Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արփիկ Միքայելյան 17.06.2022 01:15:16 Հիմնական դպրոցներում սովորում են խոսքային թերություններ ունեցող երեխաներ, որոնց հետ ամբողջ տարի աշխատում է դպրոցի լոգոպեդը, եթե այդ հաստիքը հանվի, ի՞նչ կլինի այդ երեխաների վիճակը, հոգեբանը և ուսուցչի օգնականը ինչպես կարող են աշխատել նրանց հետ ։Խոսքային խանգարումներից են նաև դիսգրաֆիան և դիսլեքսիան՝ գրելու և ընթերցանության խանգարումները, եթե մասնագետը չաշխատի, ինչ առաջադիմության որակ կարող են ապահովել, սխալ խոսի, սխալ գրի։ՏՄԱԿ֊ից գալիս են ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելու համար, իսկ մնացած երեխաները՞, խնդրում եմ վերանայեք այս հարցը, բազմամասնագիտական թիմի ընտրությունը թողեք դպրոցների վրա, իրենք որոշեն պետք է դպրոցին լոգոպեդ, թե ոչ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Գործառույթն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
2 Թեհմինա Սոլախյան 17.06.2022 06:08:00 Քաղաքացիական պաշտպանության համար հաստիքային միավոր չի նախատեսվում? Շնորհակալություն հարցի համար։ Ըստ նախագծի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, իսկ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) վարձատրության չափը կհաշվարկվի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրության 23-րդ կետին համապատասխան
3 Հովհաննես Ղազարյան 17.06.2022 11:42:40 Բարև Ձեզ կարծում եմ նախագծողները հաշվի չեն առել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդված 4-րդ կետը չսահմանելով ավելի բարձր ՆԱԱ: Օրինակ՝ որոշ պաշտոնների 1.41 ՆԱԱ-ն համեմատելի չեն տնօրենի 2.3, տնօրենի ուսումնական գծով տեղակալի 1.9, տնօրենի մասնագիտացված կրթական աջակցության գծով տեղակալի 1.9 և գլխավոր հաշվապահի 1.63 ՆԱԱ-ի համեմատ նշված պաշտոնների պատասխանատվությունը, բարդությունը և որակները չեն համապատասխանում փաստացի կատարվող աշխատանքի հետ, ինչպես նաև տնօրենի տեղակալների դրույքաչափերի միավորները նվազ սահմանելով:2-րդ օրինակը ուսուցչի նվազագույն դրույքաչափը սահմանված է 108800 ՀՀ դրամ, իսկ ՆԱԱ 91275 ՀՀ դրամ, եթե օրինակ 91275*1.41=128698, որը ավելի բարձր է քան ուսուցչի նվազագույն աշխատավարձը, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կարծում եմ պետք է սահմանել ավելի բարձր քան նախագծով սահմանված է: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Ուսուցչի օգնականի աշխատավարձի մեծությունը կքննարկվի։
4 Հովհաննես Ղազարյան 17.06.2022 11:54:08 Խնդրում եմ նախագծի ը․ կետը մեկնաբանեք՝ այն դպրոցները, որոնք տարրական և նախադպրոցական սննդով աշակերտներ և սաներ ունեն վերաբերվում է, եթե ոչ սննդի տրամադրման համար որ հաստիքներն եք նախատեսել նշված աշխատանքները կազմակերպելու համար: Շնորհակալություն հարցի համար։ Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 16-ի թիվ 04-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագրի» միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներում ներառված են անհարժեշտ հաստիքների համար տրվող գումարները։
5 Seda Bezhanyan 18.06.2022 00:22:21 Հարգելի նախագծի հեղինակներ, վերանայեք սոցիալական մանկավարժների կրճատման հարցը։ Դպրոցներում նրանց աշխատանքի կարևորությունն ակնհայտ է և անբացառելի... Պետական դպրոցներին, օդ ու ջրի պես, անհրաժեշտ են սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ և լոգոպեդներ, /մասնագիտական ծառայություններ մատուցող թիմ/, քանի որ՝ հաշվի առնելով օրեցօր աճող ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը, ինչպես նաև նրանց առանձնահատկությունները, նրանց պետք է մշտական աջակցություն: Խնդիրներ կառաջանան նաև բուհերում, հատկապես այն բուհերում, որտեղ զգալի առաջընթաց են ամրագրվել դպրոցականների /հասարակության/ խնդիրները հետազոտող, լուծումներ և ճշգրիտ սոցիալականացնող ուղիներ առաջարկող նման մասնագետներ պատրաստելու գործում։ Առաջարկում եմ հետևյալ եզրույթների /տերմինների/ ներդրում և կիրառում իրականացնել դպրոցներում․ * սոցիալական մանկավարժ/հետազոտող մանկավարժ/- սոցիալական ուսուցիչ /առարկայական ուսուցիչ/ ․ իրականացնել մասնագիտության կողմնորոշման ընտրության հարցում մասնագիտական /պրոֆեսիոնալ/ դասընթացներ, որոնք կնպաստեն հանրակրթական ուսումնական հատատությունների սովորողների համար կրթության յուրաքանչյուր աստիճանում մասնագիտական կողմնորոշման համար առավել անհրաժեշտ ապագա մասնագիտության առարկաների նկատմամբ հետաքրքրություն, ուսումնասիրություն, նաև նախադրյալներ ստեղծել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ աշխատանքային միջավայրում որպես առարկայական ուսուցչի, մասնագիտությանը արդյունավետ հարմարմանը, ինչպես նաև ապագայի նկատմամբ անսխալ ուղիով սոցիալականացվող տեսանկյունից վստահության ձևավորմանը: Հանրակրթական ուսումնական հատատությունների սովորողների համար կրթության յուրաքանչյուր աստիճանում ‹‹ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ›› հանձնարարել առարկայական դասավանդող ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ․ 1-ին աստիճան` տարրական դպրոց` 1-4-րդ դասարաններ, 2-րդ աստիճան` հիմնական դպրոց` 5-9-րդ դասարաններ -/ (5-7-րդ դաս.), (8-9-րդ դաս.)/, 3-րդ աստիճան` ավագ դպրոց` 10-12-րդ դասարաններ։ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ /ՈՒՍՈՒՑԻՉԸ/ ոչ միայն հետազոտող մանկավարժ է, որը համատեղում է կազմակերպչի և խորհրդատուի հմտությունները, այլ նաև առարկայական ուսուցիչ՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացի դասավանդողն ու վերլուծաբանը։ Հանրակրթության բնագավառում մասնագիտական կողմնորոշումը ուսուցման ու դաստիարակության գործընթացների անբաժան մասն է կազմում, որոշակի առումով նաև սոցիալ-մանկավարժական գործընթացի օրգանական և բնականոն շարունակությունը, հանրակրթության տրամաբանական ավարտը, որի դասավանդումը կարող է իրականացնել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ զուգորդելով ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ պատասխանատու աշխատանքին։ Շնորհակալություն առաջարկության համար։ Գործառույթն իրականացվում է ՏՄԱԿ-ների կողմից։
6 Լիլիթ Նահապետյան 18.06.2022 18:26:26 Դասարանների թիվը չի փոխում տնօրենի տեղակալների գործառույթների կատարման ահռելի ծանրաբեռնվածությունը: Ինչ սկզբունքով  եք տրամադրում մյուս մեկական հաստիքները?, իսկ ուսումնական գծով և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալներինը սահմանում ըստ դասարանների թվի: Առաջարկում եմ բաշխումը սկսել 1 դրույքից, մեծ դպրոցների դեպքում ավելացնել: Շնորհակալություն առաջարկության համար։ Այն ընդունելի չէ, քանի որ դպրոցի մեծությամբ պայմանավորված տնօրենի տեղակալների գործառույթների ծավալը տարբեր է։
7 Լիլիթ Նահապետյան 24.06.2022 21:17:37 Դասղեկական մեթոդական միավորման, աշակերտական խորհրդի, ծնողական խորհրդի աշխատանքների կազմակերպում և վերահսկում, նիստերի գումարում և արձանագրությունների կազմում, կրթական աջակցություններ մեթոդմիավորումներին և ուսուցիչներին, արտադասարանական և արտադպրոցական գործունեության կազմակերպում և վերահսկում, համադպրոցական միջոցառումներ, սովորողների դաստիարակչական տարբեր աշխատանքներ, սովորողների հանգստի և մասնագիտական կողմնորոշման աշխատանքների վարում ու համակարգում, երկարօրյա խմբակի կազմակերպում (տարեկան պլան, կարգացուցակի կազմում) և վերահսկողություն... ՄԿԱ գծով տեղակալի պաշտոնական գործառույթները և յուրաքանչյուր օրվա ամբողջ ծանրաբեռնվածությունը (շատ ժամանակ նաև չպլանավորված) թվարկել և նկարագրել հնարավոր չէ, ինչպես նաև ուսումնական գծով տեղակալինը: Առաջարկում եմ  վերանայել տնօրենի ՄԿԱ գծով տեղակալի 9-18 դասարանների դեպքում 0,75 դրույք տրամադրելու որոշումը, դարձնել՝ 1, ինչպես մնացած հաստիքների դեպքում եք նախատեսել: Ե'վ անարդարացի է, և' վիրավորական. եթե ըստ նախագծի մնացած հաստիքների և ուսուցիչների, դասղեկների և մ/մ նախագահների աշխատավարձերը բարձրանալու են, ապա տեղակալներինը իջնելու է (նշված գործակիցներով կատարվել է հաշվարկ): Այս պահանջով պետք է հանդես գան նաև բոլոր տնօրենները... Միայն խնդրում եմ պատասխանել հիմնավոր, չկրկնել, թե մոնիթորինգ է անցկացվել... Շնորհակալություն Շնորհակայություն առաջարկության համար։ Նշված հարցին թեև արդեն պատախանվել է, այնուամենայնիվ հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում է թույլատրել անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն կարգով հաշվարկված գումարի մեծությունը։
8 Կարեն Աբրահամյան 18.06.2022 22:05:35 Առաջարկում եմ, աշխատավարձի փոփոխությանը զուգահեռ, ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների մասնագիտական կարողություններին, դպրոցներում ""ժամ սպանող"" ուսուցիչների ներկայությունը խիստ անընդունելի է։ Կարծում եմ կամավոր ատեստավորումը ժամանակի ընթացքում պետք է դարձել պարտադիր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ներկայացվող խնդիրը սույն նախագծով առաջարկվող լուծումների տիրույթում չէ։
9 Կարինե Ժամակոչյան 20.06.2022 11:13:51 Ուսուցչի` մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձի չափը շատ ցածր է, լավ կլիներ, որ վերանայեիք։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ֆինանսական բավարար միջոցերի դեպքում հարցը կքննարկվի։
10 Արմինե Ասլանյան 20.06.2022 15:19:08 Ներեցեք մեկ հարց .դպրոցի հոգեբանի դրույքը հաշվարկվում է ՈւՆԱ,թե ՆԱԱ։Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ըստ նախագծի դրույքը հաշվարկվում է ՆԱԱ-ի նկատմամբ 1,2 գործակից կիրառելով։
11 Գարիկ Աբրահամյան 20.06.2022 17:06:26 Բարև Ձեզ, եթե ներկայումս դպրոցի ուսուցչի դրույքը կազմում է 145000 դրամ, ինչպես պետք է այդ հարցը կարգավորվի հրամանը ուժի մեջ մտնելուց հետո: Շնորհակալություն հարցի համար։ Ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված <ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում այն ենթակա է պահպանման։
12 Գարիկ Աբրահամյան 20.06.2022 17:06:26 Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների աշխատավարձերը ցածր են նախատեսված` ներկայումս գործողից: Նախագծում չի երևում վարչատնտեսական մասի համակարգողի աշխատավարձը: Շնորհակալություն հարցի համար, սակայն խնդրում ենք հստակեցնել, թէ կոնկրետ որ հաստիքի մասին է խոսքը։
13 Գարիկ Աբրահամյան 20.06.2022 17:06:26 Փորձեք օրինակով ցույց տալ սպասվելիք աշխատավարձները 18 դասարան ունեցող դպրոցներում, 24 դասարան ունեցող դպրոցներում: Նախագծով այնպես եք որոշել, որ դպրոցից շատերը դուրս գան: Ցավալի է: Շնորհակալություն հարցի համար։ Խնդրում ենք հստակեցնել թէ որ հաստիքների աշխատավարձերի մասին է խոսքը։
14 Լուսինե Հարությունյան 20.06.2022 17:46:33 Պետական դպրոցներին ամհրաժեշտ են սոց. մանկավարժներ, հոգեբաններ և հատուկ մանկավարժներ, քանի որ ՏՄԱԿ֊ների մասնագետները չեն կարող միշտ գտնվել աշակերտների կողքին և ցույց տալ համապատասխան աջակցություն։ Շնորհակալություն հարցի համար։ Գործառույթը իրականացվում է ՏՄԱկ-ների կողմից։
15 Ռուզաննա Խաչատրյան 20.06.2022 21:04:00 Առաջարկում եմ դասղեկության լրավճարը մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում դարձնել ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ 16-18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝15 տոկոս: Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով ներկայացված լրավճարների չափը քննարկվել է դպրոցների կառավարումն իրականացնող լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ ։
16 Anush Sargsyan 20.06.2022 22:31:29 Գոնե մարզային կամ գյուղական այն դպրոցները, որոնք չեն կարող ունենալ 18 դասարան, այլ մոտեցում ցուցաբերեք: Այդ դպրոցներում և ցանկացած դասարանային թվով դպրոցներում ԴԱ կազմակերպչի, ուսումնական գծով տեղակալի աշխատանքը պահանջում է լրիվ աշխատաժամանակով ներկայություն դպրոցում: Այլ կերպ այս աշխատանքները պարզապես հնարավոր չէ պատկերացնել, իրականացնել: Շնորհակալություն հարցի համար։ Հարցը կքննարկենք։
17 Anush Sargsyan 26.06.2022 09:51:40 Հարգելիներս, առաջարկում եմ տալ այնպիսի սահմանում, որ փոքրաթիվ դասարաններ ունեցող դպրոցների աշխատողների մինչև այս պահը ունեցած 1 դրույքը պահպանվի, նոր նախագիծը ունի շատ դրական կողմեր, բայց մեծ դժգոհության առիթն այն է, որ փոքրաթիվ դասարաններ ունեցող դպրոցների աշխատողների հաստիքները կրճատվելու են (օրինակ`ԴԱ կազմակերպչի դրույքը,շատ գյուղերում դպրոցը թվով 18 դասարան չի կարող ունենալ, անգամ դասարաններում սովորողների թվաքանակի նվազեցումից հետո): Մշակեք ծրագիրն այնպես, որ աշխատողների մինչ այս պահը ունեցած դրույքաչափի նվազում չլինի:Մի թույլ տվեք, որ ծրագրի արդյունքում գյուղերի կամ թվով քիչ դասարաններ ունեցող դպրոցների 1 դրույքաչափով աշխատողները այսուհետ ունենան 0,5, կամ 0,75 դրույքաչափով աշխատանք, արդյունքում` աշխատավարձի ցածրացում:Ակնկալում եմ դրական արձագանք: Շնորհակայություն առաջարկության համար։ Կարծում ենք, որ նախագծով էականորեն կբարձրանա փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների ֆինանսավորումը։
18 Ռոզա Թումանյան 20.06.2022 23:26:14 Ուզում եմ իմանալ, եթե դպրոցում սովորում է 57 միջին,ծանր, խորը խնդրով ԿԱՊԿՈՒ երեխա, տարածքայինը ո՞նց է աջակցություն ցույց տալու։Շնորհակալություն Շնորհակալություն հարցի համար։ Համաձայն ՏՄԱԿ-երի ֆինանսավորման կարգի՝ ՏՄԱԿ-ները ստանում են բավականաչափ ֆինանսավորում իրենց գործառույթները ողջ ծավալով և պատշաճ իրականացնելու համար։
19 Ռոզա Թումանյան 22.06.2022 14:56:43 ՏՄԱԿԸ- ը ոչ մի աջակցություն էլ ցույց չի տալիս։Նրանք պետք է լինեն օժանդակող, վերապատրաստող, գնահատող մասնագետներ, իսկ աջակցություն դպրոցների մասնագետները արդեն իսկ պատշաճ կերպով, իրենց գործում հմուտ աշխատում են։Խնդրում եմ վերանայեք ձեր առաջարկությունը։Իսկ եթե պետք է ընդունեք և հաշվի չառնեք հանրության, մանկավարժի, ծնողի կարծիքը, էլ դրել եք քննարկման որ ի՞նչ։Այս դեպքում կունենաք գործազրկություն էլի, ՀՀՄՀ տվյալ բաժինները կկորցնեն դիմորդներ։Վերանայեք ձեր առաջարկը խնդրում եմ։Թողեք մարդիկ հանգիստ, առանց այն էլ, այս թոհ ու բոհում,շունչ քաշեն, աշխատեն, արարեն,չգաղթեն, շենացնեն այս երկիրը։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ըստ նախագծի նախատեսված են ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքներ,իսկ մյուս ծառայությունները իրականացվելու են ՏՄԱԿ-ների կողմից։
20 Ռուզաննա Գրիգորյան 21.06.2022 12:52:39 Գրեթե բոլոր հիմնական դպրոցներում գործում են երկարօրյա խմբեր, որի համար մշակված է կարգ, սակայն մեզ առաջարկված նախագծում երկարօրյայի դաստիարակի հաստիքի մասին խոսք չկա։ Խնդրում եմ պարզաբանել և հնարավորության դեպքում այդ հաստիքն էլ ներառել։ Խոսքը հիմնական դպրոցի մասին է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Բարձրացված հարցը կանոնակարգվում է դպրոցի տարիֆիկացիոն ցուցակով։
21 Ռուզաննա Գրիգորյան 21.06.2022 13:50:18 Ուսուցչի օգնականի համար սահմանված ՈՒՆա X 0.8, բայց ոչ պակաս, քան ՆԱԱ-ն , ընդ որում Ձեր նշած ՈՒՆա-ն 108800 ՀՀդրամ է և նրա 0,8 մասը միշտ կլինի 87040, որը միշտ փոքր է 93289 նվազագույն աշխատավարձից։ Սակայն ուսուցչի օգնականի աշխատանքը շատ ավելի կարևորվում է, եթե ըստ նախագծի դպրոցի բազմամասնագիտական թիմից մնում է միայն հոգեբանի հաստիքը․, առաջարկում եմ ուսուցչի օգնականի համար, որպես աշխատավարձ սահմանել տվյալ դպրոցում ուսուցչական միջին աշխատավարձի չափ։ Ըստ իս սա ավելի արդարացի է։ Շնորհակալություն հարցի համար։ Առաջարկը կքննարկվի։
22 Ռուզաննա Գրիգորյան 21.06.2022 13:57:40 Նախագծում չի ընդգրկվել նաև քաղպաշտպանության շտաբի պետի հաստիքը։ Խնդրում եմ պարզաբանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ըստ նախագծի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, իսկ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) վարձատրության չափը կհաշվարկվի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրության 23-րդ կետին համապատասխան։ Նախագծով նախատեսվում է զինղեկի հետևյալ հաստիքները Ավագ դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։ Հիմնական դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։ Միջնակարգ դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։
23 Ռուզաննա Գրիգորյան 21.06.2022 14:12:48 ՀՀ կառավարության ապրիլի 28- որոշման համաձայն կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել է 200․ 0 հազար ՀՀ դրամ․ համապատասխան ժամաքանակից կախված ավելանում է նաև համապատասխանաբար դրա 30%, 40%, 50%-ը։ Այնինչ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ունենք ուսուցչական կադրերի արտահոսք, ինչպես նաև ուսուցչական համակազմի երիտասարդացման խնդիր, և որպեսզի ուսուցչի աշխատանքը դառնա հրապուրիչ , գայթակղիչ, ինչպես նաև շատերը ցանկանան կամավոր ատեստավորվել, առաջարկում եմ, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը դարձնել 150․0-հազարից մինչև 200․0 հազար ՀՀ դրամ։ Քանի որ կամավոր ատեստավորման գնում են մեծամասամբ միջին և երիտասարդ տարիքի ուսուցիչները,իսկ նրանց թիվը ցավոք սրտի քիչ է։ գտնում եմ, որ նախ երիտասարդներին պետք է ուղղորդել դպրոց, իսկ միակ գրավականն աշխատավարձի չափն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Հարցը կքննարկվի։
24 Ռուզաննա Գրիգորյան 21.06.2022 14:24:30 2020թվականի նմանատիպ նախագծի շրջանակներում դպրոցին հատկացվող որոշ հաստիքների աշխատավարձը սահմանվում էին որպես քաղծառայողի հաստիքներ, որը ողջունելի էր։ Այսօր տնօրենին հատկացվող նվազագույն աշխատավարձ X 2.3 աշխատավարձը, որը կազմում է 215,0 ՀՀ դրամ, ուղղակի թյուրմացություն է։ Որպեսզի հետագայում չունենանք նաև տնօրենների արտահոսք, առաջարկում եմ վերանայել ինչպես տնօրեններին, այնպես էլ փոխտնօրեններին հատկացվող աշխատավարձերի չափը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Հարցը կքննարկվի։
25 Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի N1մ/դ 21.06.2022 13:14:54 Քանի,որ դասարանների կազմավորման նոր կարգով սահմանվելու է առավելագույնը 25 աշակերտ հետևաբար ճիշտ կլիներ, որ դասղեկության համար նախատեսվող լրավճարի տարբերակումը սահմանվեր 26։2=13-ից սկսած, նախկին 36:2=18--ի փոխարեն։ Շնորհակալություն հարցի համար,։ Առաջարկը կքննրկվի և նախագծում կիրականացվի համապատասխան փոփոխություն։