В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
3 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել․
«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը» բառերը։
Հոդված 2․ Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները։
Հոդված 3․ Օրենքի 2-րդ Հավելվածից հանել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
14.06.2022 - 30.06.2022
-
Тип
Закон
-
Область
Образование и наука, Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5615
Принт