․ Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասում «ներգրավված զինծառայողներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետով սահմանված դեպքի)»։ Հոդված 5․ Օրենքի 17-րդ հովածի 3-րդ մասի՝ 1․ 8-րդ կետում «վարժական հավաքի» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքին փոխարինած պայմանագրային զինվորական ծառայության» բառերը․ 2․ 9-րդ կետում «վարժական հավաքի» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքին փոխարինած պայմանագրային զինվորական ծառայության» բառերը․ Հոդված 6․ Օրենքի 30-րդ հոդվածի՝ 1․ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝ «4) սույն օրենքով սահմանված կարգով վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած պահեստազորայինները․» 2․ 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով՝ «7) վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային տարիքը․»։ Հոդված 7․ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ նոր» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ։» բառերը, «անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։» բառերից հետո լրացնել «Վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ պայմանագրեր են համարվում սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված դեպքում կնքված պայմանագրերը»։ Հոդված 8․ Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ նոր» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ» բառերով։ Հոդված 9․ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ․ «4․ Վարժական հավաքները 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինած պայմանագրային զինծառայողի համար պայմանագրի գործողության ընթացքում 7 օրացուցային օր։ »։ Հոդված 10․ Օրենքի 59-րդ հոդվածում՝ 1․ վերնագրում «ժամկետները» բառից հետո լրացնել «, վարժական հավաքներից ազատումը և տարկետումը․ 2․ 4-րդ մասում «սահմանված ընդհանուր ժամկետները:» բառերից հետո լրացնել «Սույն մասով նախատեսված դրույթները տարածվում են վարժական հավաքներին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում։» բառերը։ 3․ լրացնել նոր 11-րդ և 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Վարժական հավաքներից ազատումն կամ տարկետումը իրականացվում է՝ խաղաղ ժամանակ տնտեսության բնականոն գործունեությունը և գործունեության կանխատեսելի միջավայր ապահովելու, կազմակերպությունների անխափան աշխատանքը չխաթարելու, կրթական պրոցեսում գտնվող պահեստազորայինների ուսման անընդհատությունը ապահովելու նպատակով: 12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վարժական հավաքներից կարող են ազատվել կազմակերպությունում (բացառությամբ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների) աշխատող, համապատասխան մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը վարժական հավաքներին կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը: 13. Պետական կառավարման համակարգի մարմինները` 1) հավաքագրում և հաստատում են իրենց կառավարմանը կամ համակարգմանը հանձնված կամ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված վարժական հավաքներից ազատման ենթակա պաշտոնների և մասնագիտությունների ցանկերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան, 2) հսկողություն են իրականացնում վարժական հավաքներից ազատման գործընթացի նկատմամբ: 14. Կազմակերպությունների ղեկավարները՝ 1) ղեկավարում և հսկում են վարժական հավաքներից ազատման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով. 2) պատասխանատվություն են կրում վարժական հավաքներից ազատման գործընթացի պատշաճ կատարման համար: 15. Վարժական հավաքներից տարկետումը իրականացվում է վարժական հավաքին մասնակցությունը 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու միջոցով, որի համաձայն վարժական հավաքների կանչված պահեստազորայինը պարտավորվում է տարկետում ստանալու դիմումը ներկայացնելու պահից 1 օրացուցային տարվա ընթացքում կնքել պայմանագրային զիվորական ծառայության անցնելու վերաբերյալ պայմանագիր։ Վարժական հավաքներից տարկետումը կիրառվում է 15 օրացուցային օրը գերազանցող վարժական հավաքների դեպքում։ Անկախ վարժական հավաքի տևողությունից, որին կանչվել է պահեստազորայինը, վարժական հավաքը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում պայմանագրի ժամկետը կազմում է 3 ամիս։ Վարժական հավաքներից տարկետումը տրվում է վարժական հավաքի կանչված պահեստազորայինի դիմումի համաձայն, սույն հոդվածի 6-րդ մասով մասով սահմանված կարգով ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմելու դեպքում։ Տարկետում ստացած պահեստազորայինի հետ պայմանագրային զինվորական ծառայության անցնլու պայմանագիրը կնքվում է այդ նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու օրը, որը ուժի մեջ է մտնում 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ծառայությունից արձակման ժամանակ կիրառվում են սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դրույթները։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության անցնող պահեստազորայինի նշանակումը իրականացվում է ըստ ծառայողական անհրաժեշտության, իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի և/կամ անհրաժեշտության դեպքում դասընթացների։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության անցնող պահեստազորայինների համար կիրառելի չեն սույն օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ (բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 50-րդ հոդվածի) գլուխները։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), եթե գործատուն տվել է իր գրավոր համաձայնությունը պահեստազորայինի կողմից վարժական հավաքին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ։ Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Տարկետում ստանալու դեպքում պայմանագրային զիվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքելուց խուսափելը առաջացնում է սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված պատասխանատվություն։»: Հոդված 11․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Չի ընդունվել: Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից այն իմաստով, որ նախագծով առաջարկվում է կարգավորել կազմակերպությունների առանցքային մասնագետների վարժական հավաքների չկանչվելու գործընթացը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կարգավորում է ավելի լայն շրջանակներին վերաբերող խնդիրներ, ուստի ՀՀ պաշտպանության նախարարաության հետ քննարկումների ժամանակ կներկայացվի նաև Ձեր առաջարկությունները հետագայում օրենսդրական փոփոխությունների գործընթաց իրականացնելու նպատակահարմարությունը դիտարկելու նպատակով: