«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության գործունեության ընթացքում առաջացող որոշ արխիվային փաստաթղթերի պահպանությունն առավել արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու բնագավառներում Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքում (հատկապես վերջին շրջանում) Ազգային անվտանգության ծառայության արխիվ են հանձնվում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուն, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուն, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալուն առնչվող հսկայածավալ գրագրություն, տեղեկանքներ, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր, որոնք, որպես կանոն, անհրաժեշտ է լինում պահպանել Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետով սահմանվածից (5 տարի) շատ ավելի երկար ժամկետով: Տվյալ փաստաթղթերի ծավալներն օրեցօր աճում են, մասնավորապես, ամսվա կտրվածքով Ազգային անվտանգության ծառայություն մուտք է լինում միջինը 2200 անձի վերաբերյալ նյութ, որոնցից յուրաքանչյուրի միջին ծավալը կազմում է 10 և ավելի թերթ: Դրանց պահպանությունը թղթային կրիչներով պահանջում է հսկայական տարածություն, որը Ազգային անվտանգության ծառայությունը ներկայում չի տնօրինում, ավելին առկա տարածությունն առավել արդյունավետ օգտագործելու խնդիր է դրված: Բացի այդ, նշված փաստաթղթերը, որպես կանոն, Ազգային անվտանգության ծառայություն մուտք են լինում կամ պատճենների տեսքով, կամ տեսաներածված (սքանավորված) կամ էլ էլեկտրոնային տարբերակով, ուստի դրանց` թղթային եղանակով պահպանումը ոչ արդյունավետ է: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման համաձայն` աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հետ կապված փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով` էլեկտրոնային ընթացակարգերով:
Միաժամանակ, Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում կիրառված հասկացությունները և ձևակերպումները չեն համապատասխանում գործող օրենսդրությանը: Հատկապես, «քաղաքացիությունից զրկել», «կացության բացառիկ կարգավիճակ» հասկացություններ ՀՀ օրենսդրությունում չկան, իսկ ժամանակավոր կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթերը ցանկում նշված չեն:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները` առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր:
Բացի այդ, առաջարկվում է Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը, քանի որ դրանք կորցրել են իրենց արդիականությունը:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն հնարավոր կլինի իրականացնել նաև դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունը, ինչի արդյունքում կխնայվի առկա առանց այդ էլ սուղ տարածությունը, ինչպես նաև Կառավարության վերոհիշյալ որոշման մեջ գործածված հասկացությունները և ձևակերպումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Обсуждалось
13.06.2022 - 28.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 3863
Принт