5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ------------------------------ -ի N -Ն որոշման
|
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
- 1. Սույն կարգով սահմանվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություններ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը։
- 2. Հաստատությունների ֆինանսավորումը իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները․
2.1 հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի միասնական մոտեցում,
2.2 հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար,
2.3 հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
- 3. Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ.
3.1. հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի,
3․2․ անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով։
- Հաստատությունները ենթակա են ֆինանսավորման հետևյալ բանաձևերով՝
Ըգ = ((ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա + (ՏԴթ + ՄԴթ + ԱԴթ) x ԴՂլ +ՄՄգ + ՈՈՒԱա + ՆԽաֆ)) x 12 + ԲԼլ + Սգ+ Դգ+ ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվն է, որը որոշվում է հետևյալ կերպ. (հունվար ամսվա դասարանների թիվ x 2 + սեպտեմբեր ամսվա դասարանների թիվ) / 3), ընդ որում, հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերը,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության ուսումնական պլանի (հաշվի առնելով կիսվող դասաժամերը),
ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման,
ԴՂլ-ն դասղեկության համար նախատեսվող լրավճարն է,
ՄՄգ-ն մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարն է,
ՈՈՒԱա-ն վարչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդն է,
ՆԽաֆ -ն նախակրթարանի ամսական ֆինանսավորման չափն է,
ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,
Սգ-ն սննդի գումարն է,
Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է։
- 5. Սույն կարգի 4-րդ կետում նշված բանաձևի բաղադրիչների գործակիցներն ու նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետին համապատասխան, ընդ որում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձից) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, իսկ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը ՈՈՒԱա-ից (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձից) բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։
- 6. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ՝ նկատի ունենալով, վերաբաշխվող գումարը տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը սույն որոշմամբ հատկացվող գումարի 10 տոկոսը գերազանցելու կամ վերաբաշխումը կապիտալ բնույթի ծախսերին ուղղվելու դեպքում վերաբաշխումը պետք է համաձայնեցվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (բացառությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության):