Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
53 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմինե Գևորգյան 17.06.2022 17:21:47 | Ողջունելի է նախագիծը և արդյունավետ։ | Շնորհակալություն | |
2 | Արաքսյա Գևորգյան 18.06.2022 07:36:34 | Բարև Ձեզ: Երկար սպասված և ողջունելի նախագիծ է: Շնորհակալություն նախագծի հեղինակներին: 2021-2022 ուստարում ունեինք երկու 4-րդ դասարան: Կիսամյակի ընթացքում մի քանի աշակերտների ընտանիքների բնակության վայրը փոխվելու պատճառով սովորողների ընդհանուր թիվը դարձել է 35: Խնդրում եմ հստակեցնել՝ 2022թ-ի սեպտեմբերին իրավունք կունենա՞նք կազմավորել երկու 5-րդ դասարան: Եթե ո՛չ, ապա խնդրում ենք «Նախատեսվում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը...» կետը ուժի մեջ համարել 2022թ-ի սեպտեմբերից՝ ի շահ երեխաների: | Խնդրում եմ մանրամասն ծանոթանալ հրամանի նախագծին և ժամկետներին: Ձեր ներկայացրած առաջարկը ենթադրում է լրացուցիչ ռեսուրսների առկայություն, որը հնարավոր չէ ապահովել մեկ տարվա ընթացքում: | |
3 | Լիլիթ Արեյան 18.06.2022 10:18:19 | 1․ ՀՀ հանրակրթական դպրոցների մեծամասնությունում հնարավոր չէ կազմավորել դասարաններ ՝հիմք ընդունելով 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանը ,քանի որ ՀՀ-ում հիմնականում բոլոր դպրոցները կառուցվել են Խորհրդային Միության տարիներին և չեն համապատասխանում այդ հրամանում նշված նորմերին ։ 2․Համաձայն 3-րդ կետի ՝ կարող է ձևավորվել առավելագույնը 25 հոգանոց դասարաններ ,եթե դպրոցը աշխատի երկհերթ,իսկ արդեն գործող երկհերթ դպրոցների դեպքում այն չի կարող իրականացվել։ 3․Առաջանալու է ուսուցիչների թափուր հաստիքներ ,որը համալրելը անգամ հիմա հնարավոր չէ ։ 4․Նախագիծը կգործի սակավաթիվ աշակերտ ունեցող դպրոցներում։ 5․Առաջարկում եմ նախագիծ կազմելիս հաշվի առնել այն հանգամանքը ,որ ՀՀ-ում կան նաև դպրոցներ որոնք ունեն մոտ 2300 աշակերտ ,72 դասարան և երկհերթ են , մշակելիս կազմակերպել քննարկումներ ՀՀ-ում ամենաշատ և ամենաքիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների ներկայացուցիչների հետ։ 6․20-25 հոգանոց դասարաններ ունենալը դրական փոփոխություն է,սակայն այն կարող է իրագործվել միայն շենքային պայմանները ապահովելուց հետո։ | Նախագծի հրամանի մասում սահմանված է նշված կարգավորմանն անցնելու ժամկետը: Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն: | |
4 | Մենուա Հարությունյան 26.06.2022 13:53:17 | Նախագիծը ողջունելի է և արդյունավետ։ | Շնորհակալություն | |
5 | Ռուզաննա Գրիգորյան 27.06.2022 12:08:14 | Բարև Ձեզ հարգելիներս։ Ողջունելի, երկար սպասված և բավականին խելամիտ առաջարկ է; Խնդրում եմ պարզաբանել, եթե շենքային պայմանները և սանիտարահիգենիկ նորմերը պահպանվում են, միահերթ աշխատանքային պայմանները ապահովելով, կարող ենք սեպտեմբերի մեկից դասարանները կոմպլեկտավորել 20-25 աշակերտ միջին թվով։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն: Խնդրում եմ մանրամասն ծանոթանալ հրամանի նախագծին և ժամկետներին: |